Ինչպե՞ս ապրել լիարժեք կյանքով. խորհուրդ մարդուց, որը փորձել է ինքնասպան լինել, բայց միտքը փոխել է

January 17, 2019


  • Մի′ ձգտեք արժանանալ հասարակության ուշադրությանը


Մարդիկ կան, ովքեր պատրաստ են ամեն ինչով զբաղվել միայն նրա համար, որ օրինակ` հայտնվեն էկրանին: Կան նաև այնպիսիք, որ պատրաստ են զբաղվել գործով, որը չի բերում ոչ փող, ոչ էլ ուշադրություն: Օրինակ` Վան Գոգը իր կյանքի ընթացքում վաճառել է միայն մեկ կտավ (50 դոլարով): Բայց նկարիչը վրձնել է 800 գլուխգործոց, 7-ը գնահատվել են 1-ական միլիոն դոլար: Զբաղվել ցանկացած գործով, իմանալով, որ հաջողությունը կարող է գալ մահից հետո: Սա է մեզ դարձնում ուժեղ:

  • Հրաժարվել «փայլից»


«Փայլն» ամեն օր խաբում է մեզ. հաջողության գեղեցիկ պատմություններ, էպատաժային բիզնեսմենների կենսագրություններ, մոդայիկ ամսագրեր: Մեզ ասում են, որ կարելի է հեշտ ապրել, հեշտությամբ հաջողության հասնել: Բայց այդպես չի ստացվում: Իրական  կյանքում միջնորդավորված ջանքերը միջնորդավորված արդյունք են տալիս: Հեշտ կյանքը նույնն է, ինչ դատարկ կյանքը: Իրականում քեզնից ինչ-որ բան ներկայացնելու համար պետք է հրաժարվել արդարացումներից և անել ավելի բարդ ու դժվար բաներ, քան մյուսները: Պետք է շուտ արթնանալ, շատ բան հասցնել, կարդալ ավելի արագ, հավասարակշռություն պահպանել, լինել ազնիվ ինքդ քո հանդեպ: Ուժեղ լինելու համար պետք է ամեն օր հաղթես ինքդ քեզ:

  • Կատարելագործումը դարձնել կանոնավոր. միայն կանոնավոր  գործողություններն են արդյունք տալիս


Լավ արտահայտություն կա. «Կայունությունը հմտության նշան է»: Միայն կանոնավոր գործողություններն են  հաշվի առնվում: Հասկանալու համար, թե որքան կարևոր է կանոնավոր լինելը, պետք է գիտակցել անհատական ​​գործողությունների արդյունքները: 15 տարվա ընթացքում օրը 20 անգամ դրական տրամադրվածություն պահպանելը նման է ավելի քան 109,500 հնարավորության՝ ավելի երջանիկ ապագա ստեղծելու համար: Ամեն օր  մեկ անգամ ավելի շատ ճշմարտություն ասելով՝  կստանաք Ձեզ ավելի վստահելու 365 լիարժեք պատճառ: 22 տարի շարունակ ամեն շաբաթ մեկ գիրք կարդալը  հնարավորություն է 1144 նոր գաղափար սովորել  աշխարհի բոլոր խելացի մարդկանցից:

  • Էքստրեմալ պահվածքը դարձրեք սովորություն


Նոր մակարդակի հասնելու համար պետք չէ ժամերով երազել, որ ամեն ինչ լավ է լինելու: Անհրաժեշտ է էքստրեմալ պահվածք դրսևորել: Սա առաջանում է տարբեր կերպ:
Ունեցեք էքստրեմալ ձգտումներ, էքստրեմալ ցանկություններ ու մոտեցումներ:

  • Մոռացե′ք հավասարակշիռ կյանքի մասին


Հավասարակշռումը բացառում է ծայրահեղությունները: Բայց միայն ծայրահեղությունն է բերում իրական բեկումներ: Հավասարակշռությունը սահմանափակում է փայլելու հնարավորությունը: Մի′ փորձեք դրան հասնել: Ապրե′ք սահմանագծին:

  • Լիցքավորվեք էնտուզիազմով


Գուցե ցուրտ եղանակին լուռ վազելը ձեր երազանքը չէ, բայց հենց այն է, ինչը Ձեզ լիցք կհաղորդի: Մեր ինքնագնահատականը բարձրացնում է ոչ թե մեր ընթերցած քաղաքական նորությունների ծավալը, այլ մեր ինքնակառավարման հատկությունը: Այս ունակությունը մարզելու լավագույն եղանակներից մեկը սպորտով զբաղվելն է: Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հոգեբանական վիճակը:


Կարդացեք նաև.




  • Տարբերվեք մյուսներից 


Մեզ մանկուց սովորեցնում են չտարբերվել: Մենք սովորում ենք համեստ լինել և լավ պահել մեզ: Անհրաժեշտ է ընդարձակել տարբերվելու սահմանը: Մանավանդ  որ այդ սահմանները միայն մեր ուղեղում են: Գուցե նոր սահմաններ գծելու ժամանակն է: Կամ դրանցից ազատվելու: Որոշումը Ձերն է: Սահմանների ընդլայնումը վերջին որոշիչ գործոնն է: Փոխեք ինքներդ Ձեզ և կփոխեք աշխարհը:

  • Մի ձևացրեք, թե շատ բան գիտեք


Եղեք ազնիվ: Հիմար չերևալու վախի պատճառով երբեմն չեք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտեք: Հաճախ մենք քիչ ենք հաջողում, քանի որ ձևացնում ենք, թե ավելի շատ բան գիտենք: Ամենագիտությունը ամենաանվտանգավոր բանն է: Հարցի պատասխանը փնտրելու փոխարեն մենք ձևացնում ենք, թե գիտենք պատասխանը: Ինչու ձևացնել, եթե կարելի է զարգացնել սովորելու կարողությունը: Ինչու խաղալ, եթե կարել է աշխատել: Ինչ-որ պահի Դուք ստիպված կլինեք  թողնել չիմացության վախը և ապրել այնպես, ինչպես ուզում եք:

  • Դարձեք կարգապահ


Ինչ որ բանի հասնելու համար պետք է հետևողական ու պարտաճանաչ աշխատանք:
Ինչո՞ւ ենք զայրանում, երբ մեր ամենահամարձակ երազանքները չենք կարողանում իրականացնել մեկ շաբաթում: Սովորաբար մենք հիասթափվում ենք, երբ մի քանի փորձից հետո արդյունքի չենք հասնում: Բացառիկ ձեռքբերումները հազվադեպ են իրականանում առաջին իսկ փորձով:

  • Ձեր կյանքը դարձրեք լաբորատորիա


Հետազոտեք: Ինքներդ գտեք դաստիարակ ու հարցրեք, թե ինչպես կարող եք բարելավել  Ձեր արդյունքը: Լսեք հակառակ տեսակետները: Թարմացրեք գրքերի ցանկը, որոնք կցանկանաք կարդալ և անպայման կարդացեք դրանք: Դուրս եկեք սոցցանցերից ու սկսեք ընթերցել: Նոր բառեր մտցրեք ձեր բառապաշար: Ընկերներին հրավիրեք սուրճի և խոսեք նրանց շնորհների մասին: Վայելեք երաժշտությունը, սպորտը:

Թարգմանիչ` Արփի Մուրադյան


lifehacker





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում