Անի Քոչարը մարզերում հանդիպել է ընթերցողներին (լուսանկարներ)
07/12/2024
Մոտիվացիոն գրքերի հեղինակ Անի Քոչարը Շիրակի ու Արագածոտնի մարզերում հանդիպել է ընթերցողներին։ Ներկայացրել «Կյանքը երկրորդ փորձից» գիրքն ու հանդես եկել մոտիվացիոն ելույթով։
Մայիսին «Գրքասերը` մարզային դպրոցներում» նախագծի կանգառն Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի համար 2 դպրոցն էր։ Շուրջ 100 բարձր դասարանների աշակերտներին սպասվում էր հանդիպում Անի Քոչարի հետ։
Անին ներկայացրեց իր անցած ստեղծագործ ուղին, ձեռքբերումները,, հորդորեց երեխաներին երբեք չհանձնվել, միշտ շարժվել առաջ, լինել նախաձեռնող, բարեխիղճ, աշխատասեր, պատասխանատու և համարձակ։
newmag-ի հրատարակած «Հանձնվել չկա՛» և «Կյանքը երկրորդ փորձից» գրքերը համարվում են մոտիվացիոն գրականություն և իրենց բովանդակությամբ և անկեղծությամբ ոգեշնչում են ընթերցողին երբեք չհրաժարվել երազանքներից։
Հանդիպմանը ներկա էր նաև «Ալեն Մարգարյան» Բարեգործական ՀԿ հիմնադիր-նախագահ Նազելի Տերտերյանը։ Նա ներկաներին նվիրեց Անի Քոչարի գրքերը։
Հունիսին Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացման» ծրագրի հետ համատեղ իրականացրեց հանդիպում-քննարկում Անի Քոչարի հետ։
Երկու գրքերի հեղինակը հանդիպմանը հանդես է եկել մոտիվացիոն զրույցով, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին, մակագրել գրքերն ու լուսանկարվել գրքասերների հետ։
Կարդացեք նաև
Ֆոտոռեպորտաժ Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից» գրքի շնորհանդեսից

Անի Քոչար
5800 ֏
Նկարագրություն

Անի Քոչար
5800 ֏
Նկարագրություն
2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։
Կարդա նաև

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)
