Մինչմրցաշարային հատվածը Նեյմարի համար շոկային է դասավորվում

June 6, 2019

Բրազիլիայի ազգային հավաքականն առաջատարին փոխարինող է փնտրում. Նեյամարն ընկերական խաղում ստացած ծանր վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Բրազիլացին վնասվածք է ստացել Քաթարի հետ խաղում: Հավաքականի բժիշկները հաստատել են՝



«Նեյմարը պատռել է սրունքաթաթի կապանները: Վնասվածքն այնքան լուրջ է, որ գուցե վիրահատության կարիք լինի: Այդ դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի 4 ամիս».-ասել են հավաքականի բժիշկները:



Բայց սա միակ վատ լուրը չէ. Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ և հոգեբանական անդունդում է: Խաղից հետո թվիեթերում տարածվեց ֆուտբոլիստի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա մասնակցությամբ տեսանյութը:



Մեկ րոպեանոց տեսանյութում երևում է՝ ինչպես է մոդելը վեր կենում անկողնուց և հարվածում ֆուտբոլիստին: Մոդել Նաջիլա Տրինդադին, որն ի սկզբանե ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության մեջ, փոխել է ցուցմունքը: Նա նշել է, որ Փարիզի հյուրանոցում Նեյմարի հետ մտերմությունը եղել է փոխադարձ համաձայնությամբ, բայց հետո ֆուտբոլիստն ուժ է կիրառել ու հարվածել նրան: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին, Փարիզում: Կինը մեղադրանքը ներկայացրել է Սան Պաուլուի ոստիկանություն, քանի որ վախեցել է գործ հարուցել այլ երկրում: Ֆուտբոլիստն ինսթագրամի իր էջում հայտարարել է, որ այդ կինը ցանկանում է գումար շորթել:




Կարդացեք նաև.





FOX Sports Brasil-ի ուղիղ եթերում Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հաստատել է, որ Նեյմարը պատրաստ չէ Ամերիկայի Գավաթի տնային խաղարկությունը, որը սկսվելու է հունիսի 14-ին:



«Կարծում եմ՝ Նեյմարը մեզ կարող է խնդրել և չմասնակցել մրցաշարին: Հոգեբանական տեսանկյունից նա պատրաստ չէ խաղալ և պատասխանել լրագրողների հարցերին»-ասել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահ Ֆրանցիսկո Նովելիտոն



Մինչև այդ, Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտված Նեյմարը երկրպագուին հարվածելու համար զրկվել էր Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից, որը նրա փոխարեն կկրի Դանի Ալվեսը: Մասնագետների պնդմամբ՝ սթրեսից դուրս գալ եւ պատրասվել Կոպա Ամերիկային՝ Նեյմարը չի կարող:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում