BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պոեզիա, թատրոն, երաժշտություն ու մի փոքր էլ սենտիմ

Պոեզիա, թատրոն, երաժշտություն ու մի փոքր էլ սենտիմենտալություն. Ալան Բադիուի «Դարը» ներկայացվեց հեռուստաշնորհանդեսով (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում տեղի ունեցավ Ալան Բադիուի «Դարը» գրքի հեռուստաշնորհանդեսը։ Այս աշխատության մեջ Բադիուն մեկտեղել է տարբեր տարիների իր 13 դասախոսությունները: «Դարը» հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական

Newmag-ը թարգմանել ու հրատարակել է Վերջին տարիներին մեծ աղմուկ հանած Ալան Բադիուի «Դարը» աշխատությունը: Ալան Բադիուն ֆրանսիացի ժամանակակից ամենահայտնի փիլիսոփան է, որի աշխատությունները շոշափում են գոյության, ճշմարտության և առարկայության խնդիրները։ Ըստ Բադիուի. «Փիլիսոփան պետք է լինի լավատես: Հոռետեսի ինչի՞ն է պետք փիլիսոփայությունը»:

Ալժիրում ծնված, գաղութացման դեմ պայքարող Բադիուն իր գիրքը գրել է 13 տեքստերի ու դասախոսությունների հիման վրա, որոնք նա կարդացել է իր ուսանողների համար: Գրել է 30-ից ավելի աշխատություն: Մարքսիստ փիլիսոփան փորձում է հասկանալ, թե ինչու էր անիծված 20-րդ դարը: Բադիուիի մտքերը ներկայացնում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Ղարագուլյանը. «Բադիուն ասում է 20-րդ դարում շատ անհարմար թեմաներ ունենք, կարծես խորշում ենք փիլիսոփայությամբ քննարկել: Ասում է, քանի դեռ չես ընկալել ինչ է նացիզմը, նրան դատավճիռ ներկայացնելու իրավունք չունենք»:

 

«Դարը» Բադիուի հիմնական աշխատություններից է: Փիլիսոփայական գիտությունների դոցենտը վստահ է, այս գրքի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Արման Ղարագուլյանի խոսքով, ի վերջո, փիլիսոփան պատասխանում է հարցին՝ ի՞նչ եղավ 20-րդ դարում. «Պատկերներ է տալիս, իր ոճով, մտածելու հնարավորություն է տալիս, փաստարկները համոզիչ են: Ինչու եղան պատերազմները՝ փիլիսոփան ասում է՝ եղել է, չարիք, պետք է վերջնական պատերազմ»:

Գրքի խմբագիրը Մարկ Նշանյանն է: Նա նկատում է՝ մարքիսիտ փիլիսոփայի լեզուն խոսակցական է, բայց նաև խրթին: Գիրքն առաջարկում է կարդալ վերջից, վերջին գլուխն ամենակարևորն է: Փիլիսոփայական բարդ տերմինները հայերեն թարգմանելու համար թարգմանիչն ու խմբագիրը միասին են աշխատել: Այնպես, որ թարգմանչի արևելահայերեն լեզուն ու խմբագրի արևմատահայերենը հաշտված են:

Խոսակցական ֆրանսերենով տեխնիկական փիլիսոփայական աշխատությունը թարգմանելը բարդ էր: Հատկապես, որ Բադյուն իր գաղափարները կառուցում է բառերի ու լեզվամտածողության շնորհիվ՝ նկատում է թարգմանիչ Նազենի Ղարիբյանը. «Հիմնականը միտքն այն է, որ այս գիրքը նախորդ դարի ռոմանտիկ դարի հետ ուզում է խզել, ունի նոր մարդու ստեղծման նախագիծ, գիրքը ավարտում է այսպես՝ ասում է, ինչ ունենք այս ցնցվող դարից հետո, այո՛, կարող ենք մարդ ստեղծել կլոնավորմամբ, բայց նոր մարդու հետևում չկա նախագիծ»:

Կարդացեք նաև

Գիրքը հայերեն հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրով։ Հաշվի է առնվել, որ այս աշխատությունը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային փիլիսոփայության վրա: Ըստ Գյուլբենկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի, Բադիուն ցույց է տալիս 20-րդ դարի բոլոր խելահեղ իրադարձությունները՝ առաջին աշխարհամարտից, մինչև Խորհրդային Միության փլուզում. «Ներկա աշխարհը հասկանալու համար է սա կարևոր, Ղարաբաղյան հարցն էլ կտեսնենք, թե ինչպես վերլուծել, ինչ եղավ, ինչու եղավ պատերազմը: Ինչպես անել հետևություններ հատկապես հետպատերազմական այս շրջանում»:

 

Պատերազմը դեռ չի էլ ավարտվել, մտածելու ու վերլուծելու համար գրքի վերիֆիկանտ Զոհրաբ Հարոյանը խորհուրդ է տալիս կարդալ հենց ֆրանսիացի փիլիսոփային. «Բադիուն ասում է, որ սա քաղաքական, մշակութային գործունեության հետևանք է: Սա կոմպլեքս գործողությունների հետևանքով է լինում»:

Գեղարվեստական լուծումներով, պոեզիայով, թատրոնով, երաժշտությամբ ու նույնիսկ սենտիմենտալ փիլիսոփայությամբ, Ալան Բադիուն իր «Դարը»  գրքում բացահայտում է անցած դարը, օգնում մտածել հաջորդների համար:

Տարածել