BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սեփական փորձով. Քոթոթների հետքերով

Սեփական փորձով. Քոթոթների հետքերով

Բնապահպանության նախարարությունը Վայոց Ձորում ամիսներ առաջ հայտնաբերել էր արջի երկու քոթոթների: Նրանք հյուծված էին և բախտի քմահաճույքին մատնված: «WWF-Հայաստանի» հետ արջուկներին երկու ամիս խնամել էին ու բաց թողել Խոսրովի արգելոցում: Խոսրով ու Աստղիկ անունները ստացած ծուռթաթ որբուկները հարազատ բնություն վերադարձվեցին հոկտեմբերի 3-ին արգելոցի բուֆերային գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար: Կենդանիներին մայր բնության գիրկը վերադարձնելը մեծ իրադարձություն էր Հայաստանի բոլոր կենդանասերների համար: Մեր նկարահանող խմբի գերխնդիրն է պարզել, թե մեկ ամիս անց արջուկներն ինչ վիճակում են, ինչպես են վերականգնվում վայրի բնության գրկում, կարողացե՞լ են սնունդ գտնել, պատրա՞ստ են ձմեռելուն:
Արգելոցի կենտրոնամաս հասնելուն պես հանդիպում եմ Բնության համաշխարհային հիմնադրամի առաջատար մասնագետ Ալեքսանդր Մալխասյանի հետ: Մի քանի բառ ենք փոխանակում, բուխարու մեջ մի քանի չոր ճյուղ ենք գցում ու պառկում ենք քնելու: Վերկացը վաղ առավոտյան է, ու դեռ պարզ չէ, թե քանի կիլոմետր պետք է անցնենք: 4 տեղամաս ունեցող արգելոցը սկսվում է Գեղամա լեռնաշղթա- յի հարավարևմտյան լանջերից, անցնում Ուրծի, Երանոսի, Դահնակի, Իրից լեռներով ու ավարտվում Խոսրովասարի լեռնաբազուկների լանջերին:
Սեփական փորձով. Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ

  • Սեփական Փորձով. Ի՞նչ են արձանագրել Խոսրովի արգելոցի վիդեոթակարդները




  • Սա առաջին կածանն է, որտեղով քոթոթները կարող էին անցնել: Սակայն չկա ոչ մի հետք ու նույնիսկ արջի կղանք: Անգամ վայրի բնության հմուտ փորձագետն է զարմանում: Արջուկները դեռ շատ փոքր են հսկայական տարածություններ հաղթահարելու համար ու չէին կարող շատ հեռու գնալ: Մինչև երեկո թափառում ենք զառիթափ լեռնալանջերով և ձեռնունայն վերադառնում կացարան: Արևի առաջին շողերը նոր հույս են ներշնչում, ու արշավախումբը հավատացած է, որ կգտնենք արջուկներին: Նորից թամբում ենք ձիերն ու ճանապարհ ընկնում:
    Մի կողմից` արջերին անտառ բաց թողնելը վատ բան չէ, մյուս կողմից էլ` շատ ռիսկային է: Քոթոթներն առանց մոր են ու անպաշտպան: Նրանց կարող են հոշոտել գայլերը, մեծ որձ արջերն ու շնագայլերը: Եթե նույնիսկ նրանց բախտը բերի, կբախվեն մեկ այլ, ավելի մեծ խնդրի: Անցնող տարին բերքառատ չէր, ու արգելոցում չկա նույնիսկ ալոճ: Ինչո՞վ պետք է սնվեն արջուկները:

    Տարածել