ՀԲԸՄ. Սիրիահայության աջակցության նոր արշավ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անցած տարիներին սիրիահայության օգնությանն ուղղված մարդասիրական հսկայածավալ ծրագրեր է իրականացրել: Միության հիմնած՝ սիրիահայության օգնության մեկ միլիոն ԱՄՆ դոլարի հիմնադրամին կատարված նվիրատվությունների, կազմակերպված հանգանակությունների ու նվիրահավաքների շնորհիվ այդ գումարն արդեն հատել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Օգնության ծրագրերի ծանրակշիռ մասն իրականացվել է տեղում՝ Սիրիայի Հալեպ, Դամասկոս, Քամիշլի, Քեսապ և այլ հայաբնակ բնակավայրերում: Օգնությունը Սիրիայում շարունակվում է: Սնունդ, խմելու ջուր, վառելանյութ, բժշկական օգնություն, ձմեռային պիտույքներ, ապաստարան և տարաբնույթ այլ օգնություններ: Սիրիայում ընթացքող պատերազմի պայմաններում հայ համայնքը նյութականից բացի և գուցե առաջին հերթին ունի բարոյական օգնության կարիք:
Ի՞նչ կապ ունի ՀԲԸՄ-ն Tumo-ի հետ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ավելի քան 3 տարի սիրիահայությանը տալիս է թե՛ մեկը, թե՛ մյուսը: «Սիրիահայության մարդասիրական շտապ օգնություն» ծրագիրն սկսել է գործել ռազմական իրադրության առաջին ամիսներից: Հայաստանում նույնպես առաջին իսկ օրերից սիրիահայերի բնակվարձի, բժշկական ծառայությունների, ֆինանսական օգնության ու սննդի ծախսերի փոխհատցման ծրագրեր են իրականացվել, որոնք այսօր էլ շարունակվում են: Ամենահին, ամենամեծ ու համահայկական այս կազմակերպությունը սիրիահայության օգնության համար այժմ սկսել է հանգանակության նոր արշավ:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան