7 պատճառ, թե ինչու են «օրենքով գողերը» զրկվում «տիտղոսից»
«Գողերի աշխարհը» որքան էլ փակ լինի, միևնույնն է, որոշ մանրամասներ հասանելի են դառնում լայն հանրության համար: «Գողերի աշխարհին» քաջ հայտնի մի փորձագետ վերջերս հարցազրույց է տվել և հայտնել, թե որ պատճառների դեպքում են գողերը զրկվում իրենց տիտղոսներից:
- «Օրենքով գողին» «թագազրկելու» գլխավոր պատճառներից մեկը «օբշակի» հետ անարդար մանիպուլյացիաներն են՝ գումար թաքցնելը կամ գողանալը: «Գողական աշխարհի» պատմության մեջ գողերի մահվան շատ օրինակներ կան: Օրինակ 2015-ին Թուրքիայում Վադիկ Կրասնոդարսկին սպանվեց «դրամարկղից» 6 միլիոն դոլար գողանալու համար: Սպանված «օրենքով գողը» վաղուց հայտնի էր գումարները մսխելու իր բնավորությամբ:
«Դեդ Հասանի» սպանությունից հետո Իվանենկոն իրավիճակը գաղտնի վերահսկում էր, և իրավիճակի անիշխանության հետևանքով մեծ գումարներ էր իրենով արել:
Աղբյուրների փոխանցմամբ, «ազնիվ» «օրենքով գողերը», հանուն իրենց կարգավիճակի, երբեք իրենց թույլ չեն տա «ընդհանուր հիմնադրամից» գումար վերցնել նույնիսկ իրենց վիրահատության համար:
- «Օրենքով գողը» «տիտղոսից» կարող է զրկվել՝ գործակցելով բանտի տնօրինության հետ: Նա չպետք է «խոնարհվի» իշխանության առաջ, չպետք է գործ ունենա պետական աշխատողի հետ, և ընդհանրապես չպետք է աշխատի՝ գտնվելով «զոնում»:
Կարդացեք նաև.
Գողերի թագուհին. ո՞վ է քրեական Ռուսաստանի լեգենդը
Լիտվայի «դարի դատավարությունը» ներառում է խորհրդային առաջնորդ Գորբաչովին
Lրագրող եղբայրները, ովքեր մեծ գին են վճարում Ադրբեջանում ազատ խոսելու համար
Այնուամենայնիվ «գողերն» այդ հարցը վերջնագիր չեն համարում: Հայտնի է, որ հանգուցյալ Մաքս Ֆրանցուզը ժամանակին բանտում հրաժարվեց իր «տիտղոսից»: Համացանցում տարածված տեսանյութում ակնհայտորեն խոշտանգված Մաքս Ֆրանցուզն ասում է, որ ինքն այլևս «օրենքով գող» չէ: Այդ փաստը սակայն պատճառ չդարձավ, որ նրան զրկեն տիտղոսից:
- Իրականում, գողական աշխարհի օրենքներով «օրենքով գողերին» արգելված է մարդկանց վրա մահափորձ անել: Իրենց օրենքներով էլ մարդուն սպանելը աններելի «մեղք» է, որին հաջորդում է «թագազրկումը»: Այնուամենայնիվ, այդ կանոնը խախտողը կարող է արդարացվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ դրանով նա պաշտպանել է իր կյանքը: Հայտնի է նաև այսպիսի մի պատմություն, երբ Ռովշան Լենկորանսկին դատարանի դահլիճում սպանել է իր հոր մարդասպանին:
- «Օրենքով գողը» միշտ պարտավոր է պատասխանատու լինել իր խոսքերի համար: Եթե նա կոնկրետ հարցի չի կարողանում պատասխանել, ուրեմն կարող է զրկվել իր կոչումից:
- «Գողը» «կթագազրկվի», եթե այն անարդար ձևով ստացած լինի: Նմաններին «ապելսին» են ասում ու զրկում տիտղոսից:
- Տիտղոսից զրկվելու պատճառներից են նաև ընտանեկան կարգավիճակն ու թմրամիջոցների օգտագործումը, բայց դատելով շատ «օրենքով գողերի» կյանքի պատմություններից, դա այդքան էլ այդպես չէ:
- Եթե «օրենքով գողը» խախտում է օրենսգիրքը, ապա մի քանի այլ գողերի մասնակցությամբ «հավաք» է կազմակերպվում: Մեղավորին մանրամասն հարցաքննում են, որից հետո ընդհանուր որոշում են կայացնում: «Թագազրկումից» հետո հնարավոր է վերականգնել տիտղոսը, բայց դա մեծ ջանքեր է պահանջում: