ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Երազանք տանող ճանապարհն է դառնում նպատակ. Ռեյչլ Հո

Երազանք տանող ճանապարհն է դառնում նպատակ. Ռեյչլ Հոլիս

Դու վստահաբար կարող ես անել դա, ուղղակի փորձիր: Բավական է մտահոգվել, թե ինչպիսին կլինի ձախողումը, ավելի լավ է մտածիր, թե ինչ կզգաս հաջողության շեմին: Եթե ինձ վաղուց ես հետևում, հավանաբար չես զարմանա իմ ասածից. ես կարծում եմ, որ նպատակն ամենաուժեղ ու ամենահզոր բանն է, որ մենք` բանական էակներս կարող ենք ունենալ: Այդ նպատակաները կարող են տարբեր լինել, կարող են լինել անձնական, կամ մասնագիտական: Ամենակարևորն այն է, որ դու պետք է քո առջև դնես այնպիսի նպատակ, որը նման չի լինի իմ, քո քրոջ, կամ քո մայրիկի նպատակին: Նպատակը պիտի այնպիսի հատուկ ու անձնական բան ունենա իր մեջ, որը միայն ձեզ է պատկանում: Կողքից քեզ կարող են ասել արա այս կամ այն բանը, օրինակ հաճախ ծնողներն ասում են` «Ինչ լավ կլիներ, որ դպրոցում իմ երեխան սովորեր այսպես կամ ստանար այս գնահատականը», բայց եթե դա քեզ համար նշանակություն չունի, ապա պետք չէ կարևորություն տալ դրան ու նպատակ դարձնել:
Ես հաճախ եմ մտածում, թե ինչ է նպատակը: Ինձ համար այն բաղկացած է 3 գործոններից: Առաջինը կզարմացնի ձեզ. նպատակը էֆեկտիվ է միայն այն ժամանակ, երբ անձնական է: Այն պետք է նշանակություն ու կարևորություն ունենա քեզ համար: Հենց քեզ համար, ոչ թե մայրիկի, տնօրենի, կամ մեկ այլ մարդու: Մտածիր` ինչպես է այն ազդելու քո կյանքի վրա: Այն պետք է լինի միայն քո պատմությունը: Երկրորդը` այն պետք է լինի չափելի: Դու պետք է չափես քո գրանցած առաջընթացը:



Կարդացեք նաև.



Դու պետք է իմանաս` որն է լինելու հաջորդ քայլը ու ինչպես է պետք հասնել հաջորդ կետին: Պետք է հետ շրջվես ու գտնես ամենակարևոր հարցի պատասխանը` «Արդյոք ես գրանցել եմ այն առաջընթացը, որը ցանկանում էի»: Իսկ ինչպես անել, որ նպատակը չափելի լինի: Այն ուղղակի պետք է լինի հատուկ: Տես, եթե ասում ես, որ քո նպատակն է ավելի շատ գումար աշխատել, ապա դա աղբ է: Նպատակը պետք է լինի հստակ: Ես ուզում եմ աշխատել 5000 դոլար: Եվ երրորդ կարևոր գործոնը` նպատակը պետք է շարժվող լինի: Եթե դու չես կարողանում շարժվել առաջ` ձեր նպատակի հետ, ապա դու ուղղակի երազում ես: Հենց սա էլ երազանքի ու նպատակի տարբերությունն է: Երազանքի մասին դու ուղղակի մտածում ես, ոչինչ ավելին:
Երբ երազանքն իրագործելու ճանապարհ ես գտնում, հենց այդ ճանապարհին էլ այն նպատակ է դառնում:  Երբ ես գրեցի  «Աղջիկ ջան, ուշքի արի»  գիրքը, միլիոնավոր մարդիկ սկսեցին մտածել, որ նրանք ուզում են անել այս կամ այն բանը, ուզում են ավելի ինքնուրույն դառնալ, մեքենա գնել: Ինչպե՞ս: Ինչպե՞ս եք պատրաստվում մտածածն իրագործել: Ես հասել եմ այս ամենին աշխատանքի շնորհիվ: Ես աշխատում եմ իմ մտածածն իրական դարձնելու ուղղությամբ: Դու նույնպես պիտի աշխատես ու շոշափելի դարձնես քո երազանքը:
[embed]https://youtu.be/MUJq6tFZBsU[/embed]
 


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել