21-րդ դարում ի՞նչն այն չէ Բոդիպոզիտիվիզմի հետ
Ի՞նչ է բոդիպոզիտիվը
Այս շարժման կարգախոսն է` «Իմ մարմինն իմ գործն է»: Գաղափարն այն է, որ ամեն մարդ, անկախ իր տեսքից ու մարմնից, արժանի է հարգանքի: Սեփական մարմինն ընդունելու այս շարժումը սկսվել է 1967 թվականին` գեր կանանց իրավունքների պաշտպանության համար: Ավելի ուշ ակտիվիստները սկսեցին ուշադրություն հրավիրել ոչ միայն գեր մարդկանց իրավունքների, այլ նաև հաշմանդամություն ունեցող, սպիերով, այրվածքներով մարդկանց ու նաև տրանսգենդերներին: Բոդիպոզիտիվիզմը մարդկանց օգնում է հաղթահարել սեփական անձի, արտաքինի հետ կապված բարդույթները: Այս շարժումը նաև կարծրատիպային գեղեցկության դեմ էր, երբ պրոպագանդվում էր 90/60/90 կազմվածքը, չափազանց նիհար լինելը: Բայց ոսկե միջինին հասնել չստացվեց: Հասարակությունն ընդունեց, որ անորեքսիան վտանգավոր է կյանքի համար, այն հիվանդություն է, բայց շարժումը գնաց մեկ այլ, նորից ծայրահեղական ուղղությամբ: Ոչ ստանդարտ կազմվածք, արտաքին ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարելու փոխարեն, ստացվեց չափազանց գեր մարդկանց ու անառողջ ապրելակերպի պրոպագանդա: Մասնագետներն անհանգստանում են, որ նկատվում է ոչ այնքան առողջ միտում: Բոդիպոզիտիվիզմի գաղափարն աղավաղվում է: Մարմինն ընդունելու գաղափարը վերածվում է քաշին ու առողջությանը չհետևելու, թքած ունենալու միտումի: Ավելորդ քաշը, ճարպակալումը, ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը քննադատության չի արժանանում, հակառակը, նույնիսկ գովելի է համարվում: Արդյունքում, գեղեցիկ, գրավիչ ու առողջ լինելը նույնիսկ անհարմար է թվում:
52 կիլոգրամանոց Քեյթ Մոսին փոխարինել է 115 կիլոգրամանոց Տեսս Հոլիդեյը: Լողազգեստներ գովազդող Sports Illustrated ամսագիրն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ գեղեցիկ կանանց լողազգեստներով ֆոտոսեսիաներից հետո, բայց հիմա ամսագիրն ակտիվորեն համագործակցում է plus-size մոդելների հետ:
Կարդացեք նաև.
Ինչո՞ւ են մարդիկ գիրանում 40-ից հետո և ինչպե՞ս չգիրանալ
Որքա՞ն հաճախ է պետք լվանալ մազերը
Ինչպե՞ս հաղթահարեցի 7 տարվա անքնությունը և դարձա առույգ
Ինչո՞ւ է նոր բոդիպոզիտիվիզմը վտանգավոր
Ավելորդ քաշն առողջության համար վտանգավոր է: Դա բժշկական փաստ է, որը չի կարելի հաշվի չառնել: Ինչպես շատ նիհար լինելն, այնպես էլ շատ գեր լինելն անառողջ է: Պետք է ընդունել փաստը, որ ճարպակալումը ոչ թե «անձնական ընտրության» կամ ճաշակի հարց է, այլ պաթոլոգիկ վիճակ, որը հիվանդությունների համաշխարհային դասակարգման մեջ հաշվառվում է Е66 համարով: Եթե գիրությունը լիներ միայն էսթետիկ գեղեցկությանը վերաբերող վիճելի հարց, այն չէր լինի լուրջ առողջական պրոբլեմ: Մասնագետներն արդեն ահազանգում են, որ ճարպակալումը հասել է վտանգավոր մասշտաբների, այն նման է համաճարակի: Իհարկե, այս ամենով հանդերձ, չի կարելի ամաչել ավելորդ քաշ ունենալու պատճառով, բայց առավել ևս չի կարելի գովազդել ու պաշտամունքի առարկա դարձնել ճարպակալումն ու ավելորդ քաշը: Ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող մարդիկ չպետք է դառնան ուրիշների համար օրինակ, դա հիվանդություն է, որը պետք է բուժել` հաճախ միայն մասնագետների օգնությամբ:
Ժամանակակից բոդիպոզիտիվիզմի զոհերը
Բացի նրանից, որ ժամանակակից բոդիպոզիտիվիզմը վտանգավոր է առողջության համար, կա ևս մեկ բացասական բան: Շարժման ակտիվիստները հաճախ են քննադատում հայտնի կանանց, որոնք որոշում են նիհարել, ավելի լավ տեսք ունենալ կամ էլ նկարահանվել ամսագրերի համար: Օրինակ, Էմմա Ուոթսոնը, որը ֆեմինիստական շարժման կողմանկիցներից էր, նկարահանվեց Vanity Fair ամսագրի շապիկի համար: Նկարում դերասանուհին կիսաբաց կրծքով է: Երբ լույս տեսավ ամսագիրը, նրան սկսեցին ողողել բացասական կարծիքներով ու մեղադրել երկերեսանիության ու դավաճանության համար: Բոդիպոզիտիվիզմի մեկ այլ կողմնակից` դերասանուհի, ռեժիսոր Լինա Դանեմը նույնպես արժանացավ սուր քննադատությունների, երբ նիհարեց: Չնայած դերասանուհին բազմիցս ասել է, որ նիհարել է ոչ թե ավելի բարեկազմ լինելու, այլ առողջությունը վերականգնելու համար: Հարցազրույցներից մեկում դերասանուհին պատմել է, թե որքան լուտանքների է արժանացել, ինչպես են իրեն ճնշել, մեղաղադրել դավաճանության մեջ:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)