Ինչո՞ւ չի կարելի ուրիշներին պատմել սեփական նպատակների մասին

January 24, 2019

Գովասանքը երբեմն խանգարում է:
Րայթ եղբայրների ազգանունը առաջինն է գալիս իմ մտքում, երբ սկսվում է ավիացիայի ծնունդի մասին խոսակցությունը: Մի ժամանակ նրանք համարվում էին աութսայդերներ: Ամերիկացիների մեծամասնությունը աջակցում էր աստղաֆիզիկոս Սեմյուլե Լենգլիին:
Նա համարվում էր հեղինակություն և բարձրաձայն խոսում էր իր նպատակների մասին: Այնուամենայնիվ, եղբայրները կարողացան առաջին մարդատար թռիչքն իրականացնել, ինչը չհաջողեց հայտնի գիտնականին:
Գուցե Րայթ եղբայրների հաղթանակը կարելի է բացատրել նրանց քրտնաջան աշխատանքով, մոտիվացիայով և գովասանքի բացակայությամբ: Քանի դեռ Լենգինը գովասանքի էր արժանանում իր չարտահայտած մտքերի և չստացած ձեռքբերումների համար, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում եղբայրների վրա:

Երբ մեզ գովում են մտադրության համար, թվում է՝ հաղթել ենք: Սա նվազեցնում է հավանականությունը, որ մենք կհասնենք նպատակին:

Այս մասին գրում է հոգեբան Փիթեր Գոլուիտցերը: Նրա հետազոտությունների համաձայն, երբ շրջապատին հայտնում ենք նպատակների մասին, որը խիստ կապված մեր անհատականության հետ, նվազում է դրան հասնելու հավանականությունը: 


Կարդացեք նաև.



Օրինակ, ցանկանում եք խմել շատ ջուր և այդ մասին ասում եք ընկերներին կամ հարազատներին, հազիվ թե այն նշանակալիորեն ազդի արդյուքն վրա, որովհետև ձգտումը կապաված չէ ձեր մասին ձեր իսկ պատկերացումներից: 
Եթե Ձեր նպատակն է նիհարել 20 կգ ,ապա ավելի լավ է այդ մասին չգրեք սոցցանցերում: Պատմելով մտադրության մասին և արժանանալով գովաբանությունների, Ձեզ հաջողակ կզգաք և կհրաժարվեք այդ գաղափարից:

Դուք կարող եք բարձրացնել հաջողության հասնելու հնարավորությունը: 


Որո՞նք են ձեր վախերը
Ձեռնարկատեր, գրող և ներդրող Թիմ Ֆերիսը խորհուրդ է տալիս սկզբում հասկանալ, թե նպատակին հասնելու համար ինչպիսի խոչընդոտների կարող եք հանդիպել: Օրինակ, ուզում եք բիզնես սկսել: Գրեք սրա հետ կապված բոլոր մտահոգությունները: Օրինակ. կորցնել փողերը, ազատվել աշխատանքից, ծիծաղի առարկա դառնալ ուրիշների աչքերում:
Հետո մտածեք, թե ինչպես կարելի է կանխել այդ խոչընդոտները: Օրինակ, առաջին վախի համար. «Ես բիզնեսին կհատկացնեմ Х ժամ, որպեսզի ամեն ինչ չկորցնեմ»: Եվ վերջում գրեք, թե ինչ եք անելու, եթե Ձեր վախերն իրականություն դառնան:
Օրինակ, կորցրած գումարը վերականգնելու համար ժամանակավորապես կլինեք բարմեն: Այսպես  կկորցնեք Ձեր վախերը, որոնք Ձեզ հետ են պահում:

lifehacker




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում