9 կետ, որոնք խելացի մարդիկ երբեք չեն անում
Մենք անվանում ենք դա իմաստնություն և ձգտում մի օր դառնալ այդպիսին։ Պարզվում է, որ պահվածքի մի քանի ձև խանգարում են մարդուն լինել երջանիկ և շարժվել առաջ։
1․ Նրանք երբեք թույլ չեն տալիս փչացնել իրենց տրամադրությունը
Եթե ձեր ինքնագնահատականը և տրամադրությունը կախված է շրջապատի մարդկանց հետ համեմատությունից, ուրեմն ձեր երջանկությունը ձեզ չի պատկանում։ Խելացի մարդիկ թույլ չեն տալիս, որպեսզի ուրիշների կարծիքներն ու ձեռքբերումները թուլացնեն իրենց ուրախությունը։
Կարևոր չէ, թե ինչ են անում կամ մտածում ուրիշները։ Ոչ մի կերպ դա չպետք է անդրադառնա ինքնագնահատականի վրա։ Շրջապատի մարդկանց արտահայտած դիրքորոշումը միշտ սուբյեկտիվ է և չի արտահայտում իրողությունների ճշգրտությունը։
2․ Նրանք չեն մոռանում
Կիրթ էմոցիաներով մարդիկ հեշտ են ներում վիրավորանքը, բայց դա չի նշանակում, որ նրանք մոռանում են դրա մասին, կամ վիրավորողին երկրորդ հնարավորություն տալիս։ Ներումը ենթադրում է, որ դուք շրջանցում եք տհաճ իրավիճակը և շարժվում առաջ։
Խելացի մարդիկ չեն ցանկանում կառչել ուրիշների սխալներից, այդ պատճառով նրանք նախ և առաջ ներում են և միջոցառումներ նախաձեռնում հետագայում նման իրավիճակներից ապահովագրվելու համար։
3․ Նրանք դանակով դուրս չեն գալիս տանկի դեմ
Խելացի մարդիկ լավ գիտեն, թե ինչ կարևոր է խնայել սեփական անձը, որովհետև վաղը նոր օր է սպասվում՝ նոր մարտահրավերներով։ Կոնֆլիկտային իրավիճակում հաճախ ենք կորցնում էմոցիոնալ կառավարումը, ներքաշվում կռվի մեջ, որտեղ դատապարտված ենք պարտության։ Նրանք, ովքեր կարողանում են հասկանալ և կառավարել էմոցիաները, գիտակցում են՝ երբ է պետք պնդել ասելիքը և միջամտել վեճին։
4․ Նրանք չեն ստեղծում իդեալներ
Էմոցիոնալ հասուն մարդիկ իրենց մտքում անհասանելի իդեալներ չեն ստեղծում, որովհետև գիտեն՝ այն գոյություն չունի։ Ձգտելով բացարձակ կատարելության դուք մշտապես հիասթափություն կապրեք։ Արդյունքում ձեզ կզգաք մեկը, որը չկարողացավ հասնել ուզածին և ինչ-որ բան այնպես չարեց։
5․ Նրանք չեն ապրում անցյալով
Որպես կանոն՝ պարտությունը ռիսկի և ինչ-որ նոր բարձունքի հասնելու փորձի արդյունք է։ Խելացի մարդիկ լավ գիտեն, որ հաղթանակը շատ հաճախ կախված է պարտվելու և առաջ շարժվելու կարողության հետ։ Դա անհնար է դառնում, երբ կառչում եք հին սխալներից։ Անցյալով ապրել նշանակում է այն դարձնել ներկա և զրկվել ապագայից։
6․ Նրանք չեն կենտրոնանում խնդիրների վրա
Ձեր էմոցիոնալ կարգավիճակը ուղիղ կապ ունի ձեր մտքերի հետ։ Երբ ամբողջությամբ կենտրոնանում եք առկա խնդիրների վրա դուք մտովի տեղափոխվում եք բացասական էմոցիաների և սթրեսի դաշտ։ Խելացի և կիրթ էմոցիաներով մարդիկ գիտեն, որ պետք է մտածել ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման մասին։
7․ Նրանք չեն շփվում տրտնջացողների հետ
Բողոքելու և տրտնջալու սիրահարները անվերջ անդրադառնում են իրենց խնդիրներին։ Լավ զգալու համար նրանց պետք են ականջալուր և կարեկից մարդիկ։ Ավելի լավ է հեռու մնալ նման մարդկանցից, այլապես ձեզ էլ կներքաշեն իրենց բացասական դաշտ։
Նվնվոցների հոսքը կանգնեցնելու համար, լավ կլինի հարցնեք՝ ինչպես է պատրաստվում լուծել իր խնդիրները։ Մարդը կա՛մ կլռի, որովհետև նա ոչ մի կերպ չի պատրաստվում լուծել խնդիրները, կա՛մ, վերջապես, կսկսի կառուցողական մտածել։
Կարդացեք նաև.
12 միտք՝ Մոնիկա Բելուչիից
Ինչպե՞ս պատասխանել, երբ վիրավորում են
20 իմաստուն մտքեր՝ մարդկային խառնվածքի և հաջողության մասին
8․ Նրանք չարություն չեն կուտակում
Զայրանալու ընթացքում առաջացած բացասական էմոցիաները սթրեսի արձագանքն են։ Այդպիսի պահվածքը անխուսափելի է «գոյատևման» համար, երբ զգում ես մոտալուտ սպառնալիքը։ Երբ արդեն ամեն ինչ անցյալում է, գաղտնի նեղվածությունն է վնասում մեզ։ Ժամանակի ընթացքում այն կարող է անդրադառնալ անգամ առողջության վրա։ Կուտակել չարություն՝ նշանակում է անընդհատ գտնվել սթրեսի մեջ, իսկ խելացի մարդիկ անում են ամենը դրանից խուսափելու համար։
9․ Նրանք կարողանում են ասել «ՈՉ»
Մեզնից շատերին հեշտ չի տրվում «ՈՉ» բառը։ Իմիջիայլոց, այն շատ հզոր գործիք է, որը պետք է համարձակ օգտագործել։ Հրաժարվելով նոր պարտավորություններից դուք հնարավորություն եք տալիս ձեզ ավարտել եղածները։
Այս ցանկը ամբողջական չէ, իհարկե, բայց մեծ ծառայություն մատուցած կլինեք ձեզ, եթե խուսափեք դեստրուկտիվ պահվածքի այս ձևերից։