10 դաս` Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին» գրքից (տեսանյութ)
20-րդ դարի պատմության ամենամութ էջերը հայտնվել են Newmag-ի նոր գրքում։ «Բռնապետության մասին» 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ու
- Պատմությունը չի կրկնվում, բայց դասեր տալիս է։ Պատմությունը կարող է սովորեցնել և նախազգուշացնել։
- Արիստոտելը զգուշացնում էր, որ անհավասարությունն անկայունության է հանգեցնում, Իսկ Պլատոնը, որ դեմագոգները խոսքի ազատությունը չարաշահելով դառնում են բռնապետ։
- Ֆաշիստները մերժում էին բանական միտքը՝ հանուն կամքի, հերքում էին օբյեկտիվ ճշմարտությունը՝ հանուն առասպելի։
- Եղե՛ք բազմակուսակցական համակարգի աջակից ու պաշտպանե՛ք ժողովրդավարական ընտրությունները։ Մասնակցե՛ք դրանց, քանի ունեք այդ հնարավորությունը։
- Որոշ մասնագտներ օրհասական պահին պիտի առաջնորդեն։ Այդպիսի դեպքերում չի կարող լինել «ես միայն հրամաններ էի կատարում» բնույթի արդարացում։
- Երբ առաջնորդի կողմնակից կիսառազմական միավորները, օրինական ոստիկանությունն ու զինվորականները միաձուլվում են ընդդեմ ընդնդիմության, դա երկրի վերջն է։
- Եթե դու ի պաշտոնե զենք ես կրում, թող Աստված օրհնի ու պահպանի քեզ։ Բայց իմացի՛ր, որ անցյալում ոստիկաններն ու զինվորները մի օր հասկանում էին, որ ներքաշված են չարիքի մեջ։
- Ավտորիտար ռեժիմները ունենում են ոստիկանական հատուկ ուժեր, որոնց գործը ցույցերի պատրաստվող քաղաքացիներին ցրելն է։ Այդ ռեժիմներն ունենում են նաև գաղտնի ոստիկանություն, որոնց հանձնարարվում է սպանել այլախոհներին:
- Խուսափի՛ր արտաբերել այն արտահայտությունները, որոնք բոլորն են կրկնում։ Քո սեփական խոսելու ձևն ունեցիր: Կտրվիր ինտերնետից, գրքեր կարդա։
- Եթե ոչ ոք պատրաստ չէ մեռնել ազատության համար, ուրեմն մենք բոլորս կզոհվենք բռնակալության պայմաններում։
Կարդացեք նաև
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր՝ «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» գիրքը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Բռնապետության մասին» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» պատկերազարդ գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)