[Պանելային քննարկում] Դեպի ուր են գնում հայ-ռուսական հարաբերությունները (տեսանյութ, լուսանկարներ)
Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի տնօրեն, հայտնի քաղաքագետ Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» աշխատությունը հրատարակվելուց կարճ ժամանակ անց Newmag-ն այն ներկայացրեց հայերեն: Գիրքը թարգմանել է միջազգայնագետ Միհրան Հակոբյանը: Այն վերլուծում է ՌԴ վերջին 40 տարիների
ՌԴ-ն ոչ միայն միջազգային հարաբերությունների համակարգի խոշորագույն խաղացողներից է, այլև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող պետություն, որի շահերի մասին հայկական ինտելեկտուալ միջավայրը պարտավոր է անաչառ և ռացիոնալ գիտելիք ունենալ՝ ընդգծեց Միհրան Հակոբյանը. «Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին հումանիտար ծրագրերի մակարդակի են: Այն պահին, երբ Հայաստանն իր համար վերաձևակերպի իր ակնկալիքները, հավակնությունները, դրանից հետո արդեն կարելի է Ռուսաստանի հետ վերսկսել բարձր մակարդակի նախկին հարաբերությունները»:
«Ուժերի նոր բալանս» գրքում Տրենինը ներկայացրել է ոչ միայն Ռուսաստանի միջպետական, այլև արտաքին հարաբերությունները՝ ուր են գնում ու ինչ սպասել առաջիկայում: Սկսում է 1980-ականներից ու հասնում մեր օրեր՝ հայ-ադրբեջանական, ռուս-ուկրաինական պատերազմներ՝ հավելում է Միհրան Հակոբյանը. «Առաջիկա 5 տարիներին ռուս խաղաղապահները դեռ կմնան մեր սահմաններում: Ավելին՝ տեսանելի ապագայում նրանք չեն հեռանա: Առանց Ռուսաստանի, չգիտենք ինչ կլինի Հայաստանի հետ»:

Քաղաքագետ Արմեն Մինասյանի դիտարկմամբ, «Ուժերի նոր բալանս» գիրքն այս իրավիճակում ավելի քան արդիական աշխատություն է: Ակադեմիական տեքստերը կօգնեն հայ հանրությանը հասկանալ՝ ինչ ուղղությամբ են զարգանում Հայաստանի արտաքին հարաբերությունները. «Շատ լուրջ ուսումնասիրության առարկա պետք է դառնան Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Ով ենք մենք, ուր ենք գնում, ինչ ենք ուզում, երբ այս հարցերի պատասխաններն ինքներս մեզ համար պարզենք, դրանից հետո աշխարհը մեզ համար ավելի հասականալի կդառնա, աշխարհն էլ մեզ կհասկանա»:

«Ուժերի նոր բալանս» գրքով քաղաքագետը ահազանգում է՝ ուժերի գերակշռութունը նորից փոխվում է, առաջիկա տասնամյակները կլինեն բախումներով: Հայ քաղաքագետների խոսքով, Հայաստանն այս պարագայում ունի մեկ բանաձև. նախ վերականգնել երկրի անվտանգության երաշխիքները, ապա նոր ձևակերպումներ առաջադրել արտաքին հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Շնորհանդես] «Ուժերի նոր բալանս». աղմկահարույց գիրք Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)