BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյու

Տեղի ունեցավ Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյուրի գողը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag֊ը հայերեն է թարգմանել ու հրատարակել Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյուրի գողը» գիրքը: Այն վաճառվել է գրքի 8 մլն օրինակ։ Իսկ երբ նոր էր լույս տեսել «Սկանդարն ու միեղջյուրի գողը», միայն առաջին շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում գիրքը գնել է 100

Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ ու դպրոցական արձակուրդներին խելացի ու հետաքրքիր նվեր ընտրելու համար newmag հրատարակչությունը ներկայացնում է մի շատ հետաքրքիր  գիրք։ Գիրքը համաշխարհային բեսթսելլեր է։ Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյուրի գողը» եռահատոր պատմության առաջին մասն է։ Արդեն թարգմանվել է քառասունվեց լեզուներով։

Գրքի հայերեն հրատարակության առաջին  ընթերցողներից մեկը՝ Նարե Հարությունյանն է. «Գիրքը դեռահասների համար է, անևակայելի լավ սյուժե ունի, ոչ մի րոպե չեմ ձանձրացել։ Միեղջյուրները գրքի հերոսներն են, բայց այս գրքում կարծրատիպերը կոտրվում են, միեղջյուրները բարի, կախարդական կենդանիներ չեն։ Մանկուց սիրել եմ միեղջյուրներին ու շատ հետաքրիքր էր նրանց մասին կարդալ նոր դիտանկյունից»։ 

Նարեն ասում է, որ գրքի սյուժեն շատ կլանող ու գրավիչ է. «Խորասուզվում ես գրքում, ու Սկանդարի հետ հայտնվում ես արկածներում։ Իմ ընկերներից շատերն արդեն սկսել են ընթերցել գիրքը ու վստահ եմ, որ Սկանդարն էլ կունենա երկրպագուների մեծ բանակ»։ 

Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյուրի գողը» գրքի հայերեն հրատարակության թարգմանիչը Նարե Հարությունյանն է։ Թարգմանիչն ասում է, որ բացի հետաքրքիր ու լարված սյուժեից, գրքի կախարդական արարածները դառնում են նաև ընկերներ. «Գիրքը ֆանտաստիկ է բոլոր առումներով, երկու երեք օրում եմ կարդացել, թարգմանել եմ մեծ հաճույքով։ Հետաքրքիր ու բարդ ճամփորդություն է եղել դեպի միեղջյուրների աշխարհ։ Մանկական գրականություն թարգմանելն ավելի բարդ է։

Իսկ այս գրքում կան մտացածին տեղանուններ ու անուններ, օրինակ միեղջյուրների անունները։ Օրերով նստել ենք  newmag֊ի խմբագրի, անձնակազմի հետ, որպեսզի թարգմանենք, ստեղծենք նույնքան հետաքրքիր անուններ՝ Արծաթասայր, Բարկաբազե, Շան բախտ. այս բոլոր անունները հորինել ենք՝ հաշվի առնելով հերոսների բնույթը, կերպարներն  ու անգլերեն տարբերակը։ Նույն ձևով մտածել ենք նաև տեղանունների հայերեն տարբերակները։ Սկանդարի պատմությունը կօգնի գնահատել կարևոր արժեքներ՝ ընկերներ, ընտանիք, պատասխանատվություն ու հավատ սեփական ուժերին»։

Գրքի թարգմանիչն արդեն աշխատում է երկրորդ հատորի վրա, որից հետո կյթարգմանի նաև երրորդ մասը։ Մինչև պատրաստ կլինեն «Սկանդարի ու միեղջյուրի գողի» նոր հայերեն հատորները, երեխաներին խորհուրդ է տալիս բացել իրենց թևերը ու սավառնեն, ինչպես գրքի միեղջյուրները։ 

Կարդացեք նաև

Տարածել