BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գրքի երևանյան միջազգային փառատոնին Newmag-ը ներկայ

Գրքի երևանյան միջազգային փառատոնին Newmag-ը ներկայացրեց Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» գիրքը (լուսանկարներ)

newmag-y-n

Կիսամութ ու մարդաշատ դահլիճում, այնպես, ինչպես Ազնավուրի համերգային բեմադրություններն էին, տեղի ունեցավ նաև նրա պոեզիայի երրորդ հատորի շնորհանդեսը։ Newmag-ն այս գիրքը կոչել է «Քեզ համար, Հայաստան», այն համանուն երգի վերնագրով, որն Ազնավուրը մի խումբ համաշ

Սամվել Գասպարյանի համոզմամբ, Ազնավուրը Հայաստանին ամուր թելերով կապվեց երկրաշարժից հետո, կարծես դարձավ իսկական հայ, և պատահական չէ, որ վերջին հատորի երգերում հայկականն ավելի շատ է, նույնիսկ երգերում դուդուկ  է օգտագործել:  «Իմ կյանքում շատ  են եղել դեպքեր, որ Աստված խառնվել է, նույնը եղավ Շառլի դեպքում, Աստծո մատը խառն էր: Հետո եկավ մի պահ, որ ես պետք է թարգմանեի Շառլ` Newmag-ի հետ, նորից ինձ թվում է՝ Աստծո մատը խառն էր, և տնօրեն Արտակ Աեքսանյանը հարվիրեց, հանդիպեցինք, ես զարմացա, որ ինքը ենթադրել է, որ ես կարող եմ լավ թարգմանել Ազնավուր»։

 

Ազնավուրի ժառանգության հայաֆիկացնելու այս լայնամասշտաբ նախագծ գործընկերը Amundi-Acba Asset Management-ն է։ Ընկերության մարքեթինգի ղեկավար Զարինե Եղիազարյանի խոսքով, Newmag-ի հետ գործակցությունը նախ սոցիալական պատասխանատվություն է, իսկ ազնավուրյան շարքը՝ ազգանվեր աշխատանք .«Շատ ուրախ ենք, որ մի ամբողջ շարք է թարգմանվել , սա մեզ համար երբեք չի եղել մարկետինգային քայլ,  մեկ-մեկ տխրում եմ՝ մտածելով կունենա՞նք արդյոք նման լեգենդ, բայց նրա ստեղծագործությունները պետք է հասանելի դարձնենք»:

 

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս Արփի Նանյանը, բնութագրելով Ազնավուրին, նշեց, որ նրա առաքելությունը համախմբելն է. «Ազնավուրի մասին խոսելիս՝ միշտ հուզվում ենք, սա խոսում է նրա մեծության մասին: Ամեն անգամ նրա մասին խոսելիս, նրա երգերը լսելիս զգում ենք, որ նա մեզ հետ է, որովհետև պոետները չեն մահանում»:

«Քեզ համար, Հայաստան» գիրքը վերնագրվել է  Սպիտակի ազետալի  երկրաշարժից հետո հուսաբեր, համանուն երգի վերնագրով: Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նկատեց, որ Ազնավուրը վերջին 100 և առաջիկա 50 տարում Հայաստանի  համար եղել է միակը, որը հավաքել է  աշխարհահռչակ այն քմահաճ աստղերին, որոնց նույնիսկ ֆրանսիացիները չէին կարող մոտ գալ. «Նա ստեղծեց երգ, որն ուղիղ 40 շաբաթ բիլբորդում եղավ առաջին տեղում: 2 միլիոն դիտում հավաքեց  առաջին մեկ ամսում, 1988-ին: Ազնավուրը Հայաստանի համար արեց այն, որը, ցավոք, հիմա որևէ մեկը չի կարող անել, որովհետը  շուրջ 160 օր Արցախը բլոկադայի մեջ է, հենց հիմա այնտեղ հումանիտար ճգնաժամ է, և չկա նրա նման մեկը, որպեսզի հարցը դարձնի միջազգային հումանիտար էպիկենտրոն»։

 

Շնորհանդեսի հյուրերը կլանված լսում էին գրքի թարգմանիչ ու նաև Ազնավուրի ընկեր Սամվել Գասպարյանին։ Նրան հաճախ են նմանեցնում շանսոնիեին։ Գրական երեկոյի ավարտին ներկաները հեռանում են Գասպարյանի հետ լուսանկարով՝ ձեռքին «Քեզ համար, Հայաստանը»։

Կարդացեք նաև

Տարածել