Վայրէջքից հետո ծափահարե՞լ, թե՞ ոչ
Ճի՞շտ է արդյոք ծափերով ողջունել օդաչուին՝ ինքնաթիռը բարեհաջող իջեցնելու համար, թե՞ ոչինչ չանել: Դա այն աշխատանքն է, որի համար նրանք վարձատրվում են: Սա հարց է, որը շատերին է հուզում: Այս շաբաթ այն դարձել է թվիթերյան քննարկման առարկա:
Ինչո՞ւ են մարդիկ ծափահարում: Պատճառները տարբեր են: Մի մասը պնդում է, որ այդ կերպ ուղևորներն իրենց երախտագիտությունն են հայտնում օդաչուին՝ տեխնիկական անսարքության ժամանակ ինքնաթիռն անվտանգ իջեցնելու համար: Մյուսները հավաստիացնում են, որ ծափահարել է, որովհետև ուրախացել է, որ վերջապես հայտնվել է այդ երկրում:
Կարդացեք նաև․
- Չի կարելի-ներն օդանավակայանում
- Իմ երեխան ճանապարհորդում է միայնակ. Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ
- Ավիաէթիկետ. այն, ինչ հարկավոր է իմանալ ինքնաթիռով թռչելիս
Պարզվում է, որ շատերին՝ անգամ օդաչուին, նյարդայնացնում է վայրէջքից հետո լսվող ծափերը: Օդաչուն ծափողջույններն ընդունում է որպես իր պրոֆեսիոնալիզմի նկատմամբ թերհավատություն` հատկապես, երբ դրանք հնչում են ամեն վայրէջքից հետո: Պետք է հաշվի առնել. ծափահարությունները տեղի՞ն են, թե՞ ոչ, հակառակ դեպքում դրանք կարող են վիրավորական լինել:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան