10 խորհուրդ` Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գրքից (տեսանյութ)
Տրամադրության վերելակի վերին հարկերում գտնվելու բանաձևը հոգեբան Լարի Սենն սովորեցնում է հստակ օրինակներով ու անձնական փորձով: Հեղինակը մանրամասն ներկայացնում է՝ ինչպես կարելի է փոխել հոգեվիճակն ու խուսափել սթրեսային ապրումներից։
«Տրամադրության վերելակը» գրքում պատմություններ են ընտանիքի, աշխատավայրի, ընկերական ու գործնական հարաբերություններն առողջ հիմքերի վրա դնելու մասին։ Ահա 10 խորհուրդ գրքից։
- Դուք ունեք բնածին ներքին առողջություն և լավագույնը լինելու պոտենցիալ. հիշեք սա։
- Մարդուն բնորոշ է տրամադրության փոփոխությունը ու դա նորմալ է։
- Ձեր զգացմունքները ձեր կողմնացույցն են։
- Կառավարեք մտքերը, գեներացրեք հաճելի մտքեր:
- Ապրե՛ք փափուկ նախընտրությունների աշխարհում:
- Հոգ տարեք Ձեր մասին: Մարզվեք, քնեք, որ վերականգնվեք:
- Հիմա և այստեղ լինելու համար օգտագործե՛ք շնչառական վարժություններ:
- Հարգե՛ք ուրիշներին, նրանց հայացքներն ու համոզմունքները:
- Վատ տրամադրության ժամանակ հետաձգե՛ք կարևոր զրույցներն ու որոշումները:
- Հավատացե՛ք, անհանգստություններն անցնում են վատ եղանակի պես:
Լարի Սենն այս կետերն առանձնացրել է աշխատելով ամերիկյան ու եվրոպական մի քանի տասնյակ ընկերությունների հետ։ «Տրամադրության վերելակը» գրքում ներկայացված փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրը կարող է կառավարել մտքերն ու հաղթահարել դժվարությունները
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Լարի Սենի «Տրամադրության վերելակի» հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)