Գլխավոր Հոդվածներ

ՋՈԱՆ ԴԻԴԻՈՆ. Նյու-յորքյան գրական բոհեմի ազդեցիկ դե

ՋՈԱՆ ԴԻԴԻՈՆ. Նյու-յորքյան գրական բոհեմի ազդեցիկ դեմքը, որի անձնական պատմությունը դարձավ համաշխարհային բեսթսելլեր (տեսանյութ)

05/05/2025

newmag-y-n

«Մոգական մտքերի տարին» բեսթսելլերի հեղինակը Ջոան Դիդիոնն է՝ ամերիկացի գրող, լրագրող է: Կալիֆոռնիայի համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել էՆյու Յորք, աշխատել է Vogue-ում: Այդ տարիներին է ծանոթացել իր ամուսնու՝ գրող Ջոն Գրեգորի Դանի հետ։ Նրանք ամուսնացել են 1964 թվականին ու որդեգրել են Քինթանային։

 «Մոգական մտքերի տարին» հոգեբանական ինքնակենսագրականն իրական ու դառը պատմություն է կորստի ցավի մասին։ Քառասուն տարի ապրում, աշխատում ու ստեղծագործում են միասին։ Ջոանի ամուսինըհանկարծամահ է լինում այն ժամանակ, երբ նրանց միակ դուստրն էլ սեպտիկ շոկի պատճառով վերակենդանացման բաժնում էր։ Ջոնը երկար ժամանակ չի համակերպվում ամուսնու մահվան փաստի հետ և սպասում է նրա վերադարձին։ 

Ջոան Դիդիոն Ջոն. «Ամեն ինչում աջակցում էր ինձ: Իրար օգնում էինք ամեն հարցում, հատկապես՝ գրելու ու հրատարակվելու: Իմ գրքերն ու ստեղծագործություններն առաջինը նա էր կարդում, ես էլ նրանը։ Գիրք գրելը ինքս իմ նկատմամբ բռնության արարքի պես մի բան էր: Առաջին անգամն էր, որ Ջոնը չէր լինելու առաջին ընթերցողն ու իր կարծիքը չէր ասելու: Ջոնի հետ կապի վերջին թելն էր խզվում»:

Գրքի հեղինակը նկարագրում է ամուսնու մահից հետո իր ապրեած մեկ տարին։ Գրողին տանջում է նաև մեղքի զգացումը․ գուցե կարող էր որևէ կերպ փրկե՞լ նրան, նկատե՞լ ճակատագրականնշանները, որոնք կհուշեին ողբերգության մասին։

Ջոան Դիդիոն. «Ես պետք է գրեի այդ պատմությունը, քանի որ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ինձ հետ: Ջոնը մահացավ 2003-ի դեկտեմբերի 30-ին, ես սկսեցի գրել 2004-ի հոկտեմբերից: Ուղղակի չէի հասկանում, որ խելագարվում էի: Մահվան հետ առնչվելն ամենադաժան բանն է, որ մարդու հետ կարող է պատահել: 

Վիշտը կլանում է քեզ, խենթանում ես դրանից՝ ֆիքսվելով այն մտքի վրա, որ սիրելիդ ուղղակի չէր կարող հենց այնպես անհետանալ: Ու սկսում ես քեզ ուժեղ երևակայել, ցույց չտալ, թե որքան քարուքանդ ես ներքուստ: Հետո գալիս է ինքդ քեզ խղճալու պահը»:

 

Երկու տարում Դիդիոնը երկու մեծ ողբերգություն է հաղթահարել։ Ամուսնու մահից հետո 2005 թվականին մահանում է նաև դուստրը՝ Քինթանան։ Նա ընդամենը 39 տարեկան էր։ Այս դեպքերի մասին հեղինակը նույնպես գրում է իր «Կապույտ գիշերներ» գրքում։ «Մոգական մտքերի տարին» գիրքը Դիդիոնը գրել է 2004-ին՝ 88 օրում, ամուսնու մահից հետո։ Գրքի հրատարակումից հետո հեղինակը մեծ տուրնե է ձեռնարկում։ Սգի ընթացքում կատարված այս բուք-տուրը գրողի համար ունենում է թերապևտիկ նշանակություն։ 2007 թվականին Ջոան Դիդիոնը մի դերասանուհու համար «Մոգական մտքերի տարին» վերածում է ներկայացման։ 

Ջոան Դիդիոն. «Քառասուն տարվա մեջ առաջին անգամ ես ինձ տեսա ուրիշի աչքերով` որպես ծեր կին: Միայն Ջոնն էր պահպանում այն ​​պատրանքը, որ ես դեռ քսանինը տարեկան եմ։ Նրա թաղման օրը հասակացա՝ առանց նրա երբեք չեմ հասկանա կատարվածի անշրջելիությունը։ 

Միայն Ջոնը կարող էր բացատրել ինձ իր մահը։ Նրա վերադարձը արագացնելու համար բացեցի նոթատետրս, որը կարծես դուռ լիներ դեպի անդրշիրիմյան աշխարհ և քայլեց դեպի նա»։

Ջոան Դիդիոնի «Մոգական մտքերի տարին» հուշագրությունը 2005-ին արժանացել է ԱՄՆ ​​գրքի ազգայինմրցանակի, պարգևատրվել է Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի ոսկե մեդալով՝ քննադատության և Belles Letters անվակարգում, 2007-ին ստացել «Գրքի ազգային հիմնադրամի» մեդալ՝ ամերիկյան գրականության մեջ ակնառու ավանդի համար։ ԱՄՆ PEN Centre-ը Դիդիոնին շնորհել է «Կյանքի նվաճումների» մրցանակ: Նախագահ Բարաք Օբաման 2013-ին նրան պարգևատրել է Արվեստների և հումանիտարգիտությունների ազգային մեդալով։ Ջոանը 2021 թվականին մահացել է Պարկինսոնի հիվանդությունից։

The New York Time-ը գիրքն անվանել է «Հուզիչ… կենդանի, սուր և հիշարժան գիրք», որտեղ կարդում ենք անձնական վախերի մասին, և որը ներկայացնում է վշտի ճշգրիտ, անկեղծ և թափանցիկ պատմություն: Գիրք, առանց որի չես պատկերացնի մահը։

Կարդացեք նաև

  • Newmag-ը ներկայացնում է The New York Times-ի 21-րդ դարի 20 գրքերից մեկը / Ջոան Դիդիոնի, «Մոգական մտքերի տարին» (թրեյլեր)
  • Տեղի ունեցավ «Մոգական մտքերի տարին» հոգեբանական գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
  • Տարածել

    Մոգական մտքերի տարին
    Մոգական մտքերի տարին

    Ջոան Դիդիոն

    5800 ֏

    Նկարագրություն

    Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակիվշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այնՀեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական ​​փորձառության մեջմտորում ծեսերի և հիշողությունների մասինորոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումըՀուշագրությունը ոչմիայն անձնական ողբերգության պատմություն էայլ նաև սգոտոկունության և մարդկային ոգու ամենազորության ուսումնասիրություն