ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[100 մոնոլոգ] Արթուր Կարապետյան. «Ինձ խանգարում է

[100 մոնոլոգ] Արթուր Կարապետյան. «Ինձ խանգարում է մարտնչող տգիտությունը»

մարդկային է - Մարդիկ թույլ են, ինչպես ես. բոլոր թուլություններս մարդկային են: Սխալներ անում եմ, խոստովանում, բայց երբեմն այդ խոստովանությունն արդեն չի օգնում, իսկ դրանից տուժում եմ ես կամ իմ ամենամտերիմ մարդիկ: Աշխատում եմ որևէ մեկին չվնասել, ամբողջը հավաքում եմ ինձ վրա, որովհետև դրանք ի՛մ սխալներն են: Իսկ իմ սխալի համար ե՛ս պատասխան պիտի տամ: Ու թե դրանից սրտիդ վրա քանի կնճիռ կավելանա, ոչ մեկին չի հետաքրքրում: Եթե կարող ես չսխալվել, մի սխալվիր, եթե այդքան գիտակից ես, փորձիր ճիշտ ապրել: Հետո հասկանում եմ, որ գուցե այդքան էլ գիտակից չեմ, այդ պատճառով էլ սխալներ իմ կյանքում լինում են: Ամեն ինչի համար նախ ինձ եմ մեղադրում, հետո՝ դիմացինիս: Ես եմ մեղավոր, եթե ինձ հետ ինչ-որ բան այնպես չի լինում, որովհետև միշտ էլ մոնոլոգ այլընտրանք կա: Շատ անգամ իմացել եմ այս կամ այն հարցի պատասխանը, բայց էլի դիմել եմ այդ քայլին: Չեմ նեղվում փորձություններից, եթե անգամ նախապես գիտեմ ելքը:
սովորեցնող սխալներ - Չեմ սիրում հանձնվել: Կյանքում ինչի հասել եմ, հասել եմ փորձությունների, իմ անցած ճանապարհի շնորհիվ: Խելացի մարդը պետք է ուրիշի սխալներից սովորի, բայց ես ուզում եմ իմ սխալների վրա սովորել: Այդպես ավելի եմ հարստանում, ինքս ինձ հասկանում ու հետո ավելի ինքնավստահ դառնում: Եթե հնարավոր լիներ ուրիշի սխալների վրա սովորել... Համաշխարհային գրականության մեջ շատ օրինակներ կան, որոնցից կարելի էր սխալների գիրք կազմել, որ մարդիկ վերցնեին, կարդային ու ճիշտ ապրեին: Բայց չի ստացվի: Ես գիտեմ, օրինակ, որ ծխելը վնասում է առողջությունը, բայց ծխում եմ, որովհետև ինձ դուր է գալիս: Ես ինձ խաբում եմ մի բանով, որն իրականում վնասակար է: Ինձ թվում է՝ եթե ծխեմ, կհանգստանամ, բայց ծխախոտն իր ծխի նման թեթև չէ, ու ինչքան որ արտաշնչում ես, նույնքան էլ մնում է ներսդ ու քեզ վնաս պատճառում:
չի ստացվում չասել - էմոցիոնալ մարդ եմ ու երբեմն մարդկանց հետ անկեղծանում եմ այն աստիճան, որ գուցե և պետք չէր: Չգիտեմ՝ դա ինչ-որ բանի ավելցո՞ւկ է, թե՞ պակաս, բայց երբեմն չի ստացվում չասել: Վերջերս մի վատ սովորություն եմ ձեռք բերել. երբ ինչ-որ մի բան գալիս-լցվում է մեջս ու ցավ պատճառում, սկսում եմ շատ խոսել: Ժամանակի ընթացքում կյանքի փորձ է կուտակվել, որն ուզում եմ անպայման փոխանցել ինչ-որ մեկին: Դա էլ է վատ սովորություն, երբ քեզ թվում է, թե ինչ-որ մեկը քո խորհրդի կարիքն ունի: Չնայած երբեմն դա օգնում է, ու հենց տեսնում եմ, որ դիմացինիս աչքերը սկսեցին վառվել, այ այստեղ էլ առիթից օգտըվում եմ ու երկուսի տեղը չորսն եմ ասում:



Կարդացեք նաև.
[100 մոնոլոգ] «Զայրանում եմ, որ հայերը հանգստանում են Թուրքիայում»․ Վանուշ Խանամիրյան
[100 մոնոլոգ] «Զգուշացե՛ք լուրջ մարդկանցից». Լալա Մնացականյան
[100 մոնոլոգ] Պարտություն է, երբ հանկարծ կյանքիդ օրերը դառնում են միօրինակ. Մուրադ Ջանիբեկյան


կիսատ-պռատ - Ինձ խանգարում է մարտնչող տգիտությունը, որ թուրը ձեռքին չի ուզում հանձնվել: Խանգարում է մեծամտանալու մոլուցքը, որից հետո չեն ուզում աճել: Ինձ շատ են խանգարում պրոֆեսիոնալիզմի պակասը, դիլետանտիզմն ամեն ինչում: Ես շատ եմ ուզում, որ բանվորը լինի բանվոր, բժիշկը՝ բժիշկ, տաքսու վարորդը՝ տաքսու վարորդ, և ոչ ոք չամաչի իր աշխատանքի համար: Երբ մատուցողն ամաչում է, որ ինքը մատուցող է, նշանակում է, որ նա արդեն ինձ մոտենում է իր բարդույթներով: Մեր միջի այդ բարդույթներն են ինձ խանգարում ապրել: Ես չեմ ուզում, որ ամեն անգամ տաքսու վարորդն ինձ ասի. «Ես համալսարան եմ ավարտել, էս երկու ամիսն եմ տաքսի քշում»: Երբեմն ուզում եմ այդ պահին կանգնեցնել ու իջնել մեքենայից: Եթե պրոֆեսիոնալ տաքսու վարորդ չես, ինչո՞ւ ես վարում, իսկ եթե վարում ես, ապա էլ ինչո՞ւ ես ամաչում:

newmag #21 ապրիլ 2011





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել