BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Մոնոլոգ] Սրբուհի Սարգսյան. «Ես վախենում եմ կորցնե

[Մոնոլոգ] Սրբուհի Սարգսյան. «Ես վախենում եմ կորցնել»

Կյանքի համերը
Կյանքի համերը բարեբախտաբար շատ են ու բազմազան։ Ու յուրաքանչյուր ծանոթություն, ամեն մի փորձություն նոր համ է ավելացնում այդ ամենին` մեկը մյուսից տարբեր, մեկը մյուսից յուրահատուկ։ Այ օրինակ իմ կյանքին միշտ համ են ավելացնում բարությունը, սերը, նվիրումը, դիմացինին օգնելու կարողությունը, հավատը, հույսը … Ամեն օր, ամեն պահ… Չեմ պատկերացնում, թե որքան անհետաքրքիր կլիներ կյանքս առանց այդ համերի, առանց նոր զգացողությունների, համերի չկրկնվող համադրությունների։
Պահի տրամադրությունը
Պահի տրամադրությունն անկանխատեսելի է: Հենց այդ պահն ու անկանխատեսելիությունն է ինձ թույլ տալիս ստեղծագործել։ Ամենատարբեր կարծիքներն ենք լսում, որ մարդիկ ստեղծագործում են այն ժամանակ, երբ ուրախ են կամ տխուր։ Ես ստեղծագործում եմ այն պահին, երբ ինքս ինձ հետ եմ, մենակ… Պահն է ստեղծում տրամադրությունը, ստեղծագործելու տրամադրությունը, որը իմն է և ոչ մեկինը չէ, որը չի կրկնվում երբեք։
[gallery ids="55686,55687,55688"]
Գիշերվա մտքերը
Գիշերվա մտքերը շատ են։ Երբեմն վախեցնող են, երբեմն հաճելի հուշեր արթնացնող, բայց մի բան հստակ է` դրանք միշտ ամենաանկեղծն են։ Մթության մեջ մեկ միտքը շարունակում է մյուսին, երրորդ միտքը միշտ կիսատ է մնում, չորրորդը շարունակում է երկրորդին… Անվերջ, անկանգ…
Դավիթ Հարությունյան. «Պետք է լավ մտածել և չսխալվել` երազելիս»


  • Լիլիթ Բլեյան. «Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է»




  • Վահան Շաքարյան. «Փառքը անձնական թերություն է»






  • Մանկության հոտը
    Մանկությանս հոտը մորս ձեռքերով պատրաստած խավիծի բույրն ունի։ Այն չկրկնվող է, այն մոռանալ չի լինի։ Ու որքան իմ մտքում, սրտում ու ներսում է այն, մանկությունս է մոտ, հիշողություններս են թարմ։
    [gallery ids="55685,55690,55691"]
    Կյանքի վախը
    Ամենամեծ վախս հարազատը կորցնելու վախն է և այն զգացողությունը, որ անկարող ես նրան հետ բերել…Մնացած ամեն բան հնարավոր է գտնել, գնել, ձեռք բերել։ Ամեն անգամ, երբ կորցնում եմ ինձ հարազատ մեկին, հասկանում եմ, թե ինչքան անզոր ենք մենք` մեր բոլոր կարողություններով ու ունակություններով։
    Անձնական տարածք
    Անձնական տարածք, որտեղ մուտքը խստիվ արգելված է… ։


    Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




     

    Տարածել