Զարմանահրաշ պատմություն՝ մոգական կղզու, կատաղի միեղջյուրների ու հերոս տղայի մասին (տեսանյութ)
03/22/2025
Գարնանային կարճ արձակուրդներն անցկացրեք հետաքրքիր ու զարմանահրաշ գրքով։ Հարի Փոթերի, արկածային գրականության, զարմանալի ու առեղծվածային պատմությունների սիրահարների համար «Սկանդարը» կդառնա ամենասիրելի գործը։
Սկանդար անունով տղայի ու միեղջյուրների մասին գրքերի շարքը դարձել է բեսթսելլեր աշխարհի շատ երկրներում։
«Սկանդարը և Միեղջյուրի գողը» թարգմանվել է 46 երկրում, վաճառվել է 8 մլն օրինակ։ Միայն Մեծ Բրիտանիայում գիրքը լույս տեսնելու շաբաթվա ընթացքում սպառվել է 100 000 օրինակ։
Սկանդար Սմիթը միշտ երազել է հայտնվել գաղտնի Կղզիում ու դառնալ վայրի միեղջյուրների հեծյալ։ Նատարիներ շարունակ նախապատրաստվել է իր Ջերմակունքի քննությանը։
Թեստը հանձնած մի քանի 13-ամյա Ցամաքաբնակ պատանիները մարզվելու եւ միեղջյուրի հեծյալ դառնալուհնարավորություն են ստանում։ Տղան քննությունը չի հանձնում, բայց առեղծվածային կերպարանքը կեսգիշերինթակում է նրա դուռն ու հայտնում. «Կղզին վտանգված է, և Սկանդարը պետք է օգնության հասնի»։
Մոռացեք այն ամենը, ինչ գիտեիք միեղջյուրների մասին։ Այս պատմության մեջ ուրիշ միեջյուրներ են։ Սկանդարըդառնում է էպիկական, երկնային մարտերի մասնակից։ Տեսնում է վայրի միեղջյուրների վտանգավոր բախումներու ծանոթանում եղջյուրների բանակ հավաքող աներևույթ չարագործի հետ։
Կարդացեք նաև
- «Երազը» ներկայացնում է պատանիների ամենասիրելի ու ամենաթրենդային արկածային գիրքը՝ Անաբել Սթեդմանի «Սկանդարը և միեղջյուրի գողը» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյուրի գողը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)