Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Անահիտ Բախշյան. Սարսափում եմ հեռուստաեթերից

Անահիտ Բախշյան. Սարսափում եմ հեռուստաեթերից

հուշակարոտ
Կան հուշեր, որ երբեմն կրիտիկական չափի են հասնում և ուզում ես պոռթկալ, ուզում ես կրկնվի այդ հուշը, որին կարոտում ես: Բայց ուղեղդ ասում է` չսպասես, չի կրկնվի: Ուզում ես հուշը ջնջել, բայց հուշն էլ չի ջնջվում… Ոչ միայն չի ջնջվում, այլև այն տեսակ հուշեր ունեմ, որոնք թանկ զարդերի պես զարդատուփի մեջ եմ պահում: Այդ հուշերն, անշուշտ, ինձ համար կապված են սիրո զորեղ զգացմունքի, ապրումների հետ, որ ապրել եմ ամուսնուս հետ: Հուշերը կադր-կադր անցնում են աչքիս առաջ: Ինչ ջերմ զգացմունքներ ենք ունեցել իրար նկատմամբ, ինչ դժվարություններ ենք ունեցել, ինչպես ենք իրար ուս ուսի տվել ու բարձրացել, ինչպես ենք փշերը, իրար շփելով, մաշել և դարձել իսկապես մի ամբողջություն: Հիմա եմ հասկանում` ինչքան լավ էինք ես ու Յուրան իրար լրացնում, որքան ճիշտ էր մեր պարագայում աստավածաշնչյան բանաձևը` «Այր և կին` մեկ մարմին»: Հուշակարոտը երբեմն ուզում է ինձ սպանել…
իմ սերը
1965-ի հուլիսի 15-ին առաջին անգամ տեսա Յուրային: ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ընդունելության քննություններն էին: Հայտնվեցինք նույն խմբում, 5 տարի սովորեցինք միասին: Այդ տարիներին բացահայտվեց ինձ համար, որպես բացառություն: Կուրսում 120 հոգի էինք, ընդամենը 24-ն էին աղջիկ, մոտավորապես 100 տղաների մեջ առանձնանում էր իր առաքինությամբ, արժեքներով, վարքով, մտածելակերպով, որն այն ժամանակներին բոլորովին հատուկ չէր: Սերը, որ պարուրեց ինձ մազերիս ծայրից մինչև ոտքերիս մատները, 1968-ի հունվարի 25-ին պոռթկաց: Ես խոստովանեցի Յուրային, որ շատ սիրում եմ իրեն: Ի պատասխան նա շատ զարմացավ, ժպիտը սառեց դեմքին: Ասաց. «Պատրաստ չեմ հիմա քեզ պատասխանել»: 9 ամիս հետո Յուրան պատասխանեց, ասաց, որ ինքն էլ է ինձ սիրում: Ավարտելուց հետո ամուսնացանք, և մեր համատեղ կյանքը շարունակվեց մինչև 99-ի հոկտեմբերի 27-ը… Կարևոր չէ, որ հիմա ինքը իմ կողքին չէ, բայց այն ամբողջությունը, որ ունեցել ենք իրար հետ, այսօր էլ կա, ես մենակ չեմ: Ես Յուրայի հետ եմ, Յուրան ինձ հետ  է միշտ:
հայը
Լավագույն բնորոշումը Դերենիկ Դեմիրճյանն է տվել:  Երբ կողքս հայից տրտնջացողներ են լինում, պայուսակիցս հանում եմ ու ասում` եկեք կարդանք: «Ոչինչ չեմ ուզում,- ասում է հայն իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գանցեք, ապրեցեք երջանիկ, եթե սիրում եք կյանքը: Ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` ազատությունը»: Սա մեր բանաձևն է: Ազատություն սիրող մարդուն շատ դժվար է օրենքների մեջ դնելը: Գուցե արդարացնում եմ, մխիթարվում, հուսադրվում ու հավատում եմ դեմիրճյանական հայի ազատատենչ ոգուն…



ՄՈՆՈԼՈԳ



Դրա պակասն անընդհատ եմ զգում: Ազնվության պակաս կա: Անարդարությունը թևերը փռել է աշխարհում: Այնտեղ, որտեղ անարդարությունն է թևածում, և այնտեղ, որտեղ ազնվությունը փախչում է, այդ հասարակության մեջ մարդը դառնում է խաղալիք: Առանց ազնվության ոչ մի հասարակություն չի կարող առողջ լինել, չի կարող մարդակենտրոն լինել: Ազնվությունը` որպես մարդկային առաքինություն, փաստորեն պետք չէ,  բայց չէ՞ որ այնքան հեշտ է ապրել առանց ստի…
գիրքս
«Խրատի թանգարանը» ցանկացած վիճակում օգնության է հասնում ինձ: Ցանկացած պահի համար գտնում եմ խրատ, որն ուղղում է մեջքս: Յուրայի դեպքից հետո փնտրտուքի մեջ էի, ուզում էի հասկանալ` ոնց ապրեմ, ոնց չկորչեմ, որպես մարդ: «Խրատի թանգարանում» աչքովս ընկավ հետևյալ տողը. «Աստված մարդուն տալիս է այնքան վիշտ, որքան նա կարող է տանել»: Ու ես հասկացա, որ այդքանն ինձ տվել է, ուրեմն պետք է տանեմ պատվով, արժանապատվությամբ և չկորցնելով ոչ մի արժեք: Մենությունից այդ գիրքն ինձ հանեց: Էլ չէի հարցնում` հիմա ո՞նց անեմ, ո՞նց ապրեմ, կորցրել եմ իմ հույսը, իմ սյունը: Ինքս ինձ ասացի` այդ սյունը կա, այդ հենարանն իմ կողքին է, մնում է` ապրելու ձևերը փոխեմ:
Աստծուն փնտրելով
Այդ փնտրտուքն ամեն մարդ իր մեջ ունի: Ես էլ ունեմ: Անվերապահորեն հավատում եմ, որ Աստված է ամեն ինչի սկիզբը: Բայց ուզում եմ այդ կոնտեքստում իմը գտնել, իմ ճանապարհը, իմ Աստծուն: Աստվածաշունչը միշտ չէ, որ հասկանում եմ:
աններելի
Սարսափում եմ հեռուստաեթերից:  Ընդհանրապես դադարել եմ հեռուստացույց նայել: Նյարդայնանում եմ սերիալներից: Դրանց դեմ ինձ անզոր եմ զգում: Անզոր եմ այդ ճղճիմ գաղափարախոսության դեմ, որը թափվում է հայ ընտանիքի գլխին: Ինձ անզոր եմ զգում, որ չեմ կարողանում դեմն առնել այդ լավայի: Ջղայնությունից իմ ականջներն եմ փակում, բայց դա հարցի լուծում չէ: Հեռուստաեթերի թելադրած սյուժեները, կերպարները, որ ամեն երեկո մտնում են յուրաքանչյուր բնակարան, ավերում են մեր երեխաների կրթությունը: Աններելի է, անթույլատրելի է: Մեր հասարակության մեծ մասն այդ անդաստիարակ հեռուստատեսության զոհն է:

newmag #35

Տարածել