10 միտք դարի գիտնական Յուվալ Նոյ Հարարիի նոր՝ NEXUS գրքից (տեսանյութ)
10/25/2024

Յուվալ Նոյ Հարարին Nexus-ում կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Հարարին մեր ուշադրությունը հրավիրում է տեղեկատվության և ճշմարտության, բյուրոկրատիայի ու առասպելաբանության, խոհեմության և իշխանության խճճված կապի վրա:
1. ԱԲ ստրկություն
Մենք ստեղծում ենք արհեստական բանականության պես նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող են դուրս գալ մեր վերահսկողությունից և ստրկացնել կամ ոչնչացնել մեզ:
2. Ինքնաոչնչացման ուղին
Գոյաբանական խնդիրները լուծելու նպատակով մարդկությունը չի միավորվում, հակառակը, միջազգային լարվածությունն աճում է, գլոբալ գործակցությունը՝ դառնում ավելի դժվար, պետությունները կուտակում են ամբողջ աշխարհը կործանելու հնարավորություն տվող զենքեր։
3. Բանական և ինքնակործան
Եթե մենք՝ սապիենսներս այդքան բանական ենք, ինչո՞ւ ենք այդքան ինքնակործան:
4. Ազատություն ու հասավասարություն
Ժողովրդավարություն չի նշանակում, որ ամեն մեծամասնություն կարող է ոչնչացնել ատելի փոքրամասնությանը:
5. Ազատություն ու հասավասարություն
ժողովրդավարություն չի նշանակում մեծամասնության իշխանությունը. այն նշանակում է ազատություն և հավասարություն բոլորի համար:
6. Տիպիկ միահեծանը
Տիպիկ միահեծան կառավարիչը կա՛մ դատարաններին զրկում է լիազորություններից, կա՛մ դրանք շրջապատում է իրեն հավատարիմ մարդկանցով ու փորձում է փակել բոլոր անկախ լրատվամիջոցները՝ միաժամանակ կառուցելով իր սեփական քարոզչամեքենան։
7. Հավաբունը հսկող աղվեսը
Ճշմարտության որոնումը հսկող կառավարությունը նման է հավաբունը հսկող աղվեսի:
8. Ժողովրդի ծոցից
Պոպուլիստների ամենաթարմ պնդումն այն է, թե միայն իրենք են ժողովրդի իրական ներկայացուցիչները:
9. Պարապ աղմուկ
Մարդիկ պետք է գոնե տարրական պատկերացում ունենան, թե ինչի մասին են խոսում: Հակառակ դեպքում նրանք պարզապես աղմկում են։
10. Ոչինչ կանխորոշված չէ
Պատմությունը կանխորոշված չէ, ապագան էլ կախված է առաջիկա տարիներին բոլորիս կայացրած ընտրությունից:
Nexus-ի գլխավոր գործընկերը Բուկինիստն է։ Գիրքը հասանելի է գրախանութներում և newmag.am կայքում։
Կարդացեք նաև
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ / Յուվալ Նոյ Հարարիի նոր գիրքը հայերեն հրատարակվում է բնօրինակի հետ նույն օրը
- ԱԲ դարաշրջանն արդեն սկսվել է. Յուվալ Նոյ Հարարին՝ նոր գրքի մասին։
- NEXUS / Յուվալ Նոյ Հարարին վերադառնում է նոր, ցնցող գրքով (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Nexus. Տեղեկատվականցանցերի համառոտ պատմություն քարե դարից մինչև Արհեստական բանականություն» գրքի համաշխարհային շնորհանդեսը (տեսանյութ)

Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Ultraviolet / S03 E01 / ապրիլի 16 / Որտեղից հայտնվեց «Իրական Հայաստանը» (տեսանյութ)

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)
