Սիրեք ինքներդ Ձեզ. Ռեյչլ Հոլիս

August 22, 2019

«Աղջիկ ջան, ուշքի արի» գիրք-ձեռնարկի հեղինակ Ռեյչլ Հոլիսն իր կարիերան սկսել է սոցիալական ցանցերից: 2015 թվականի մարտին սոցցանցում հրապարակված լուսանկարը Հոլիսին հայտնի դարձրեց Instagram-ում: Նկարը նա մակագրել էր.



Ես լողազգեստ եմ կրում, քանի որ հպարտանում եմ իմ մարմնով ու դրա վրայի ամեն մի նշանով: Այդ նշաններն ապացուցում են, որ ես օրհնված եմ երեխաներ ունենալով, թեև շատ էի աշխատում նիհարելու համար: 




Այսպիսի մակագրությամբ լուսանկարը հավաքում է ավելի քան 10 միլիոն դիտում:




 Կարդացեք նաև. 





Նախքան «Աղջիկ ջան, ուշքի արի» գքրի հաջողությունը, Հոլիսն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Տեխաս: Այդ ժամանակ նա հաճախ էր Youtube-ի իր ալիքում մոտիվացիոն հոլովակներ էր տեղադրում` հստակ մեսիջով` սիրեք ինքներդ ձեզ: Աստիճանաբար Ռեյչլը ձեռք է բերում 71 000 հետևորդ: Դրանք հիմնականում կանայք էին` աշխարհի տարբեր ծայրերից, որոնք ունեին ինքնագնահատականի խնդիր, որոնք բարդույթավորված էին սեփական մարմնից, և ովքեր հորինել էին ստեր, որոնց հավատում էին:


«Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի հիմնական գաղափարախոսությունը կանանց ինքնավստահության մասին է:



«Միայն դուք եք պատասխանատու ձեր երջանկության համար».



Այս մեկ նախադասությամբ Ռեյչլը միլիոնավոր կանանց ուշքի է բերում, ստիպում սիրել սեփական մարմինը, թերություններն ու սխալները: Նա կանանց ստիպում է հասկանալ, որ նրանք կարող են և պետք է երջանիկ լինեն:





Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում