BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս գնահատել շուկան, գտնել ներդրողներ և պատրաս

Ինչպե՞ս գնահատել շուկան, գտնել ներդրողներ և պատրաստվել դժվարություններին

Ուսումնասիրել մրցակիցներին:


«Մենք  չունենք  մրցակիցներ» արտահայտությունը բարձր աստիճանի ազնվության դրսևորում է: Հստակորեն ձևակերպեք և միշտ պատրաստ եղեք  պատասխանել այն հարցին, թե «ինչո՞վ  է ձեր արտադրանքը առավել այն ապրանքից,  ինչը արդեն կիրառում եք»:

Ընտրեք գործընկեր:


Ինքնուրույն մի սկսեք ծրագիրը: Լավ, արդյունավետ գործընկերները լրացնում են միմյանց ոչ միայն ունակություններով, նաև բնավորությամբ: Նա պետք է լինի մեկը, որի հետ պետք է աշխատես և գործունեություն ծավալես ոչ թե մի քանի օր, այլև տարիներ: Ըստ վիճակագրության, գործընկերների միջև տարաձայնությունները նոր նախագծերի վերացման  ամենատարածված պատճառներից մեկը կարող է դառնալ:

Ներգրավել ներդրողների:


Սկսեք Ձեր սեփական նախագծից: Ծայրահեղ դեպքերում բիզնեսում ներդրեք Ձեր հարազատների կամ ընկերների փողերը: Բայց վաղ թե ուշ, եթե նախագիծը չի դադարեցնում իր գործունեությունը առաջին վեց ամիսներին կամ մեկ տարվա ընթացքում` ստիպված կլինեք ներգրավել արտաքին ներդրումներ: Ընդունեք և դիտարկեք ներդրողներին, որպես գործընկերոջ: Նրա հետ պետք է երկար ապրել: Զգուշորեն վերլուծեք` ինչու և ումից եք գումար վերցնում: Ներդրողները տարբեր են լինում: Ընտրեք և վերցրեք գումար նրանից, ով գումարից բացի այլ բան ևս կբերի այդ նոր պռոեկտ, օրինակ, օգտակար ծանոթություններ կամ այլ ռեսուրսներ: Եթե ընտրություն չկա,  փորձեք պլանավորել` ինչպես Ձեզ կդրսևորեք ընկերության զարգացման տարբեր սցենարների ներքո: Ներդրողի հետ վստահության և հավասար հարաբերությունների հաստատումը հատուկ խնդիր է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, և որքան հնարավոր է` դիվանագիտական:


Կարդացեք նաև.



Անհաջողություններից մի վախեցեք


Ամեն ինչ չէ, որ միանգամից կարող է ստացվել: Նույնիսկ հաջողակ գործարարները ամեն ինչ սկզբից են սկսել, և ոչ միանգամից:  Հնարավորություն ունենալ կիրառել, օգտագործել անհաջողությունը:

Օգտագործեք փորձագետների կարծիքները:


Ավելի քան 10 տարի առաջ Գայ Կավասակին մի պրեզենտացիա կազմակերպեց, դասական դարձնելով «Սկսելու արվեստը»: Շատ տարիներ են անցել` փոխվել են տեխնոլոգիաները, կուռքերը, բայց գրեթե ամեն ինչ ակտուալ է մնացել:
Հոդվածի հեղինակը բոլոր ստարթափների հեղինակներին խորհուրդ է տալիս` ով սկսում է իր գործը,  լսիր Գայ Կավասակիին: Լավագույն դեպքում՝ եզրակացություններ արեք, կատարելագործեք նաև Ձեր անգլերենի իմացությունը:

FORBES

Տարածել