ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Բացառիկ հարցազրույց Նարինե Աբգարյանի հետ. Ինչու հե

Բացառիկ հարցազրույց Նարինե Աբգարյանի հետ. Ինչու հենց «Սիմոնը» դարձավ մեր ժամանակների իր հերոսը (տեսանյութ)

newmag-y-n

Հուլիսին լույս տեսավ Նարինե Աբգարյանի «Սիմոնը»։ Սա արդեն գրողի երկրորդ վեպն է, որ Newmag-ը ներկայացնում է հայերեն՝ «Օրակուլ» մատենաշարի շրջանակում։ Հայաստան իր վերջին այցի ժամանակ Նարինե Աբգարյանը բացառիկ հարցազրույց է տվել ու պատմել իր նոր հերոսից։ Փոքրի

Քարտաշ Սիմոնի մահվան տարօրինակ, զարմանալի, զավեշտալի ու հուզիչ դրվագն իրական է, մնացած հերոսներին հեղինակը հորինել է, բայց նրանք էլ Սիմոնից պակաս իրական ու խարիզմատիկ չեն` վստահեցնում է գրողը՝ Նարինե Աբգարյանը. «Մնացած բոլոր պերսոնաժները ես վերցրել եմ իմ գլխից, Սիմոնին նույնպես։ Այն մարդիկ են, որոնք ինձ ամբողջ կյանքում շրջապատել են։ Ինչ- որ մեկի պրոտոտիպն է կամ ինչ-որ մեկին նման է։ Ասոցիատիվ կապ ունի, որի կյանքը ես իմացել եմ։ Ես այդպես էլ չկարողացա կտրվել Բերդի այն իրականությունից, որի մի մասը ինքս հորինել եմ ու հավատացել այդ իրականությանը»։

Գիրքը սկսվում է Սիմոնի մահով, բայց հեղինակը հանգուցյալից սահուն անցնում է նրա նախկին կանանց, սիրավեպերին, կնոջը: Գիրքը Սիմոնի մասին չէ, բայց դեպքերն, իրադարձություններն ու մարդիկ՝ բոլորը կապ ունեն Սիմոնի հետ: Այդպես էլ ծնվեց գրքի վերնագիրը՝ «Սիմոն». «Գիրքը գրում ես։ Հաճելի հոգոց ես հանում ու մտածում ես, վե՛րջ, իսկ ի՞նչ վերնագիր կարելի է ընտրել։ Ինձ թվում է՝ Սիմոնը գրքի ամենակարևոր հերոսն է»

Պարզ, հասկանալի հույզեր, համամարդկային ապրումներ՝ այսպես է Նարինե Աբգարյանը «Սիմոնի» ընթերցողին հարազատ դառնում:

Սիմոնը թեև քիչ է գրքում ու վեպն ավելի շատ կանանց մասին է, այնուամենայնիվ այն օղակն է, որը կապում է այդ կանանց, այն մարդն է, որը նրանց օգնում է` ինքն էլ չգիտակցելով։ Նրանք էլ չեն հասկանում, պարզապես, կյանք է, ապրում են. նկատում է Աբգարյանը. «Իմ գլխավոր միտքը, որն էր, որ ամեն հանդիպում, որը լինում է յուրաքանչյուր մարդու կյանքում, պատահական չէ։ Դա մեզ օգնում է ինչ-որ բաներ սովորել, մեզ ավելի լավն է դարձնում»։

Փոքրիկ Բերդ քաղաքում ապրած ու մահացած ծերունի Սիմոնը Նարինե Աբգարյանի մյուս հերոսների պես դարձավ սիրելի կերպար ոչ միայն հայ ընթերցողի համար: Գրողը ուրախ է, որ նրան ու նրա շրջապատի մարդկանց, համաքաղաքացիների հույզերն, ապրումներն ու մտահոգությունները հասկացան նաև այլազգի ընթերցողները.« Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ պարզվեց, որ այլ ազգի ընթերցողները կարդում են։ Մի քանի անգամ հարցրել եմ, ինչն է ձեզ դուր գալիս իմ գրքերում, որովհետև դա շատ ազգային գրականություն է։ Ռուսերեն գրած է, բայց կոնկրետ ազգային է՝ մեր ավանդույթներով, ուտեստներով, սովորույթներով։ Բոլորն ասում են, որ դրանք կարծես համամարդկային կոնտեքստ ունենան»։

Ես երջանիկ եմ, որ Newmag-ի հետ եմ գործակցում, որովհետև իսկապես, առաջին անգամ եմ ես նման վերաբերմունք զգում իմ հանդեպ և իմ գրքերի հանդեպ։

Պարզ, հասկանալի հույզեր, համամարդկային ապրումներ՝ այսպես է Նարինե Աբգարյանը «Սիմոնի» ընթերցողին հարազատ դառնում: Հեղինակը չի կարծում, որ իր վեպով կարող է փոխել մարդկանց կյանքը, բայց վստահ է, կսփոփի, կդառնա ընկեր, կփոխանցի իր լավատեսությունը. «Ընթերցողը շատ մեծ կարիք ունի սփոփող գրականության, արվեստի։ Մենք այնպիսի ծանր վիճակում ենք գտնվում, առավել ևս հայերը, որ մեզ պետք է մի մարդ, որը ձեռքը կդնի ուսիդ ու կհասկանաս, որ մենակ չես։ Ամբողջ աշխարհն է այդ վիճակում»։

«Սիմոն» վեպի հայերն տարբերակը Նարինե Աբգարյանը կտեսնի ընթերցողներից հետո: Այս անգամ էլ կկարդա հայերենն ու կզարմանա՝ միթե ինքն իր հարազատ քաղաքի ու մարդկանց մասին գրել է ռուսերն, հայերենն այնքան համահունչ է ու մոտ իրեն. «Ես երջանիկ եմ, որ Newmag-ի հետ եմ գործակցում, որովհետև իսկապես, առաջին անգամ եմ ես նման վերաբերմունք զգում իմ հանդեպ և իմ գրքերի հանդեպ»։

Կարդացեք նաև

Ինչպես Նարինե Աբգարյանի մյուս վեպերը, «Սիմոնն» էլ ողբերգական ու կատակերգական պատմություն է՝ լի իմաստուն բարությամբ: «Սիմոնը» սիրո մասին է:

Տարածել