FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

5 պատճառ՝ ինչու պետք է կարդալ «Աղի թեյ» գիրքը (լո

5 պատճառ՝ ինչու պետք է կարդալ «Աղի թեյ» գիրքը (լուսանկարներ)

newmag-y-n

Ամռային գրքատոնին Newmag-ը ներկայացրեց Սյունե Սևադայի գիրքը: Երկար դադարից հետո երիտասարդ գրողը հանդես եկավ իր առաջին վեպով: «Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայցեւ դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Հրատա

Կարդա գիրքն ու տես քեզ

«Աղի թեյը» հայելու էֆեկտ ունի։ Կարդալով գիրքը՝ դուք, հավանաբար, կառերեսվեք սեփական վախերին, ձեր իսկ կյանքի դժվարություններին՝ արտացոլանքում տեսնելով ձեզ կամ մտերիմներին։ Բայց գիրքը նաև կոգևորի ու կհուշի՝ ինչպես դժվարություններից հետո շարունակել սիրել կյանքը, չհանձնվել ու ամեն ինչ սկսել զրոյից:

Խարիզմատիկ պերսոնաժներ

Իսկ ո՞ր հերոսն է ավելի լավը։ Խիստ, ցինիկ ու հեռատես  Ալե՞քսը, նրբազգաց, համառ ու ուժեղ Վա՞նը, թե՞ արդարամիտ, անկեղծ ու զգացմունքային Նենէն․ այս հարցի պատասխանն ընթերցողները դժվարությամբ են գտնում, բայց ի վերջո ընտրում են իրենց սիրելի հերոսին ու հաճախ հիշում և մեջբերում նրան։

 

«Աղի թեյն» արդեն բեսթսելլեր է

Չնայած որ վեպը գրախանութներ հասավ հուլիսի վերջին շաբաթ, հասցրեց գրավել ընթերցողների գրադարակներն ու սրտերը՝  ներառվելով այդ ամսվա բեսթսելլերների շարքում։ Արժանի՞ էր․կարդալուց հետո կորոշեք ինքներդ ։

Գիրքը՝ լավ ընկեր

«Աղի թեյը» ձեզ միայնակ չի թողնի, իր հետ արագ կանցնի սպասումն ու հերթը, լավ ընկերոջ պես  կցրի օրվա ժամերի ձանձրույթը: Ընթերցելուն զուգահեռ՝ կմտորեք հեղինակի բարձրացրած հարցերի շուրջ, հետո կլսեք գրքում առաջարկվող երգերն ու, ով գիտի, գուցե գիրքն, իսկապես, դառնա այն մտերիմ ընկերը, որի մոտ անընդհատ ուզում ես վերադառնալ։

                                                                               

Բազմաշերտ վեպ՝ անկանխատեսելի սյուժեով

Սեր ու ընկերություն, անձնային անհաշտություն, բարդույթներ, միայնության զգացում, վախեր, բուլլինգ, կախվածություններ, անձնային աճ ու սոցիալական խնդիրներ․ վեպում քննարկվող հարցերը շատ են, սյուժեն էլ՝ անընդհատ փոփոխվող։ Եվ, եթե թվա, թե կռահել եք «Աղի թեյի» սյուժետային բոլոր գծերը, մի՛ շտապեք, կհասնեք վերջին էջերին ու անսպասելի մի բան կպատահի։ Նորից։

Կարդացեք նաև

 

Տարածել