BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արտակ Հերիքյան. Պետք է մի լավ «ցած ընկնել», որ հետ

Արտակ Հերիքյան. Պետք է մի լավ «ցած ընկնել», որ հետո վերածնունդ լինի

երբեք չեմ ների
Ես շատ եմ ներում: Ներողամիտ մարդ եմ: Չգիտեմ՝ ինչը չեմ ների: Չէ՛, գիտեմ: Հիմա արդեն գիտեմ: Երբ ծնվեց աղջիկս, հասկացա, որ, եթե նրան նեղացնեն, հաստատ չեմ ների: Աղջկաս հանդեպ սխալ քայլեր թույլ չեմ տա:
կատարելություն
Ձգտում: Անընդհատ շարժում: Շարժում դեպի ինքնաճանաչում: Իսկ բացարձակ կատարելությունը միայն արվեստի մեջ է: Այլ տեղ չկա:
վախենում եմ
Տարատեսակ հիվանդություններից եմ վախենում: Հիվանդություններ, որ օր օրի շատանում են ու տարածվում են կայծակնային արագությամբ: Կարդում եմ, հիվանդությանը ծանոթանում եմ ու սկսում եմ վախենալ: Հետո վախենում եմ չհասցնել, կյանքիս ընթացքում կիսատ թողնել բաներ, որոնք պարտադիր պետք է անեմ: Չհասցնելուց շատ եմ վախենում: Երբեմն էլ ինձ թվում է՝ եթերաֆոբիա ունեմ, բայց հետո ինքս ինձ համոզում եմ, որ եթե այդ ֆոբիայից ունենայի, էկրանից կխուսափեի: Ուղղակի ինձ մեկ-մեկ թվում է, թե այն չեմ ասում ու անում, ինչ պետք է. այդ ժամանակ էլ իմ եթերաֆոբիան գլուխ է բարձրացնում:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



մտքի ազատություն
Իմ միտքը միշտ այստեղ չէ: Սավառնում է, գնում է, մեկ էլ հետ է գալիս: Բայց դա ինձ դուր է գալիս: Լավ է, չէ՞, որ միտքս մի անկյունում կուչ եկած չէ, որ ազատ է տեղաշարժվել, սավառնել: Սակայն մտքին շատ ազատություն էլ տալ պետք չէ: Եթե մի բան մտքին երկար է մնում, արարքի է վերածվում: Եղել է, որ նյարդայնացած մտածել եմ. «Հիմա կխեղդեմ նրան», բայց չեմ արել: Միտք է, թող մտքում էլ մնա:
կործանվելու ճանապարհը
Այդտեղ ճանապարհ չկա: Սանտիմետրերի, միլիմետրերի հարց է: Մեկ քայլ այն կողմ, ու ընկնում ես: Բայց դա էլ է պետք: Պետք է մի լավ «ցած ընկնել», որ հետո վերածնունդ լինի: Ի վերջո, ներքևից են բարձրանում: Մեկի համար կործանում է, մյուսի համար էլ՝ նոր թափ:
սեր
Սիրած կին, երեխա, մասնագիտություն, երկիր, փողոց, եղանակ... Այդ բոլոր փոքր-փոքր մասնիկները միանում են ու վերածվում կատարյալ սիրո: Եթե քո սիրած էակի հետ ես, բայց այն երկրում չես, որը սիրում ես, զգացմունքդ կատարյալ չի լինում: Երբ քեզ շրջապատում է այն ամենը, ինչ դու սիրում ես, այդ դեպքում է քո մեջ ապրում իսկական սերը:

Տարածել

Newmag © 2011-2024

Կայքը` Future Systems
×