BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արմենիայի «Բարի լույս» ծրագրում տեղի է ունեցել Ամե

Արմենիայի «Բարի լույս» ծրագրում տեղի է ունեցել Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» գրքի հեռուստաշնորհանդեսը

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության եթերում Newmag-ը ներկայացրել է Ամելի Նոտոմբի հանրահայտ գործը՝ «Կապույտ մորուքը»։ Վեպը միջանդարյան հայտնի հեքիաթի ժամանակակից տարբերակն է: Գրքի մասին պատմել են թարգմանչի կինը՝ թարգմանչուհի Թագուհի Բլբուլյանը, խմբագիրը՝ Գնել Նալ

Գրքի թարգմանիչ Աշոտ Բլբուլյանի կնոջ՝ ԵՊՀ դասախոս, թարգմանիչ Թագուհի Բլբուլյանի կարծիքով, Ամելի Նոտոմբն առանձնանում է իր յուրահատկությամբ. «Իզուր չէ, որ նրա մասին ասում են գրիչն ավելի սուր է, քան Սամուրայի թուրը: Շատ սուր է գրում, և իր գրքերում արտահայտված են համամարդկային թեմաներ՝ ներանձնային հարաբերություններ, կին-տղամարդ, ծնող-երեխա: Կոնկրետ այս գրքում արծածվում են ոչ թե տղամարդ-կին, մեղք-գայթակղություն, կյանք-մահ հասկացությունները, այլ առճակատվում են դրանք: Ինչո՞ւ ենք ասում Նոտոմբի ոճը սուր է, որովհետև ոչ թե նկարագրում է, այլ առճակատում է այդ հասկացությունները: Այս գրքի հերոսուհին հեքիաթի միջի վախից դողդողացող աղջնակը չէ, այլ ոտքերի վրա ամուր կանգնած և պայքարող, արդարամտություն պահանջող կինն է»:

Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, Նոտոմբը ֆեմինիստական գրականության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է: Ըստ խմբագրի, Newmag-ի համար շատ կարևոր է ժամանակակից արևմտյան գրականությունը, այս դեպքում հատկապես ֆրանկոֆոն գրականությունը, թարգմանելն ու ներկայացնել հայ ընթերցողին.

«Գրելը նրան խորապես հաճույք է  պատճառում, ես զգում եմ, որ նա կարող է չուտել, չխմել, նստել և գրել: Կյանքի հաճույնքները նա ստանում է գրելուց: Հայ ընթերցողը թող ուշադրություն դարձնի դիալոգների ներսում թաքնված ակնարկներին ու բառախաղերին: Ինչ-որ մեկը թաքցնում է, ինչ-որ մեկը՝ բացհայտում: Վեպի դիալոգները կառուցված են թաքցնելու և բացահայտելու կոնցեպտի վրա: Խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր գիտեն ֆրանսերեն, երկու գործերն էլ դնեն իրար կողքի. և՛ ֆրանսերենը կարդան, և՛ հայերենը, հետևեն թարգմանության ու խմբագրման որակին և վայելեն:  Ուզում եմ  հավատալ, որ ֆրանսերեն տեքստում թաքնված գեղագիտական հաճույքը կստանան նաև հայերեն տեքստն ընթերցելի։ Այս գործը մտքի և ճաշակի ձևավորման համար կարևոր տեքստ է, ունի ստեղծագործական միտք և ճաշակ: Հայերեն թարգմանությամբ տեքստը շատ օգտակար կլինի նաև հայ հեղինակներին»:

Գրականագետ Անի Ջանիկյանը համարում է, որ Ամելի Նոտոմբը վերաիմաստավորել է հեքիաթը և վերածել վեպի: Նա անդրադարձել է իրեն հուզող հիմնախնդիրներին. «Սա այն «Կապույտ մորուքը » չէ, որ մենք ծանոթ ենք միջնադարյան հեքիաթից: Սա գայթակղիչ, կայացած, բազմակողմանի զարգացած տղամարդու մասին է, շատ հետաքրքիր զրուցակից, գիտի կնոջը գրավելու բոլոր գաղտնիքները: Նոտոմբի մոտ այն տեսակետն է, որ ի՞նչ են եղել մյուս կանայք, չգիտենք, դա էլ է մնում միստիկա, և ի տարբերություն հեքիաթի, վեպում մենք տեսնում ենք, որ գլխավոր հերոսուհին արդեն ունի այս տեղեկությունը: Նա արդեն մտավ տուն այդ իմանալով: Գրքում յուրաքանչյուր երկխոսություն կարևոր է և ուսուցողական: Վեպը հարուստ է ուղերձներով, ալյուզիաներով»:

«Կապույտ մորուքը» վեպը նա գրել է 2012 թվականին։ Ամելիի վեպերը բեսթսելլերներ են, թարգմանվել են մի քանի լեզուներով։ Նա Բելգիայի պետական մրցանակի դափնեկիր է և բարոնուհի. այդ կոչումը նրան շնորհել է Բելգիայի թագավոր Ֆիլիպը: 

Կարդացեք նաև

Տարածել