BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Խաղաղության հայկական գինը». Ինքնորոշման իրավունքի

«Խաղաղության հայկական գինը». Ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ. ի՞նչ է փոխվել (տեսանյութ)

newmag-y-n

Ռուսական, օսմանյան, պարսկական. երեք կայսրությունների արանքում, գումարած պայմանագրեր, որոնք կնքում էին այդ կայսրություններն անսպասելի, առանց հայերի, բայց հայերի պատմությունը որոշելով: Պատմական իսկական խառնաշփոթ, որից պետք էր գլուխ հանել ակադեմիական խորությ

Անահիտ Քարտաշյանը Նաիրա Սահակյանի գրքի գրախոսն է, բացատրում է՝ «Խաղաղության հայկական գինը» գիրք-պատասխան է, գիրք-ուղեցույց. «Եթե մենք համեմատելու լինենք ներկան, ապա այո՛, կարելի է գտնել զուգահեռներ»:

Ամբողջ ուժն ուղղելով Օսմանյան կայսրության դեմ պայքարին և հարկադրված լինելով որպես չարյաց փոքրագույն, ընդունել ցարական իշխանության պաշտպանությունը՝ հայ մտավորականությունը Կովկասում լծված չէր հակամիապետական գործին ու հեղափոխության իրագործմանը. «Ամեն ինչ փոխվեց փետրվարյան հեղափոխությունից հետո: Գրքում օգտագործվել է աղբյուրների մեծ սպեկտոր, որոնք լույս են սփռում կայսերական կենտրոնի պատկերացումների վրա»:

Ռուսական հեղափոխությունը փոխեց հասարակական ու քաղաքական կյանքի բովանդակությունը նոր ուղիներ ու նոր հեռանկարներ բացեց ծայրամասերի ազգությունների համար: Վտանգներն ու դժվարությունները մատնանշվում էին, բայց հույսերը գերակշռում էին.  «Ինչպես էին այդ գաղափարները երեք կայսրությունների միջև հայ մտավորականության շրջանակներում միմյանց փոխանցվում, և ինչպես էին այդ գաղափարները տարբեր կայսրություններում համադրվում լոկալ իրողությունների հետ»:

                                                                  

Այշենուր Քորքմազը «Խաղաղության հայկական գինը» գրքի երկրորդ գրախոսն է: Նաիրա Սահակյանի հետ ծանոթացել է Ամստերդամի համալսարանում, որտեղ հեղինակը պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում. «Նաիրա ջա՛ն, հազար շնորհավոր, որ քո գործը լույս տեսավ, հպարտանում եմ քեզնով և հույս ունեմ, որ այս գործը մի օր կթարգմանվի անգլերեն»:

Քորքմազը Թուրքիայից է, ծագումով թուրք, հայերեն սովորել է իր ակադեմիական ուսումնասիրության համար՝ թեման «Ցեղասպանությունից փրկված հայերը՝ Խորհրդային Հայաստանում»: Սա հենց այն կետն էր, որտեղ հատվեցին երկու երտասարդ գիտնականների հետաքրքրությունները: Փրկված հայերն օսմանյան կայսրության ազդեցության կրողներն էին նոր՝ խորհրդայնացված Հայաստանում. «Այս գիրքը հրատարակվեց ճիշտ ժամանակին, հատկապես հայ ընթերցողների համար, որովհետև Ցեղասպանությունից հետո և մինչև այսօր ակադեմիական շրջանակներում փաստերը չէին վերլուծել այն տեսանկյունից, ինչ կա այս գրքում»:

Ինչպես էր հայ մտավորականությունը ոտքի կանգնում այնպիսի ցնցումից հետո, ինչպիսին Ցեղասպանությունն էր, ինչ էին մտածում և ինչպես էին ելքեր գտնում. «Ինչպես էինք նրանք պատրաստվում պահպանել հայերի բեկորները՝ այլ պետության, Խորհրդային Միության կազմում: Այս հարցի պատասխանը, իմ կարծիքով շատ կարևոր է, և Նաիրայի գրքում կարող եք գտնել պատասխանը»:

«Խաղաղության հայկական գինը» Հայաստանի պատմությունն ուսումնասիրողների համար է, ուսանողների, գիտնականների, և քաղաքացիների համար, որոնք ուզում են հասկանալ Հայաստանի խորհրդայնացումը, խորհրդային շրջանը, հետխորհրդային 30 տարին և գտնել ելքեր հայոց պատմությունը շարունակելու նոր ու վճռորոշ շրջադարձում:

Կարդացեք նաև

 

Տարածել