Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ․ խորհուրդներ Բրայան Թրեյսիից
Ինչեպես արդյունավետ կառավարել ժամանակը
Մեծ հաջողության հասնելու համար պետք է սովորել ճիշտ կառավարել ժամանակը։ Բրայան Թրեյսիի այս խորհուրդները կուղղորդեն բիզնեսի հաջողության ճանապարհին․
Մշակեք ինքներդ ձեր մեջ ժամկետի զգացողությունը
Ժամանակի ամենակարևոր չափանիշն արագությունն է, ուստի անհրաժեշտ է ձևավորել ժամկետի զգացողություն, որը սովորություն կդառնա ու կօգնի արագ կողմնորոշվել անսպասելի իրավիճակներում։ Արագությունն ահրաժեշտ է հաջողության հասնելու համար։ Բոլոր հաջողակ մարդիկ աշխատում են ոչ միայն համառորեն, այլև շատ արագ։
Աշխատեք իրական ժամանակի ռիթմով
Հնարավորության դեպքում արագ գործի լծվեք, կենտրոնացեք ու արեք դա հենց հիմա, այլապես զուր ժամանակ կկորցնեք միայն աշխատանքի մասին մտածելուց և ոչինչ չձեռնարկելուց։
Կարդացեք նաև․
Ինչո՞ւ սովորական հաճույքները մեզ էլ չեն երջանկացնում
Ինչպե՞ս հրաժարվել ինտերնետից և ժամանակ գտնել կարևորի համար
Ի՞նչ չի կարելի անել օդակայանում․ կատակները կարող են փչացնել թռիչքը
Ահա, թե ինչ հմտություններ է առաջարկում Բրայան Թրեյսին՝
Միշտ մտածեք թղթի վրա
Վերցրեք թուղթն ու վրան գրեք այն, ինչ մտադրված եք անել՝ ներառյալ սնունդ պատրաստելն ու սնվելը։ Այնուհետև նայեք ցանկին ու որոշեք, թե որ գործերն են առավել կարևոր ու առաջնային։ Դա կօգնի կարգավորել անելիքներն ու ժամանակը ճիշտ կառավարել։
Պլանավորեք յուրաքանչյուր օրը
Միշտ առաջնորդվեք ձեր կազմած ցուցակով։ Երբ որևէ նոր բան եք պլանավորում, անպայման գրանցեք, նախքան այն անելը։
Նշեք ավարտված աշխատանքները
Ցուցակի բոլոր կետերն ավարտելուց հետո անպայման ընդգծեք։ Դա հնարավորություն է տալիս տեսնելու նվաճումներն ու առաջընթացը։
Դե, ինչ արդեն գիտեք, թե ինչ է պետք անել, ուստի շտապեք, քանի դեռ շատ ժամանակ չեք կորցրել։
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)