Ամերիկյան երազանքի հետևից գնոցողները պատրա՞ստ են իրենց երազանքը շարունակել հայրենիքում (տեսանյութ)
Գիրք-ուսումնասիրություն, որ պատասխանում է ընդամենը մեկ հարցի՝ «Լոսից եկող կա՞»։ Ուսումնասիրությունն արել են սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանները: Նրանք զրուցել են հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի՝ Լոս Անջելեսի և դրա արվարձանների լոսանջելես
«Լոսից եկող կա՞» գիրքն ուսումնասիրությամբ ներկայացնում է հայրենադարձության միջազգային և հայկական փորձի, սփյուռքի բազմաշերտության, ներգաղթի «վա¬նող» ու «ձգող» կողմերը, ապա հեղինակները եզրակացություն և առաջարկներ են անում: Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է հայրենադարձության երկու տիպի խնդիր․ Քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը, մշակութային գործոնն ու ադապտացիան, օրենսդրական դաշտը, հայրենադարձների խնդիրները։
Պատմագիտական հետազոտությունն արվել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Մինասյան» մատենաշարով: Հետազոտության պատճառը դեմոգրաֆիական աղետն է: Հայաստանի բնակչությունը վերջին 30 տարում միայն պակասում է։ Պատճառները շատ տարբեր են՝ պատերազմ ու համավարակ, բնակչության ծերացում, ծնելիության անկում և արտագաղթ։
Շատ մասնագետներ կարծում են, որ խնդիրը լուծելու ամենակարճ ուղին ներգաղթն է։ Հայ և դուստր սոցիոլոգներն էլ փորձել են պարզել, հնարավո՞ր է այսօր ներգաղթ։ Սփյուռքը միատարր չէ, բայց ամերիկահայերն ընտրվել են, քանի որ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքն այնտեղ է։ Լոս Անջելեսում է ավանդական սփյուռքը և նորը, այնտեղ են ապրում Միացյալ նահանգներում ծնված երրորդ, չորրորդ սերնդի ամերիկահայերը: Լոս Անջելեսի օրինակը հնարավորություն է տալիս բացահայտել սփյուռքի բազմազանությունը և հայրենադարձելու նրանց դիրքորոշումները:
Սոցիոլոգները եզրակացնում են, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ «հայրենադարձություն» եզրույթը պետք է վերանայվի: Հայրենադարձությունը հիմնականում ընկալվում է որպես հայերի վերադարձ հայրենիք՝ Հայաստան, և այդ գործընթացը միգրացիոն քաղաքականության ընդունելի և խրախուսելի ձևն է: Բայց սփյուռքի տարբեր սերունդների և ենթաէթնիկ խմբերի մի մասը Հայաստանը չի դիտարկում որպես պատմական հայրենիք կամ չի համարում իր ծագման երկիրը: Որոշ փորձագետներ առաջարկում են հայրենադարձության փոխարեն օգտագործել «էթնիկ վերադարձ» եզրույթը:
Կարդացեք նաև
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գիրքը (թրեյլեր)
- Summer Fest-ին տեղի ունեցավ սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Լոսից եկող կա՞» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)