BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը ստեղծեց զվա

Ինչպես մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը ստեղծեց զվարճալի ու տպավորիչ «Մանյունյա» գրքի շապիկը (տեսանյութ)

newmag-y-n

Օրերս Newmag-ը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի առաջին հատորը։ Այս գիրքն է, որ գրողին մեծ ճանաչում է բերել ու այս գործի հաջողությունից հետո ծնվել են մյուս ստեղծագործությունները։ Իր մանկության, խորհրդային վերհուշի, ամենաջերմ ու անմոռանալի պատմ

Ռուսախոս Մանյունյան կրակոտ մազերով փոքրիկ աղջկանից վերածվեց շագանակագույն խոպոպոներով հայալեզու փոքրիկի: Newmag հրատարակչության վերահրատարակումից հետո Նարինե Աբգարյանի ամաենահայտնի փոքրիկ հերոսուհու մասին չարաճճի պատմությունը՝ «Մանյունյան», նոր խմբագրմամբ ու նոր շապիկով է. Գունագեղ ու յուրօրինակ շապիկը մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանն է. «Կտորներ կան, որ ամեն կարդալուց ծիծաղում եմ նույն ձևով։ Ես Նարինեի ամեն ինչն եմ սիրում, իր Բերդը, միտքը, ոճը»։

Զվարճալի Մանյունյային ստեղծել է նկարիչ Նաիրա Մուրադյանը: Մանյունյան ու Նաիրան վաղուց էին ծանոթ: Այնպես որ մտքում պահած կերպարը պարզապես ստացավ գույներ ու ուրվագծեր՝ պատմում է Մուրադյանը. «Դեռ  LiveJournal-ում, որ տպագրվում էր, այդ ժամանակվանից Նարինեին էնտեղից գիտեմ։ Նոր- նոր գրում էր «Մանյունյան»։ Ուղղակի կարդում էինք։ Էդ կերպարները շուտվանից կային ինձ մոտ ուրվագծված։ Ինձ պետք չէր ինչ-որ տեղ նայել։ Հետո ինքը այնպես է գրում, որ շատ հնարելու բան չունես։ Իր նկարագրածով եթե անես, կդառնա նորմալ նկար»։

Newmag֊ի  «Մանյունյայի» կազմն ինքն էլ փոքրիկ պատմություն է: Երեք նկարները դառնում են մեկ մեծ պատկեր՝ տաքուկ ու ջերմ մանկական հուշերով։

Գրքի վրա միայն գլխավոր հերոսուհին չէ: Չնայած շապիկին հիմնականում Մանյունյան է, բայց ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել նաև նրա տատիկին: Ավելի ճիշտ տատիկի ոտքերը, որի շուրջ էլ պտտվում են գրքի փոքրիկ հերոսները. «Ես պատկերացնում եմ, որ գլխավոր հերոսներից մեկը «բաբուշկանա»։ Իրա ոտքերի շուրջն են երեխեքը։ Ինքը շատ մեծ է երեխեքի համար»։

Newmag հրատարակչության վերահրատարակած «Մանյունյայի» կազմն ինքն էլ փոքրիկ պատմություն է: Երեք նկարները դառնում են մեկ մեծ պատկեր՝ տաքուկ ու ջերմ մանկական հուշերով պարուրված. «Ամբողջ հատորի կազմը, եթե երեքն իրար հետ դնես, մի նկար է դառնում։ Այդ սկզբունքով ենք որոշել շարժվել։ Իսկ եզրերին կախովի տանձեր էին։ Ջերմ պատկեր է, որ իմ մանկությունից է մնացել։ Ինչքան մանկական հաճելի բան կար իմ ներսում, աշխատեցի դնել շապիկին։ Տատիկի կահույքը, օրինկա,  իմ տատիկի կահույքն է»։

Նաիրան ու Նարինեն վաղուց են ճանաչում իրար: Իր սիրելի հերոսուհու հայկական կերպարը ստեղծելիս՝ գրքի հեղինակը չի միջամտել: Շապիկը պարզապես ստեղծվեց վիպակի հերոսներով ու շապիկի հեղինակի մանկության հուշերով. «Իր գրածի մոտիվներով են կերպարները, բայց կողքի անտուրաժն իմ մանկությունից է։ Ինչ-որ տեսել եմ։ Չեմ հնարել»։

Կարդացեք նաև

Տատիկի ապահով ու մեծ ոտքերի մոտ ծվարած մանկության՝ Մանյունյայի ու Նարինեի գրքի շապիկը մեկ պատկերում ամբողջացնում է մի ամբողջ խորհրդային սերնդի մանկություն՝ զվարճալի, հարազատ, բայց նաև խիստ ու երբեմն ծանր:

Տարածել