Վախեցած ծնողները հրաժարվում են երեխաներից․ Չեչնիայում հետապնդում են դեռահասների
Վերջին շաբաթվա ընթացքում Չեչնիայի իշխանությունների գրոհի բաց օբյեկտ դարձան մի քանի տասնյակ դեռահասներ և նրանց ընտանիքներն, ինչպես նաև իրավապաշտպանները։
Չի դադարում հանրապետությունում ԼԳԲՏ համայնքին պատկանող անձանց դաժան, իսկական տեռորի հասնող հետապնդումը։
ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մշտական խորհրհդի անդամները բազմիցս դիմել են Ռուսաստանի ղեկավարությանն այն կապակցությամբ, թե ինչ է տեղի ունենում Չեչնիայում, սակայն Մոսկվայի արձագանքն «ադեկվատ» չի եղել՝ ըստ ԵԱՀԿ-ում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Նատաշա Քեյերի։
Այդ պատճառոով էլ, ասել է Քեյերը, ԵԱՀԿ-ն որոշել է Ռուսաստանի հանդեպ կիրառել այսպես կոչված «Վիեննայի մեխանիզմը»։
Մոսկվային տասն օր են տվել չորս հարցի պաշտոնապես պատասխանելու համար։
- Ի՞նչ միջոցներ են դաշնային իշխանությունները ձեռնարկել ԵԱՀԿ շրջանակներում չեչեն պաշտոնատար անձանց կողմից ԵԱՀԿ պարտավորությունների կատարման համար։
- Ինչպե՞ս են Ռուսաստանի Դաշնության դաշնային իշխանությունները հետաքննել Չեչնիայում ԼԳԲՏԻ ներկայացուցիչների հանդեպ կատարված խախտումների և չարաշահումների մասին պնդումները։ Ինչպե՞ս են նրանք եկել այն եզրահանգման, որ նման խախտումներ և չարշահումներ չեն եղել, քանի որ ԼԳԲՏԻ ներկայացուցիչներ Չեչնիայում գոյություն չունեն։
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկել դաշնային իշխանությունները քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների համար այն հնարավորությունն ապահովելու համար, որպեսզի նրանք առանց իրենց հանդեպ բռնաճնշումների փաստաթղթավորեն և հաղորդեն Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները։ Մասնավորապես, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Չեչնիայում «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության գործունեության ապահովման համար։
- Ինչպե՞ս են ռուսական դաշնային իշխանությունները հետաքննել Գրոզնիում 2017թ-ի հունվարին, ինչպես հաղորդվում էր, էքստրեմիզմի կասկածանքով ձերբակալված և արտադատարանային մահապատժի զոհ դարձած 27 անձանցից յուրաքանչյուրի ճակատագիրը։
Եթե Մոսկվան չպատասխանի, կամ պատասխանը չբավարարի ԵԱՀԿ-ին, մասնակից երկրի կողմից ԵԱՀԿ պարտականությունների խախտման հայտնաբերման արտակարգ առաքելություն կկազմավորվի։
Որոշ դեռահասներ սպանվել են, մյուսները՝ ծեծվել, նրանց ընտանիքներին վտարում են Չեչնիայից
Չեչնիայի իշխանություններն արձագանքել են Գրոզնիում օգոստոսի 20-ին ոստիկանների վրա կատարված մի շարք հարձակումներին, որոնք, ինչպես հայտարարել են Չեչնիայի իշխանությունները, կատարել են 11-17 տարեկան մի խումբ դեռահասներ։ Տուժել է հինգ ոստիկան և երկու անցորդ։ Հարձակված չորս դեռահասները սպանվել են, ևս մեկը մահացել է հիվանդանոցում։
Ինչպես գրում է «Նաստոյաշչեե վրեմյա» («Настоящее время») պարբերականը, հարձակվածներից մեկի հայրը՝ Շալիի քաղաքապետի նախկին տեղակալ Ռամզան Մուսաևը, հանրային կերպով անիծել է սպանված որդուն հենց նրա մարմնի մոտ։
«Այրվե՛ք դժոխքի կապույտ կրակներում։ Չլսելով ոչ հորը, ոչ մորը՝ նա այսօր խայտառակեց ինձ ու իմ ընտանիքը։ Ինձ այդպիսի որդի պետք չէ», – ասել է նա։
Մուսաևի որդուն՝ 18-ամյա Մագոմեդին են Չեչնիայում անվանում վերջերս տեղի ունեցած հարձակման կազմակերպիչ։ Երիտասարդի համակարգչում իբր ահաբեկչության կազմակերպման մասին տեղեկատվություն են գտել։
Հանրային դատապարտումը միակ բանը չէ, որ սպասվում է սպանված դեռահասների ընտանիքներին։ Իշխանությունները «համառորեն» պահանջել են հարձակվողների հարազատներին լքել Չեչնիան։
Ոստիկանական բաժանմունքներ են տարվել տասնայակ դեռահասների, որոնք կարող են կապ ունենալ ոստիկանների վրա հարձակումների հետ։ Ձերբակալվածներից խլում և ստուգում են բջջային հեռախոսները, պլանշետներն ու նոութբուքերը։
Առանձին ոստիկանություն են տարել նաև հարձակվածների ծնողներին և հարազատներին։ Ինչպես ասում են «Նաստոյաշչեե վրեմյայի» աղբյուրները, հանրապետությունում վախենում են խոսել կատարվածի մասին՝ տեղական իշխանությունների կողմից հնարավոր հետապնումներից վախենալով։
Կարդացեք նաև՝