NEXUS / Յուվալ Նոյ Հարարին վերադառնում է նոր, ցնցող գրքով (թրեյլեր)
09/09/2024

Սեպտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում լույս է տեսնում Յուվալ Նոյ Հարարիի նոր գիրքը՝ «Nexus»-ը։ Նույն օրը բնօրինակի հետ լույս է տեսնում նաև հայերենը։ ԱՊՀ տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գիրքը լույս է տեսնում բնօրինակի հետ միաժամանակ։
Nexus-ում Հարարին կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Այս անգամ նա ուսումնասիրում է, թե ինչպես է տեղեկատվության հոսքը ձևավորել մեզ ու մեր աշխարհը։
Հարարին կարողանում է մեկ դիտանկյան տակ դնել պատմության լավագույն օրինակները և մեծագույն մեգաթրենդերը: Սա յուրահատուկ կարողություն է: Այս խիստ կարևոր գիրքը լույս է տեսնում մի շատ վճռորոշ շրջանում, երբ բոլորս մտորում ենք արհեստական բանականության հետևանքների մասին:
Քարե դարից, մինչև Քրիստոնեություն, վհուկների դեմ արշավից մինչև նացիզմ ու պոպուլիզմ։ Sapiens-ի հեղինակը վերադառնում է բացառիկ ուսումնասիրությամբ։ Գիտնականը Nexus-ում կատարում է բացահայտումներ, որոնք այսօր աշխարհի դիտակետում են։ Սափիենսը, որ 100 000 տարում արեց բացահայտումներ, ստեղծեց ու նվաճեց, ինչպես հայտնվեց էքզիստենցիալ ճգնաժամում, ինչպես աշխարհն ու մարդը մտան էկոլոգիական կոլապսի դարաշրջան, ինչպես տեղեկատվական հեղափոխություն կերտող մարդը սկսեց ինքնաոչնչանալ։
«Մենք ստեղծում ենք արհեստական բանականության պես նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող ենդուրս գալ մեր վերահսկողությունից և ստրկացնել կամ ոչնչացնել մեզ»:
Բացառիկ աշխատությանն արդեն անդրադարձել են աշխարհահռչակ գրողներ, գիտնականներ, դիվանագետներ։ Օրինակ, գրող, դերասան Ստեֆան Ֆրայը Հարարիի նոր գրքի մասին գրել է. «Վիթխարի, մտածելու տեղիք տվող և խորապես պատճառաբանված: Հարարին տալիս է արագ մոտեցող ապագայի տեսլականը, որից և՛ հրճվում ես, և՛ սարսռում: Սա գիրք է, որը պետք է կարդան բոլորը, հատկապես մեր քաղաքական, կորպորատիվ և մշակութային ոլորտների առաջնորդները»:
Յուվալը Նոյ Հարարին ժամանակակից ամենանշանակալի մտածողներից է։ Նրան համարում են համարձակ, յուրահատուկ, գիտուն, սադրիչ և գրավիչ: Իսկ վերջին գործում նա վերաիմաստավորում է ամեն ինչ՝ գրագիտությունից մինչև ԱԲ և, ինչպես իր մյուս գրքերը, հիմնովին փոխում է մեր պատկերացումներն աշխարհի մասին:
Սեպտեմբերի 10-ին Արմենիա հեռուստաընկերության եթերում շնորհանդեսով հրատարակչությունը կմիանա միայն գրքի գլոբալ մեկնարկին։ Nexus-ի գլխավոր գործընկերը Բուկինիստն է։
Newmag.am կայքում արդեն սկսվել է գրքի նախավաճառքը։
Կարդացեք նաև

Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Ultraviolet / S03 E01 / ապրիլի 16 / Որտեղից հայտնվեց «Իրական Հայաստանը» (տեսանյութ)

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)
