ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Nexus. Տեղեկատվականցանցերի համառոտ պ

Տեղի ունեցավ «Nexus. Տեղեկատվականցանցերի համառոտ պատմություն քարե դարից մինչև Արհեստական բանականություն» գրքի համաշխարհային շնորհանդեսը (տեսանյութ)

09/10/2024

newmag-y-n

Սեպտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում լույս տեսավ Յուվալ Նոյ Հարարիի նոր գիրքը՝ Nexus։ Համաշխարհային պրեմիերային միացել է նաև newmag-ը։

Հայաստանն ԱՊՀ երկրներում միակ երկիրն է, որտեղ աշխարհի հետ միաժամանակ հրատարակվում է գիրքը։ Nexus-ի խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ Հարարին գրել է հրաշալի աշխատություն, ու հայ ընթերցողն աշխարհի մյուս ընթերցողների հետ կկարդա պատմական, քաղաքական, հասարակագիտական, փիլիսոփայական մտքի ձեռքբերումների մասին այս գիրքը. 

«Մենք բոլորս սոցիալական ցանցերում ենք, մեր հեռախոսների ու հավելվածների գերին ենք։ Այս ամենի մասին դեռ ասում ենք ժպտալով, որովհետև դեռ չենք գիտակցում, որ իրոք կախվածություն ունենք։ Գաջեթներն անխուսափելի են, մենք չենք կարող հրաժարվել դրանցից, բայց պետք է պահպանենք մեր հարաբերական անկախությունը։ 

Հարարին իր գրքում հենց դա է բացատրում, թե ինչով են այսօր ստեղծվող տեխնոլոգիաներն իրենց սկզբունքերով տարբերվում, մինչև այժմ ստեղծվածներից՝ սովորական հեռախոսներից, շոգեքարշներից, օդանավերից։ Նախկին տեխլոնոգիական հեղափոխությունների ժամանակ ստեղծված տեխնոլոգիաները, սարքերը ինքնուրույն որոշում չէին կայացնում, իսկ հիմա մարդը ստեղծել է ԱԲ, որը կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, գեներացնել մտքեր»։

Գնել Նալբանդյանը նկատում է՝ Հարարին ունի շատ հետաքրքիր ու առանձնահատուկ տեսանկյուն պատմության օրինաչափությունների հանդեպ. «Հեղինակի ուսումնասիրության հիմքում հազարավոր ուսումնասիրություններ են։ Սա շատ կարևոր է, նա տալիս է հղումներ, այսինքն, գրքում է ոչ միայն իր փիլիսոփայության մասին, այլ նաև հղումներ է տալիս կարևոր միջազգային ինստիտուտների, կենտրոնների, ուսումնասիրություններին»։


Գրքի հայերեն հրատարակությունը հնարավոր է դարձել նաև գրքի թարգմանիչների շնորհիվ։ Երկու թարգմանիչները՝ Լիանա Զաքարյանն ու Դավիթ Սարգսյանն են։ Նրանք գիրքը թարգմանել են վեց շաբաթում։

Դավիթ Սարգսյանն ասում է, որ հեղինակի մոտեցումները հետաքրքիր են. «Նա բռնում է ամեն մի ընթերցողի ձեռքն ու տանում պատմության էջերով։ Բոլոր իրադարձությունները ցույց է տալիս այլ անկյան տակ։ Գրքի գլխավոր ուղերձն այն է, թե ինչպես է ստացվել, որ այդքան խելացի ենք, կարողացել ենք ստեղծել արհեստական բանականություն, բայց միևնույն ժամանակ, կործանում ենք մեզ ու աշխարհը»։

Լիանա Զաքարյանը մեջբերելով հեղինակին, նկատում է՝ Հարարին վտանգավոր է համարում ոչ թե արհեստական բանականության գոյությունը, այլ որ մարդկությունը կարող է կորցնել իր վերահսկողությունը դրա նկատմամբ։ «Հարարին հենց դա է ասում, եթե մենք ճիշտ կառավարենք ու վերահսկենք, տեխնոլոգիաներն ու ԱԲ֊ն մեզ կօգնեն, ոչ թե կվնասեն։

Գրքի գլխավոր գործընկերը Բուկինսիտն է։ «Բուկինիստ» գրախանութների ցանցի հիմնադիր-տնօրեն Խաչիկ Վարդանյանը Յուվալ Նոյ Հարարիին համարում է հանճարեղ փիլիսոփա, պատմաբան, որը կանխազգում ու կանխատեսում է ապագան. «Ես ակամա հիշեցի մեր բոլոր ֆանտաստ գրողներին, օրինակ, ժյուլ Վերնին, որի գրած շատ երևույթներ ու իրադարձություններ այսօր դարձել են իրական։ Հարարիի գիրքն ահազանգ է մարդկությանը, նա ասում է՝ ուշքի եկեք։ Այս գիրքն էլ, ինչպես հեղինակի մյուս աշխատությունները, վստահ եմ, որ կդառնա բեսթսելլեր։ Հարարիի գրքերը թարգմանվել են աշխարհի չորս լեզուներով, նրան կարդում է ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը»։

Գիրքն այս պահին newmag.am կայքում հասանելի է, բայց միայն նախավաճառքով։ Առաջիկա շաբաթը Nexus-ը կլինի վաճառքում։

Կարդացեք նաև

Տարածել

Nexus
Nexus

Յուվալ Նոյ Հարարի

7800 ֏

Նկարագրություն

Վերջին 100,000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին և նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի է հասել: Ու այս ամենի ֆոնին մենք գլխապատառ նետվում ենք դեպի ԱԲ դարաշրջան: Տեղեկատվական նոր ցանց, որը սպառնում է ոչնչացնել մեզ: Այսքան բանի հասնելուց հետո ինչո՞ւ ենք մենք՝ սապիենսներս, այդքան ինքնաոչնչացվող տեսակ:

Nexus-ում Հարարին կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Այս անգամ նա ուսումնասիրում է, թե ինչպես է տեղեկատվության հոսքը ձևավորել մեզ ու մեր աշխարհը: Ճանապարհորդությունը սկսելով Քարի դարից մինչև Աստվածաշնչի կանոնիկացում, վաղ միջնադարյան վհուկորսից հասնելով ստալինիզմին, նացիզմին և մեր օրերում պոպուլիզմի վերելքին՝ Հարարին մեր ուշադրությունը հրավիրում է տեղեկատվության և ճշմարտության, բյուրոկրատիայի ու առասպելաբանության, խոհեմության և իշխանության խճճված կապի վրա:

Նա բացատրում է, թե հասարակությունները և քաղաքական համակարգերը պատմության ընթացքում ինչպես են ինֆորմացիան կիրառել իրենց լավ կամ վատ նպատակներին հասնելու համար: Տեղեկատվությունը բացարձակ ճշմարտություն չէ, ոչ էլ սոսկ զենք: Nexus-ը բացահայտում է այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը: