ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս երեխային սովորեցնել չկորել և ի՞նչ անել, եթ

Ինչպե՞ս երեխային սովորեցնել չկորել և ի՞նչ անել, եթե երեխան կորել է

Ձեր քայլերը


Առաջին 48 ժամը: Սա ամենակարևոր ժամանակահատվածն է որոնողական աշխատանքների ու երեխայի բարեհաջող վերադարձի համար: Որպես կանոն հենց այս ընթացքում են սարսափահար ծնողները խուճապի մատնվում ու վատնում անգին րոպեները: Խուճապի մի մատնվեք: Ձեր կենտրոնացվածությունից ու հստակ գործողոթյուններից է կախված ձեր երեխայի անվտանգությունն ու վերադարձը:

Կարևոր է


Նախ ֆիքսեք ժամը, այն պահից սկսած, երբ հայտնաբերել եք երեխայի բացակայությունը: Եթե երեխային չեք գտնում առավելագույնը մեկ ժամ անց, դիմեք ոստիկանություն:
Եթե երեխայի ձեռքի տակ ունեք երեխայի անձնագիրը, կամ նրա մասին տեղեկություն պարունակող որևէ փաստաթուղթ, վերցրեք ձեզ հետ: Երեխայի հագուստի, անձնական իրերի մանրամասն նկարագրություն կազմեք:
Երեխայի հագուստի, անձնական իրերի մանրամասն նկարագրություն կազմեք:

Ներառեք նաև հատուկ նշանները, խոսելու, քայլքի ու պահվածքի առանձնահատկությունները: Գտեք երեխայի առնվազն 6 ամսվա վաղեմության լուսանկարը:
Անհապաղ դիմեք ոստիկանության մոտակա բաժին: Դիմում գրեք: Պահանջեք, որպեսզի դիմումը գրանցեն: Հարցրեք դիմումի գրանցման հերթական համարը, ինչպես նաև գրանցող աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:  Հիշեք, որ ոստիկանությունը պարտավոր է դիմումն ընդունել անմիջապես:  Մերժում ստանալու դեպքում դիմեք վերադասներին կամ դատախազություն, դիմում չընդունելն օրենքի խախտում է` անկախ անհետ կորածի տարիքից ու կորելու ժամկետից:
Հետևեք քննության ընթացքին: Հարցուփորձ արեք ոստիկանների քայլերի մասին, չվախենաք, երբ տեսնեք, որ քննիչը «Սպանություն» հոդվածով գործ է բացում: Միայն այս հոդվածն է քննությանը մաքսիմալ ազատություն ու արտոնություն ընձեռում լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Եթե երեխայի մոտ բջջային կա, որի համարը գրանցված է Ձեր անունով, բջջային օպերատորից վերցրեք վերջին զանգերի ցուցակը:

Զանգահարեք բոլոր նրանց, ում մոտ երեխան հաճախ է գնում, կամ զանգահարում: Երեխային վերջին անգամ տեսած անձանց հարցրեք բոլոր մանրամասների մասին. Ինչի՞ մասին է երեխան խոսել, ի՞նչ տրամադրություն է ունեցել: Գրանցեք ամեն մանրուք, դրանք կարող են վճռորոշ դեր խաղալ:
Դիմեք կամավորների օգնությանը: Երեխայի կորելու մասին տեղեկությունը շտապ տարածեք բոլոր միջոցներով, սոցցանցեր, հեռուստատեսություն, ռադիո:

Եթե երեխան կորել է ամբոխի մեջ


Երեխային նախապես սովորեցրեք, եթե փողոցում, թատրոնում կամ այլ միջոցառման ժամանակ ծնողներն ինչ-որ պահի իր կողքին չեն, ապա նա պետք է մնա այնտեղ, որտեղ հասկացել է, որ ծնողներն իր տեսադաշտում չեն:
Եթե երեխան մոտակայքում ինչ-որ բարձր բան է տեսնում, նստարան կամ աթոռ, պետք է բարձրանա վրան ու բարձր բղավի, կանչի ծնողներին: Ամեն դեպքում հաջորդ քայլը` առանց ժամանակ վատնելու, պետք է լինի օգնություն կանչելը: Երեխան պետք է շրջապատող մարդկանց հայտնի, որ կորել է:

Կարևոր է...


Նախապես երեխայի հետ պարապեք, թող երեխան թեկուզև կատակով ցույց տա, թե ինչ պետք է անի, ինչպես է օգնության կանչելու, եթե պատահաբար ծնողներին տեսադաշտից կորցնի:

  • Եթե երեխայի կանչը մնում է անպատասխան, որևէ մեկը չի արձագանքում /այո, մեր օրերում, հնարավոր է /, ապա սովորեցրեք նրան, որ մոտենա հատուկ համազգեստով մարդկանց և օգնություն խնդրի:

  • Պատմեք երեխային, որ խանութում, մետրոյում, փողոցում, ամենուր կան մարդիկ, որոնք հատուկ շորերով են. Ոստիկաններ, վաճառողներ, գանձապահներ, բժիշկներ: Կորել ես, ուրեմն խնդրիր նրանց, որ զանգահարեն մայրիկին կամ հայրիկին:


Կարևոր է...


Այս տարբերակը կաշխատի միայն այն դեպքում, եթե երեխան չի վախենում ոստիկաններից կամ բժիշկներից: Երբեք, երբեք մի վախեցրեք երեխային ոստիկաններով կամ բժիշկներով: «Եթե լացես, ապա ոստիկանը կգա ու կտանի քեզ», «Եթե չլսես, ուրեմն բժիշկ կկանչեմ»: Չեք էլ կարող պատկերացնել, որքան ճակատագրական կարող են լինել այս խոսքերն այն ժամանակ, երբ երեխան կորում է: Նա ուղղակի կվախենա մոտենալ

Կարևոր է...


Ծնողների, դաստիարակների, ուսուցիչների հեռախոսահամարները, երեխայի բնակության հասցեն ու հակացուցված սննդի ցանկը պետք է պարտադիր լինի երեխայի ուսապարկում կամ գրպանում:

  • Երեխային սովորեցրեք հստակ ասել անուն ազգանուն, հասցե, ծնողի հեռախոսի համարը: Իհարկե, ոչ բոլոր երեխաներն են կարողանում հստակ արտաբերել անունը, կամ հասցեն, այդ դեպքերի համար ցույց տվեք` որտեղ է դրված կարևոր տեղեկությունը պարունակող թերթիկը:

  • Ծայրահեղություն մի համարեք, այդ տեղեկությունը կարող է մի օր փրկել ձեր երեխայի կյանքը: Ուսապարկը կարող է կորել, պետք է կանխատեսեք դեպքերի ցանկացած զարգացում, ցանկացած, նույնիսկ ամենաանհավանական իրավիճակ: Կարող եք անհրաժեշտ տեղեկությամբ թերթիկն ամրացնել երեխայի հագուստին, ներքնաշորերին:


Պարտադիր է...



  • Երեխային սովորեցրեք չմոտենալ, չխոսել պատահական անձանց հետ, եթե նույնիսկ այդ մարդիկ նրան խոստանում են, որ կտանեն ծնողների մոտ, կամ եթե ասում են, թե հենց ծնողներն են խնդրել օգնել: Փոքրիկը պետք է մնա նույն տեղում, սպասի, որ հարազատները, կամ ծանոթներից ինչ-որ մեկը օգնության հասնի:

  • Եթե անծանոթը փորձում է բռնի ուժով տանել երեխային, քաշքշել կամ սպառնալ, երեխան պետք է բարձր բղավի, օգնության կանչի, այնպես, որ բոլորը լսեն: «Ես այս մարդուն չեմ ճանաչում», «Ես չեմ գա, ես իմ ծնողներին եմ ուզում, ես ծնողներիս եմ սպասում, օգնեք»:

  • Հանրային վայրում ուշադրություն չգրավելու, աղմուկից խուսափելու համար առևանգողները հաճախ դիմում են խորամանկության: Երեխային մոտենում են մեկ այլ երեխայի կամ շան հետ, կանչում են միասին պաղպաղակ ուտելու կամ խաղալու: Երեխաների մեծ մասը շան հետ խաղալու կամ իր հասակակից երեխայի հետ խաղալու գայթակղությանը չեն դիմանում:

  • Սովորեցրեք երեխային չենթարկվել անծանոթներին, նստել հատակին ու կանչել մայրիկին: Եթե երեխան փոքր է, այս նախավարժանքը խաղի վերածեք: Կարող եք նաև փորձնական մի դրվագ խաղարկել: Առևտրի կենտրոնում կամ դրսում, մի պահ կորեք երեխայի տեսադաշտից ու հետևեք, ինչպես է կատարում ձեր ցուցումները: Հետո պարտադիր գովեք նրան, ասեք, որ հպարտանում եք նրա պահվածքով, ևս մեկ անգամ հիշեցրեք նրան, որ շատ եք սիրում ու այս ընթացքում հասցրել էիք կարոտել նրան:




Կարդացեք նաև.



Կարևոր է...



  • Անծանոթների հետ երեխայի շփումը սահմանափակելու կամ ընդհանրապես բացառելու համար ինքներդ պետք է օրինակ ծառայեք: Մենք հաճախ ու հեշտությամբ ենք զրույցի բռնվում անծանոթների հետ հասարակական տրանսպորտում, այգում, խանութում: Երեխան տեսնում և կրկնում է մեր գործողությունները, հանցագործներն էլ օգտվում են մեր անզգուշությունից:

  • Երեխային բացատրեք, որ նրա համար բոլորը, յուրաքանչյուր մարդ, որն ընտանիքի անդամ չէ, անծանոթ է ու վտանգավոր: Դրսում անծանոթների հետ շփումը պետք է սահմանափակվի «ողջույնով»: Մնացած բոլոր դեպքերում պատասխանը մեկն է «ոչ»: Երեխայի ներկայությամբ անծանոթների հետ խոսելիս մի ասեք ձեր բնակության վայրի, աշխատանքային գրաֆիկի մասին: Հետո էլ անպայման զրուցեք երեխայի հետ ու բացատրեք, որ անծանոթին չասացիք ձեր հասցեն:

  • Երեխային սովորեցրեք, որ նա պարտավոր չէ լսել բոլոր մեծերին: Բացատրեք, որ նա պետք է լսի միայն ծնողներին ու ընտանիքի անդամներին:


Կարևոր է...


Երեխան կարող է վախենալ տուն վերադառնալ, քանի որ ենթադրում է, որ ծնողները կբարկանան կամ կպատժեն իրեն, այլևս չեն վստահի: Այս մտքից նա կարող է թաքնվել ու այդ թաքստոցից նրան հանելը շատ դժվար կլինի, նույնիսկ ամենահմուտ փրկարարների համար:

Պարտադիր է...



  • Երեխային հաճախ ասեք, որ սիրում եք, և որ միշտ, անկախ ամեն ինչից օգնության կհասնեք, որտեղ էլ որ նա լինի:

  • Երեխան պետք է իմանա, որ անպայման գալու եք, որ սպասում եք նրան: «Սիրում եմ քեզ» – դատարկ բառեր չեն:

  • Երեխան այս խոսքերը հասկանում է բառացիորեն ու որ ամենակարևորն է` հավատում է :





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել