[ Խմբագրության ընտրանի ] Ռոկֆելերի ֆենոմենը, հայկական կինոյի պոետն ու լեսբի Օդրի Հեփբերնը
Լինել հաջողակ ու հարուստ բոլորն են ցանկանում, բայց քչերն են կարողանում ստեղծել բիզնես-կայսրություն: newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն առաջարկում է հետևել ռոկֆելերյան հաջողության բանաձևին և իրագործել երազանքները:
Գնել Նալբանդյան. Ինչպե՞ս դառնալ Ռոկֆելերի պես հաջողակ
Կյանքի խորհուրդներ Կուրտ Վոննեգուտի չասված ճառից
Երկրորդ աշխարհամարտը սկսվեց 1939 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվեց 1945 թ. սեպտեմբերի 2-ին: Ի՞նչ էր նախատեսել ֆաշիստական Գերմանիան, ու հայերն ինչպե՞ս կարողացան ի չիք դարձնել «Բարբարոսա» պլանը: Զոհրաբ Հարոյանը Post Factum ներկայացնում է Նելսոն Ստեփանյանի հերոսապատումը:
Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»
Հին աշխարհը վաղուց չկա, բայց մարդիկ շարունակում են կայծակն աստվածներին վերագրել: newmag-ի քաղաքական վերլուծաբան Դավիթ Սարգսյանը փորձել է հասկանալ՝ ինչպե՞ս է փոխվել աշխարհը և ո՞րն է ռացիոնալ դատողության սահմանը:
Հին աստվածներն ու ժամանակակից կառավարությունների ճգնաժամը
newmag ամսագրի 44-րդ համարի շապիկին կինոպոեմի, կինոգեղագետ, կինոհանճար Արտավազդ Փելեշյանն էր: newmag-ը վավերագրական կինոյի կենդանի լեգենդի հետ զրուցել է իր ստեղծած ու սիրած կինոհնարքով՝ «դիստանցիոն մոնտաժի» սկզբունքով:
#44 Արտավազդ Փելեշյան. Դիստանցիոն հարցազրույց
1961-ին Ուիլյամ Ուայլերի ստեղծած «Մանկական ժամը» Օդրի Հեփբերին կարիերայի վերջին սև ու սպիտակ ֆիլմն է ու նաև` դերասանուհու կարիերայի ամենահամարձակ փորձը: newmag-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը բացահայտում է, որ նորաձևության և էլեգանտության խորհրդանիշ Հեփբերնը էկրանին միայն արքայադուստր և անանուն կատու պահող անհոգ գեղեցկուհի չէ:
Օդրի Հեփբերնի անհայտ լեսբիական ողբերգությունը
Յուրի Շևչուկի ДДТ-ն անկասելի էր Խորհրդային վարչակարգի համար ու շարունակում է անզիջում լինել պուտինյան իշխանության հանդեպ: newmag-ը լսել է ռոք-երաժիշտ, քաղաքային պոետ, ուղղակի արտիստ Շևչուկի մենախոսությունը, երբ նա Հայաստանում էր:
Երբ ռուսերեն խոսելը ոչ թե օտար լեզվի իմացություն է, այլ «բարձր ճաշակի» խորհրդանիշ, իսկ ավելի ճիշտ՝ քաղքենիության ցուցիչ: newmag-ի սյունակագրի մտահոգությունները մեր իրականության ամենավատ երևույթներից մեկի՝ օտարամոլության հետևանքների մասին է:
«Բարձրաճաշակների» ռուսերենը կամ օտարամոլորության վերջին կաթիլը
Եվ, վերջում, newmag-ն ատաջարկում է ևս մեկ անգամ դիտել մարդկանց լուսանկարները, որոնք արտաքնապես շատ նման են իրենց չորքոտանի բարեկամներին:Գուցե խորապես նվիրված շներն են ձգտում նմանվել իրենց տերերին, գուցե տերն է ենթագիտակցաբար ընտրում հենց այն շանը, որն իր կրկնօրինակն է: Դատեք ինքներդ:
Dogmen. Շան նման կամ շատ նման (Ֆոտոշարք)