Ո՞վ է Ամելի Նոտոմբը. «Կապույտ մորուքը» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)
Նրան կոչում են Եվրոպայի գոթ արքայադուստր։ Ամելի Նոտոմբն իրոք գոթական ոճով է հագնվում: Նրան նաև կոչում են բեստսելլերների թագուհի: Իր ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթը՝ այն հարստացնելով սուր երկխոսո
Բելգիացի ֆրանկոֆոն գրողը շատ է ստեղծագործում, արդեն գրել է 64 վեպ։ Այդ իսկ պատճառով նրան նաև կոչում են Եվրոպայի գլխավոր գրաֆոման. «Ես շատ եմ գրում, ճիշտ է: Բայց ինձ դուր չի գալիս գրաֆոման բառը: Թեև այո, գրելու մոլուցք ունեմ: Ես գրող եմ: Իսկ գրաֆոմանները գիշեր-ցերեկ թուղթ են մրոտում, ասես խելագար լինեն։ Ամեն դեպքում՝ ինձնից խելագար»:
Նոտոմբը Բրյուսելի ֆրանսալեզու բաց համալսարանի ռոմանական լեզուների բաժնում ստանում ագրեժեի կոչում, մեկնում է Տոկիո, բայց շուտով հասկանում է, որ ընտրած մասնագիտությունն այն չէ, ինչի մասին երազում էր: Այս մասին նա գրում է իր հայտնի՝ «Վախ ու դող» վեպում, որն արժանանում է Ֆրանսիական ակադեմիայի Մեծ մրցանակին: Նա ամեն աշուն նոր վեպ է հրապարակում. «Իմ կտակում ես հատուկ շեշտել եմ. իմ մահից հետո աշխարհը չպետք է տեսնի իմ անտիպ գործերի և ոչ մի տող»:
«Կապույտ մորուքը» գրքի հեղինակը ծնվել է Բելգիայում։ Հայրը՝ բարոն Պատրիկ Նոտոմբը, դիվանագետ էր, այնպես որ ապագա վիպասանուհին փոքրուց ապրում է Չինաստանում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում, Լաոսում, Բիրմայում ու Բանգլադեշում։ Ֆիլիպ թագավորը 2015 թվականին նրան շնորհում է բարոնուհու տիտղոս. «Ազնվականի դուստր եմ, բայց տիտղոս չունեի: Ես կարող էի միայն ամուսնանալու դեպքում ստանալ այն, ինչը չի էլ քննարկվում: պատկերացրեք միայն․ ես ազնվական եմ, իսկ հայրը դրանով խաբված էր: Ահա այժմ ես արդեն բարոնուհի Նոտոմբն եմ… միայնակ՝ ինչպես նախկինում»:
Ամելի Նոտոմբն ապրում է Փարիզում, գրում է ֆրանսերեն: Չի օգտագործում համակարգիչ, իր վեպերը գրում է գրիչով, ստեղծագործում է օրը ութ ժամ, մեկ տարում գրում է՝ իր խոսքով՝ 3.7 վեպ, բայց հրատարակում է մեկ քառորդը․ ահա ինչու՝ նա դեռ ընդամենը 16 վեպ է հանձնել ընթերցողի դատին. «Օսկար Ուալյլդն ասել է՝ ամեն ոք սպանում է այն, ինչ սիրում է: Կարծում եմ՝ սիրելը սովորելով չէ, այն պետք է լինի ի ծնե: Ամեն ոք դժբախտ սեր է ունեցել: Պարզապես, տարիների ընթացքում մարդը սովորում է կառավարել իր դեստրուկտիվ իմպուլսները: Ես սիրում եմ մարդուն հասցնել սահմանային վիճակի, որ նրան բացահայտեմ, այսպես ասած՝ հերձեմ»:
Իր գրական հերոսների հետ Նոտոմբն այդպես էլ վարվում է․ ընթերցողի համար գրեթե հերձում է՝ բացահայտելով նրանց ներաշխարհը, ցույց տալով մարդկային էության ամենախոր և ամենաթաքուն շերտերը:
Կարդացեք նաև
- FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է Եվրոպայի գոթ արքայադուստր, բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վեպը (թրեյլեր)
- Արմենիայի «Բարի լույս» ծրագրում տեղի է ունեցել Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» գրքի հեռուստաշնորհանդեսը