BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հանգստանալու 3 միջոց, եթե արձակուրդին դեռ շատ կա

Հանգստանալու 3 միջոց, եթե արձակուրդին դեռ շատ կա

1. Փոխել իրավիճակը
Հոգեբանական բազմաթիվ փորձեր և հետազոտություններ ապացուցել են, որ իրավիճակի փոփոխությունը դրական է ազդում ձեր տրամադրության և արդյունավետության վրա:
Նույն սեղանը, համակարգիչը և գրասենյակի 4 պատերն ամեն օր տեսնելը ճնշող է: Եթե աշխատավայրում միջավայրը նյարդայնացնում է, նշանակում է, որ ինչ-որ բան փոխելու ժամանակն է: Այլապես աշխատանքը ավելի շատ բացասական լիքցեր կհաղորդի:
Կարդինալ փոփոխություններ անելը պարտադիր չէ: Պարզապես կարելի է աշխատավայր նկար, բույս, հետաքրքիր խաղալիք կամ հուշանվեր բերել: Եթե հնարավորություն կա, աշխատասեղանը տեղափոխեք կամ այլ վայրում աշխատեք:
2. Փոխեք օրակարգը
Մենք հաճախ ենք վախենում փոփոխություններից և անսովոր որևէ բան չենք անում: Սակայն այդպիսի վարքը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Մենք հարմարվում ենք դրված կարգին, նույնիսկ, եթե այն արդյունք չի տալիս:
Նեյրոկենսաբանները ապացուցել են, որ մարդու ուղեղը միշտ ինչ-որ նոր բան է փնտրում:



Կարդացեք նաև.



Փոփոխոթյունները զարգացնում են ստեղծարար մտածելակերպը: Հիմնական օրվա սովորական աշխատանքային կարգացուցակից հրաժարվելը բարձրացնում է ուղեղի նեյրոպլաստիկությունը, որն ունակ է ստեղծել նեյրոնային նոր կապեր:
Մարզասրահի երեկոյան պարապմունքները տեղափոխեք առավոտյան՝ մինչև աշխատանքի գնալը, ճաշեք այլ վայրում կամ ստանդարտ առաջադրանքները կատարելու համար նոր մեթոդներ կիրառեք:
3. Անջատեք սմարթֆոնը
Այս խորհուրդը կարող է անիրական թվալ, քանի որ մեր օրերում անհնար է առանց բջջայինի: Սակայն ժամանակը համացանցում անցկացնելու փոխարեն կարելի է ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:
Պետք չէ ստուգել էլ. փոստը և ընկերների կամ հարազատների հետ եղած ժամանակ պատասխանել աշխատանքային նամակներին: Իհարկե, ոչ աշխատանքային ժամին պետք չէ անհետանալ և խուսափել հեռախոսազանգերից: Պարզապես թույլ մի տվեք, որ սարքերը ձեզնից շատ ժամանակ և ուժ խլեն:
Հնարավոր է, որ մոտ ապագայում ամբողջական արձակուրդ չմեկնեք, բայց կարելի է աշխատանքային խնդիրներից շեղվել և դրանք սրտին մոտիկ չընդունել:

lifehacker





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել