BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Բացառիկ հարցազրույց Ազնավուրի մտերիմ ընկեր, անփոխա

Բացառիկ հարցազրույց Ազնավուրի մտերիմ ընկեր, անփոխարինելի գործընկեր, տաղանդավոր դաշնակահար Էրիկ Բերշոյի հետ (տեսանյութ)

newmag-y-n

64-ամյա Էրիկ Բերշոն դասական ժանրի դաշնակահար է, Շոպենի անվան միջազգային մրցույթի դափնեկիր: Շառլ Ազնավուրին նվագակցել է 700-ից ավելի համերգների ընթացքում` աշխարհի տարբեր մայրցամաքներում: Հասմիկ Առաքելյանը բացառիկ հարցազորւյց է արել Բերշոնի հետ, ով հետաքրքի

Էրիկ Բերշոն տեսել է շանսոնյեի կուլիսային շարժուձևը, ուշադիր հետևել նրան բեմի վրա և մեկ հայացքից միմյանց հասկանալով`տեղում իմպրովիզներ են արել, հին երգերը նորովի հնչեցրել, ասես, հենց այդպես էլ պետք է լիներ. «Շառլը մինչև համերգի սկսվելը կատակներ էր անում, հեռուստացույց դիտում, իրեն անկաշկանդ էր  պահում, բայց իր ամբողջ ոգին ու հույզերը ելույթի համար էր պահում : Հենց ավարտվում էր, վե՛րջ, մոռանում էր ամեն ինչ: Կյանքումս նման մարդ չեմ տեսել, որ րոպեական ապրումներ, հույզեր փոխանցի և նույն կերպ էլ դրանք ցրի, վերջացնի: Այո՛, նա երգիչ էր, բայց նաև դերասան էր, որին երբ ռեժիսորն ասում է` դո՛ւբլ, իսկույն դերի մեջ էր մտնում: Այդ կերպ երկու ժամ Շառլն ուժեղ կապի մեջ էր մտնում իր հանդիսատեսի հետ»:

Էրիկ Բերշոն ուրախ է, որ շանսոնյեի պոեզիայի «Նոր երկիր» գիրքը մաս-մաս հայերեն է թարգմանվում, քանի որ դրա շնորհիվ ընթերցողը կհամոզվի` նա ինչ աստիճանի փխրուն սիրտ ուներ: Ազնավուրի պոեզիայի գիրքը երկու մասի է բաժանում` սերն իր բոլոր հնարավոր երանգներով և սոցիալական խնդիրներ. «Իր բեմելներից առաջ հաճախ լրատվական հաղորդումներ էր դիտում, ռեպորտաժներն ուշադիր լսում էր, և դրանք նրան տալիս էին նոր երգեր ստեղծելու համար գաղափար: Շառլն անտարբեր չէր հասարակ մարդկանց դժվարությունների հանդեպ, ցանկանում էր իր արվեստի միջոցով նրանց պաշտպանել»:

Ազնավուրը երգ է գրել կույրերի, խուլուհամրերի համար: Օրինակ` Մոն էմուվանտամուղը` «Իմ հուզիչ սերը», երգելուն զուգահեռ նաև ժեստերի լեզվով էր կատարում էր. «Նա անկանխատեսելի ու սպոնտան էր: Գիտեք` Շառլը միաժամանակ շատ հստակ էր ինչպես դասականներն են, բայց իր այդ ճշգրտության հետ մեկտեղ նաև ներքին ազատություն ուներ: Իր ստեղծած 1400 երգերի մոտավորապես 60 տոկոսի երաժշտության հեղինակը հենց նա է. սկզբում տեքստն էր գրում, հետո դրա համար լավագույն մեղեդին էր ծնվում»:

64-ամյա Էրիկ Բերշոյին ազնավուրյան մեղեդիները միշտ հուզել են, հետաքրքրել ու զարմացրել` կառուցվածքով, մտքով ու սրտով:

Կարդացեք նաև

Տարածել