Արմենպրեսում տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
Արմենպրեսի մամուլի սրահում Աննա Աստվածատուրյան Թերքոթը հանդիպել է լրագրողներին, ներկայացրել իր գրքի հայերեն հրատարակությունը, խոսել Հայաստանում իր նոր նախագծերի մասին: Ասուլիսիսն ներկա է եղել նաև «Արտաքսում. դեպի անհայտություն» գրքի թարգմանիչ Անուշ Մուրա
Իր բոլոր ապրումները, հոգեբանական տրավմաների արտացոլանքը նրա գիրքն է, որն ի սկզբանե օրագիր է՝ իր լուռ մտքերի պահոցը: 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության և հումանիզամի մասին բոլոր միֆերը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն առաջին դեմքից պատմում է Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա կատաչված բռնությունների մասին. «Շատ էի մտածում, որ իմ երեխաները ու հետագայում նաև թոռները չեն իմանա, որտեղից ենք մենք, իմ պատմությունը ու թե ինչ է եղել հայերի հետ Բաքվում: Այս գիրքը գրել եմ նրանց համար՝ իմ երեխաների ու գրելու ընթացքում էլ հասկացել եմ, որ սա պարզապես գիրք չէ, այլ՝ պատմական փաստաթուղթ»:
Newmag-ը հայերեն է թարգմանել Աննա Աստվածատուրյանի «Արտաքսում. դեպի անհայտություն»գիրքը: Այս պատմությունը հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը ներկայացնում է՝ մի ընտանիքի օրինակով՝ խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու և օտարության մեջ տուն փնտրելու մասին. «Երբ գրում էի օրագիրը, տատիկս, որը ռուսերենի ուսուցչուհի էր, ինձ ասում էր, որ սա կօգնի հաղթահարել սթրեսը: եկա Միացյալ նահանգներ ու սկսեցի գիրքը ռուսերենից թարգմանել անգլերեն , սա ինձ համար թերապիա էր: երբ Ամերիկայում հրատարակվեց գիրքը, այնտեղի Բաքվեցիներն ինձ մոտենում ու ասում էին որ իմ գիրքը օգնել է, որ իրենք էլ հաղթահարեն խորը ցավը»:
«Արտաքսում. դեպի անհայտությունը» թարգմանել է Անուշ Մուրադյանը: Նա առանձնացնում է բազմաթիվ հատվածներ, որտեղ երևում է գրողի սերը դեպի հայերը, Հայաստանը, որը երբեք չէր տեսել: Հուզիչ է այն դրվագը, որտեղ Աննան պատմում է՝ ինչպես է ապտակել մի տղայի, որը փերձել է ծաղրել հայերին. «Նա միշտ իր հայերնիքը համարել է Հայաստանը ու ունեցել է իր սկզբունքներն այդ տարիքում ու բռունցքներով պաշտպանել է: Այնտեղ մի հատված կա, երբ իրենց ռուս համադասարանցին ասում է, որ երկրաշարժով Աստված պատժեց հայերին ու Աննան ապտակում է նրան»:
Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստան է ժամանել հատուկ իր գրքի հայերեն թարգամնության գրքաշավին մասնակցելու համար: Առաջիկա շաբաթվա ընթացքում Երևանում և Գյումրիում հեղինակի հետ անցկացվելու են գրական հանդիպումներ:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը (լուսանկարներ)
- Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)