ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տարեդարձը նոր գրքով ու եզակի բովանդակությամբ. հոկտ

Տարեդարձը նոր գրքով ու եզակի բովանդակությամբ. հոկտեմբերի 30-ին Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն էր (լուսանկարներ)

10/31/2024

newmag-y-n

«Զանգակ» գրատանը հոկտեմբերի 30-ին նշվեց Ավետիք Իսահակյանի տարեդարձը։ Վարպետի 150-ամյակին ընդառաջ հրատարակվել է նոր գիրք։



Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը Վարպետի տուն-թանգարանը Newmag & friends ծրագրով ներկայացրեց նոր գիրք՝ «Ավո՛, կնուտը գցե՞մ»։ Ընթերցողները մանրապատումների ժողովածուում կգտնեն 42 ժամանակակիցների հուշերը Իսահակյանի մասին։ Հումորային, զվարճալի ու սրամիտ պատմությունները կօգնեն յուրովի բացահայտել Ավետիք Իսահակյանի անկեղծությունն ու նուրբ հումորը։ 




Գիրքը խմբագրել է Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը. «Երբ գրքի կազմի համար փնտրում էինք լուսանկար, որտեղ Վարպետը ժպտում է, գրեթե չկար։ Նույնիսկ, զարմացա. մի՞թե հնարավոր է այսքան զվարթ Իսահակյան գտնել։ Իմ հիշողության մեջ նա տխուր մարդ էր։ Վարպետն այնքան ողբերգություններ է տեսել ու շատ դժվար օրեր է ապրել։ Նա քիչ էր ժպտում։ Հենց այդ պատճառով էլ որոշեցինք գտնել ու ներկայացնել նրա մասին հումորային, հետաքրքիր պատմություններ»։




Ավիք Իսահակյանը պատմում է, որ ի սկզբանե որոշել էին գիրքը վերնագրել «Վարպետի ժպիտը». «Ես հասկացա, որ Newmag- նորովի մոտեցում է ուզում, այդպես ընտրվեց ավելի հետաքրքիր խորագիր։ Մարդուն ճանաչելու լավագույն միջոցը՝ շրջապատի հուշերն են։ Մի զվարճալի պատմություն կա, երբ Շիրազն իր գրածները բերում էր, որ Իսահակյանը կարծիք հայտներ, Վարպետն ինչը չէր հավանում, ճմրթում, դեն էր շպրտում, ասում էր՝ սա Սիլվան ա գրել»։




Ավետիք Իսահակյանի մասին հումորային հուշերն ընտրել ու գիրքը կազմել է նրա տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը։ Տարիների ընթացքում, Իսահակյան կարդալիս՝ նա ամեն անգամ առանձնացնում ու այդ պատմությունները հավաքել էր, որոշները հրատարակում էր թերթերում։ Իսահակյանի 150 ամյակին ընդառաջ որոշեցին այս մտահաղացումն ի կատար ածել. 



«Ընտրել ենք հավաստի, ճշգրիտ, պատմությունները։ Այդ հարցում օգնել է Ավիկ Իսահակյանը։ Ուշադիր, մանրամասն կարդալուց հետո մանրապատումների համար ընտրել է 42 հեղինակների հուշեր։ Իսահակյանի դիմագիծը, բնավորությունը, խառնվածքը նորովի ենք տեսնում, կարծես, բացահայտում ենք նրա մարդ նկարագիրը։ Այս պատմություններից երևում է, որ նա պարզ, բարի, անմիջական մարդ էր։ Ամեն պատմություն, ասես, բնորոշում է նրա բնավորության մի գիծը։ Մարդուն բացահայտում ենք նաև հումորի միջոցով։ Պատմություններից նկատել եմ, որ ինքը էքսպրոմտ կարող էր հումոր անել։ Լավ կատակ անելը հեշտ բան չէ, դա ինտելեկտի բարձր ցուցանիշ է»։


Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը նկատում էր, որ այցելուների մեծ մասն ուզում է սիրելի գրողի մասին իմանալ հետաքրքիր, մարդկային պատմություններ, դրա համար որոշեցին այս գրքով ցույց տալ, թե ինչպիսի մարդ էր Վարպետը կենցաղում, ընկերների ու հարազատների հետ. 


«Այս պատմություններն ավելի մտերմացնում են մեզ մեր մեծերի հետ, ավելի ջերմ են դարձնում կապը։ Մենք փորձել ենք մի քայլ անել ընթերցող-Իսահակյան կապն ամրապնդելու համար։ Իսահակյանի երգերը, բանաստեղծությունները ժողովրդական երգեր են դարձել, սա նրա ֆենոմեններից մեկն է. այնքան հարազատ է եղել ժողովրդին, այնքան լավ է ընկալել, մտերիմ է եղել, որ նրա երգը դարձել է ժողովրդինը։ 


Newmag-ի հետ հեշտ չէ աշխատելը։ Շատ բարձր նշաձող ունեն, շատ պահանաջկոտ են։ Հպարտ եմ, որ նման որակի հրատարակչություն կա, նյութը, բովանդակությունը պարտադիր է, բայց մատուցման ձևն էլ էչափազանց կարևոր, Newmag-ը կարողացել է դա անել»։


Գիրքը հասանելի է newmag.am կայքում ու գրախանութներում։




Կարդացեք նաև

Տարածել

Ավո՛, կնուտը գցե՞մ...
Ավո՛, կնուտը գցե՞մ...

Ռուզաննա Մեսրոպյան

5800 ֏

Նկարագրություն

«Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի (1875-1957թթ.) ծննդյան 150-ամյակին, որը հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Նկարազարդ այս պատմությունները յուրովի են բացահայտում Ավետիք Իսահակյանիմարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։