BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Վահան Իշխանյանի «Դառը ծովը» վեպի հեռո

Տեղի ունեցավ Վահան Իշխանյանի «Դառը ծովը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Գիրք, որը գրականության տարբեր ժանրերից հավաքված փազլ է։ Newmag-ը հրատարակել է անկախության շրջանի ամենահայտնի ու ազատամիտ լրագրողներից մեկի՝ Վահան Իշխանյանի վերջին վեպը։ Գրողն իր գիրքը վերնագրել է «Դառը ծովը»: Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրա

Բանաստեղծ Մարինե Պետորսյանի խոսքով, Վահանը ճնշվածների ու անարդարության զոհերի կողմն էր, ոչ թե պարզապես թույլերի: Իշխանյանի ժամանակակիցը պատմել է իրենց անդադար բանավեճերի ու քննարկումների մասին. «2008-ին, երբ ես պաշտպանեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Վահանը միշտ դեմ էր նրան, քաղաքականությունը դադարեցրեց մեր քննարկումները: Բայց նա շարունակում էր կարդալ իմ բանաստեղծությունները և մի օր ասաց. «Մարինե՛, քաղաքականությունը միշտ բաժանում է, իսկ բանաստեղծությունը՝ միացնում»։

Բանաստեղծի համար գիրքը եղել է  անակնկալ, կարդալուց զգացել է Վահանի բանավեճը հոր հետ՝ Հայաստանում շատ հայտնի լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանի, որն ասոցացվում էր ռուսախոսության դեմ պայքարի հետ. «Գիրքը կարդալով նկատեցի, թե Վահանի ամբողջ կյանքն ինչ բանավեճ է հոր հետ, բայց ասեմ՝ ինչն է էությունը: Միայն հայրը  չէ, Վահանի ամբողջ ընտանիքը  դեմ էր սովետական միությանը, անհամբեր սպասել են, որ այն պետք է քանդվի, և այս գրքում Վահանը պատմում է, թե ինչ եղավ սովետը քանդվելուց հետո: Մենք սպասում էինք, որ կլինի երջանկություն, ազատություն, բայց չեղավ, քանի որ երբ գալիս է սոցիալական կարիքը, այնտեղ չի լինում ազատությունը: Վահանը վեպում հենց դա է գրել, ինչի պատճառով էլ նա թեքվել է դեպի ձախ, և ամբողջ վեպը ձախականության մասին է»: 

Վիոլետ Գրիգորյանի խոսքով, Վահանի հետ, բացի համատեղ կյանքից, եղել են  շատ մտերիմ ընկերներ ու  համախոհներ. «Իհարկե, այդ ամբողջն ուղեկցվել է վեճերով, մենք նաև շատ վիճել ենք: Դա մի սերունդ էր, որի շարունակությունն այսօր կարծես չեմ տեսնում, հիմա կարծես ֆեյսբուքի լայքերի սերունդն է, իսկ վեճերը շատ ավելի օգտակար են: Նա երբեք չէր սիրում խոսել հիվանդության մասին, բայց երբ թերթում ես գիրքը, այնտեղ, կարծես, սեփական կյանքի ամփոփում ես տեսնում»: 

Ըստ «Դառը ծովը» գրքի խմբագրի, Վահանը երբեմն սեփական կարծիքի հետ էլ էր բանավիճում. «Անձի, արժանապատվության, հայկական  «թասիբի» հասկացությունը չուներ, որ «ես պետք է միշտ ճիշտ լինեմ»: Հանգիստ կարող էր ժխտել, քննադատել ինքն իրեն, այդ փոփոխությունը խոստովաներ: Դրա պատճառով էր նաև հետաքրքիր զրուցակից, որովհետև եթե մարդ ինքնաքննադատական հայացք ունի և տեսնում է իր սխալը, ուրեմն հանգիստ կարող ես նրա հետ խոսել»:  Այս գիրքը մի ամբողջական փազլ է, որ հավաքված գրականության տարբեր ժանրերից՝ հիշողություններով, հոդվածներով, գեղարվեստական գործերով այդ փազլը հավաքվում է, և տեսնում ես Հայաստանի պատմության անցած փուլերը: 

Կարդացեք նաև

Տարածել