Գրոսմայստերները՝ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը» գրքի մասին
Շախմատիստ և գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի խոսքով, «Գահերի խաղը» իր տեսակի մեջ եզակի է: Այս գրքով հիացած էին բազմաթիվ առաջատար շախմատային մասնագետներ:
«Երբ այն հրատարակվեց առաջին անգամ ԽՍՀՄ-ում 1989-ին շատ սահմանափակ տպաքանակով, տասնյակ մարզիչներ միմյանցից վերցնում էին այն ու ձեռքով արտագրում: Գրքում արտացոլված են Տիգրան Պետրոսյանի խորաթափանց շախմատային մտքերը և ստրատեգիական լուծումները», - ասում է Ռաֆայել Վահանյանը:
Կարդացեք նաև.
- «Գահերի խաղը». newmag-ը հրատարակել է շախմատի աշխարհի չեմպիոնի գիրքը
- Շախմատի աշխարհի չեմպիոնը. Տիգրան Պետրոսյան
- «Երկաթե Տիգրան». ո՞վ էր իրականում շախմատի հսկան
Գրքի հայերեն հրատարակության համար մեկնաբանություն է գրել նաև Լևոն Արոնյանը: Նրա խոսքով, լեգենդար շախմատիստի յուրաքանչյուր գիրք մեծ նվեր է շախմատի սիրահարներին:
«Կարծում եմ՝ Միխայիլ Տալի և Տիգրան Պետրոսյանի գրքերը հավասարը չունեն: Այս երկու հսկաները, որոնք միմյանց ընդհանրապես նման չեն, մի ընդհանրություն ունեին՝ ընթերցողից գաղտնիքներ չէին պահում և պատկերավոր խոսք ունեին: Վստահ եմ, որ այս գիրքը նվեր կլինի շախմատի սիրահարներին և նոր տաղանդներ կդաստիարակի», - ասում է Լևոն Արոնյան:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում