BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ովքե՞ր են ռեկորդային ձվի հեղինակները․ մենք գիտենք

Ովքե՞ր են ռեկորդային ձվի հեղինակները․ մենք գիտենք նրանց անունները

The New York Times-ը զրուցել է  world_record_egg ըքաունթի հեղինակների հետ: Պարզվում է, որ հավի ձվի սուպերհայտնի հաշիվը (այն ստացել է Յուջին անվանումը) ստեղծել են The & Partnership լոնդոնյան գովազդային գործակալության  29-ամյա աշխատակիցն ու իր երկու ընկերները: world_record_egg հաշվի առաջին լուսանկարը տեղադրվել էր հունվարի 4-ին: Դա սովորական հավի ձվի լուսանկար էր, որն ուներ նաև գրառում՝ «Եկեք միասին սահմանենք Ինստագրամի լայքերի նոր համաշխարհային ռեկորդ»: Այդ պահին համաշխարհային ռեկորդը Քիմ Քարդաշյանի քրոջ՝ մոդել Քայլի Ջեների ու իր նորածին դստեր ֆոտոն էր: Այն հրապարակվել էր 2018-ի փետրվարի 7-ին ու հավաքել ավելի քան 18 միլիոն լայք:




Ձուն ընդամենը 9 օրում սահմանեց նոր ռեկորդ: Այն հավաքել է 52 միլիոն լայք: Այս ռեկորդից հետո world_record_egg-ը սկսեց հրապարկել նոր ֆոտոները, որտեղ ձվի ճաքերն ավելի մեծ էին: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է դա նշանակում: Հեղինակը շարունակում էր թաքցնել իր ինքնությունը: Հայտնի էր միայն այն, որ նա Լոնդոնից է ու world_record_egg-ը ստեղծել է, երբ ուսումնասիրել է Ինստագրամի՝ 2018 թվականի 20 ամենահայտնի հրապարակումները:
Փետրվարի 2-ին world_record_egg-ը հրապարակեց նոր ֆոտո: Այս անգամ ձուն ուներ և ճաքեր, և կապեր, ինչպես ամերիկյան ֆուտբոլի գնդակները: Ձվի նոր նկարն ուներ նաև գրառում՝ «Սպասումը մոտենում է ավարտին: Ամեն ինչ կբացահայտվի Սուպերբոուլից հետո՝ կիրակի օրը: Առաջինը տեսեք միայն Hulu-ով»: Հաջորդ օրը Hulu-ն ցույց տվեց գովազդ, որտեղ ձուն դժգոհում է, որ սոցցանցային ճնշումների պատճառով սկսել է ճաքճքել: Գովազդը նաև խորհուրդ էր տալիս՝ «Եթե ձեզ համար էլ է դժվար, խոսեք ինչ-որ մեկի հետ», որից հետո ոչ կոմերցիոն «Mental Health America» կազմակերպության հղումն էր տալիս: Ընկերությունն օգնում է հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց:


Գովազդի թողարկման օրն ամերիկյան մի քանի պարբերականներ հրապարակեցին world_record_egg-ի ենթադրյալ հեղինակների մասին նյութեր: BuzzFeed պարբերականը ենթադրում էր, որ ձվի մասին փոստերն անում է լոնդոնցի գովազդային գործակալ Քրիս Գոդֆրին: Նույն վարկածն առաջ քաշեց նաև Mashable պարբերականը: Գոդֆրին երկու պարբերականներին էլ որևէ մեկնաբանություն չտվեց, բայց համաձայնեց խոսել The New York Times-ի հետ:


Կարդացեք նաև․



Առաջին հարցը, որ տվեցին «ձվի» հեղինակին, ինչո՞ւ հենց ձու: Գոդֆրին պատասխանեց.  «Ձուն չունի սեռ, ռասա ու կրոն: Ձուն ձու է, այն ունիվերսալ է»: Նա հերքեց ինֆորմացիան, որ վճարել է Ինստագրամի հայտնի բլոգերներին՝  world_record_egg-ի առաջխաղացման համար: Ըստ հեղինակի՝ ըքաունթի աճը եղել է օրգանական: Գոդֆրիի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լայքեր շատ են արել դպրոցականները: Գոդֆրիի ընկերուհին՝ 26-ամյա Ալիսա Հան-Ուիլան, պատմել է, որ տեսել է վիդեո, որտեղ դպրոցականները ուսուցչին հարցնում են, արդյոք, նա լայքել է ձուն:
Գովազդային ինդուստրիայի ներկայացուցիչները կարծում են, որ world_record_egg-ը, որն արդեն ունի 10 միլիոն հետևորդ, իր հեղինակներին շատ փող կարող է բերել: VaynerMedia գովազդային գործակալության թոփ-մենեջեր Նիկ Շարման ասել է, որ ըքաունթի առաջին գովազդը կարժենա 10 միլիոն դոլարից ոչ պակաս: world_record_egg –ի ստեղծողները հրաժարվել են ասել, թե որքան գումար են վերցրել Hulu-ից, բայց «ձվի» հեղինակի ընկերուհին ասել է, որ այդ թիվը հնչեցրած գումարներից բավականին քիչ է: Գոդֆրին ու իր ընկերներն էլ ասել են, որ իրենց ոչ այնքան գումար աշխատելն է հետաքրքրում, որքան «կառուցողական գաղափարներ» առաջ քաշելը: Հոգեկան առողջության պրոպագանդան դրանցից մեկն է (մյուս գաղափարների մասին նրանք հրաժարվել են խոսել):  «Այն, որ ձուն գրավեց հասարակության ուշադրությունը, երջանիկ պատահականություն է: Կարևորն այն է, թե ինչպես մենք կօգտագործենք այդ ուշադրությունը»,-ասել է Գոդֆրին The New York Times-ին:

meduza




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել