Newmag Summer Fest-ին տեղի կունենա Սյունե Սևադայի «Աղի թեյ» վեպի շնորհանդեսը (թիզեր)

July 14, 2022

Newmag-ի ամառային փառատոնին տեղի կունենա հայ ժամանակակից երիտասարդ գրող Սյունե Սևադայի առաջին վեպի շնորհանդեսը։ «Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին:

Սյունեի ստեղծագործական առաջին բաց դաշտը դարձավ բլոգը՝ «Ամեն ինչ ոչնչի մասին»: Հետո այդ պատմվածքները  2019-ին լույս տեսան նրա առաջին գրքում: «Կախվածությունը» պատմվածքների ժողովածու է, որը վերահրատարակվել է մի քանի անգամ. ««Կախվածությունը», լույս է տեսել 2019-ին: Այն պատմվածքների հավաքածու է, որը գրվել է վերջին միքանի տարիների ընթացքում. ընտրեցինք 24 պատմվածք, քանի որ այդ ժամանակ 24 տարեկան էի, և դա մի տեսակխորհրդանշական էր, որոշակի ժամանակահատվածի մի տեսակ ամփոփում»:

Այս ժողովածուի որոշ պատմվածքներ թարգմանվել ու հրատարակվել են տարբեր երկրների ամսագրերում, գրականժողովածուներում ու կայքերում։ 3 տարի անց Սյունե Սևադան գրեց 2-րդ գիրքը՝ «Աղի թեյը»: Իր նոր գրքի մասին նա ընթերցողներին տեղեկացրեց ֆեյսբուքյան էջում. «Շնորհավորեք, նոր երեխա ունեմ՝ «Աղի թեյ» Սյունեի Սևադա։ Մի քանիօրից արդեն հասանելի կլինի գիրքն օնլայն պատվիրելու հնարավորությունը, մի փոքր ավելի ուշ էլ գիրքը կլինիգրախանութներում, ընթացքում հավես միջոցառում էլ ենք ունենալու»:

«Աղի թեյը» սիրո, ընկերության, ընտանիք ու երաժշտության մասին է: Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ուփրկվել ի հեճուկս դժվարությունների: Երիտասարդ հանրահայտ դաշնակահարի մահից հետո հայաստանյան ամենամեծ հրատարակչության տնօրենը որոշում  է նրա մասին կենսագրական գիրք հրատարակել: Գրքի ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը:

Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը 

«Աղի թեյի» խմբագիրը Հասմիկ Սիմոնյանն է, շապիկի դիզայնի հեղինակը Սոֆի Մարգարյանն է: Սյունե Սևադայի գրքի գլխավոր գործընկերը Tellcell-ն է:    

Շնորհանդեսը տեի կունենա հուլիսի 16-ին, Newmag Summer Fest-ին, ժամը 17:00-ին, Ground Hall-ում: Միջոցառումից հետո Սյունեն կստորագրի երկրպագուների գրքերը: Գրքի առաջին խմբաքանակը վաճառվելու է հենց փառատոնի օրը:

Փառատոնի մասին կարդացեք նաև