Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Առնոլդ Շվարցենեգեր. ավստրիական գյուղից մինչև ամերի

Առնոլդ Շվարցենեգեր. ավստրիական գյուղից մինչև ամերիկյան երազանքի գագաթը (տեսանյութ)

07/31/2025

newmag-y-n

Ավստրիայի մի փոքր գյուղից մինչև Հոլիվուդի աստղ, Կալիֆոռնիայի նահանգապետ և Քենեդիների ընտանիքի անդամ՝ Առնոլդ Շվարցենեգերի կյանքն ամերիկյան երազանքի իդեալական օրինակն է: Նրա ճանապարհը լի է անսպասելի շրջադարձերով։ Ահա 13 հետաքրքիր փաստ նրա մասին։

1. Մանկությունը

Առնոլդ Շվարցենեգերը ամերիկյան երազանքն իրականացրած ամենահայտնի մարդկանցից է։ Ծնվել է Ավստրիական գյուղերից մեկում։ Նրանց տանը չկար զուգարան, հեռախոս ու սառնարան։ Հայրը՝ Գուստավ Շվարցենեգերը, նացիստական կուսակցության անդամ էր, ոստիկան։

2. Երազանքը

Ընկերները պատմել են, որ Առնոլդը փոքր ժամանակ երազել է երեք բան՝ տեղափոխվել Միացյալ նահանգներ, դառնալ դերասան ու ամուսնանալ Քենեդիի կնոջ հետ։ Բոլոր երեք նպատակներին նա հասել է։ Դերասանի նախկին կինը՝ Մարիա Շրայվերը, Ջոն Քենեդիի զարմուհին է։

3. Զինվորականը

Առնոլդը ծառայել է ավստրիական բանակում։ Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ինքնակամ լքել է բազան, որպեսզի մասնակցի բոդիբիլդինգի մրցույթի։ Հաղթել է, հետո մի քանի օր անցկացրել զինվորական կալանավայրում։

4. Միլիոնատերը

Շվարցենեգերն առաջին միլիոնները կուտակել է մինչև հայտնի դերասան դառնալը։ Նա 22 տարեկանում արդեն հարուստ էր՝ անշարժ գույքի, աղյուսի ու քարի բիզնեսի շնորհիվ:

5. Մականունները

Շվարցենեգերին կոչում են Առնի, Ավստրիական կաղնի, Հանրապետական Կոնան, Վազող մարդ, Մեքենա ու երկաթե Առնի։

6. Տերմինատորը

Դերասանն իր ամենահայտնի ու կուլտային ֆիլմում՝ Տերմինատորում, պետք է խաղար գլխավոր դրական հերոսի դերը։ Բայց դերասանը որոշում է, որ բացասական հերոսին միայն ինքը կարող է մարմնավորել։

7. Ես կվերադառնամ

Տերմինատոր ֆիլմում նրա հայտնի արտահայտությունը՝ I’ll be back" (Հետ կգամ) ի սկզբանե պետք է լիներ՝ I’ll come back ես հետ եմ գալու։ Բայց ավստրիական ակցենտի պատճառով, արտահայտությունը մի քիչ փոխվեց։

8. Առանց թարթելու

Շավերցենեգերը Տերմինատոր 2 ֆիլմում ոչ մի անգամ աչքերը չի թարթել, նույնիսկ կրակելիս։ ֆիլմում Առնոլդն արտասանել է 700 բառ և ստացել է 15 միլիոն դոլար։ միայն Hasta la vista, baby ֆրազը կազմել է հոնորարի զգալի մասը՝ մոտ 70 հազար դոլար։ 

9. Երկվորյակները

«Երկվորյակները» ֆիլմում Առնոլդ Շվարցենեգրն ու Դենի Դեվիտոն ֆիլմի համար ոչ թե հոնորար են ստացել, այլ ֆիլմի շահույթի 20%-ը։ Սա նրանց կարիերայի ամենամեծ հոնարան է եղել: 

10. Աշխարհի վերջը

Առնոլդի կերտած հերոսը մահանում է միայն «Աշխարհի վերջը» ֆիլմում։ Քննադատներն այն կոչել են դերասանաի վատագույն ֆիլմը։

11. Անվճար նահանգապետը

Առնոլդ Շավցենեգերը ընտրվելով Կալիֆորնիայի նահանգանպետ, հրաժարվել է իր աշխատավարձից, քանի որ արդեն շատ հարուստ էր։ Տարեկան 175 000 $֊ը նա հատկացրել է բարեգործությանը։ Շվարցնեգերը նահանգապետ է եղել ութ տարի։

12. Գինեսի ռեկորդակիրը

Շվարցենեգերը կարողանում է բարձրացնել ավելի քան երեք հարյուր կիլոգրամ։ Նա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է, որպես ֆիզիկապես ամենազարգացած մարդը պատմության մեջ։

13. Hummer-ի առաջին վարորդը 

Շվարցնեգերն առաջին մասնավոր անձն էր Միացյալ նահանգներում, որ գնեց Hummer մակնիշի ավտոմեքենա։ Սիրում է կարդալ փիլիսոփայական ու տնտեսագիտական գրքեր։ Գիտի գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։

Կարդացեք նաև 

Տարածել

Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները
Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները

Առնոլդ Շվարցենեգեր

5800 ֏

Նկարագրություն

Այս գրքում Առնոլդ Շվարցենեգերը ներկայացնում է իր անձնական փորձի և ձեռքբերումների հիման վրա ձևավորված կյանքի գործնական փիլիսոփայությունը։ Ավստրիայի փոքր գյուղից դեպի բոդիբիլդինգի աշխարհի դափնիներ, Հոլիվուդի Օլիմպոս և Կալիֆոռնիայի նահանգապետարան․ Շվարցենեգերն իր ուղին կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կամքով և մի հիմնարար սկզբունքով՝ օգտակար լինել։ Այս գիրքը սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու, սեփական կյանքի և շրջապատի վրա դրական ազդեցություն ունենալու համապարփակ ուղեցույց է։