Newmag Summer Fest-ի հատուկ ծրագիրը՝ փոքրիկ ընթերցողների համար (լուսանկարներ)
Ամառային գրքատոնին եկեք փոքրիկների հետ։ Հատուկ նրանց համար Newmag-ը կազմել է ծրագիր։ Ամբողջ փառատոնի ընթացքում բոլորովին տարբեր սրահում՝ ծնողներից հեռու, նրանք կանկացնեն իրենց օրը։ Կդիտեն տիկնիկային ներկայացում, հայտնի ու սիրված դեմքերը կպատմեն հեքիաթներ,
Հունիսի 17-ին, Երազ այգում, ուղիղ կեսօրին կսկսվի ու ավելի քան 10 ժամ կշարունակվի Newmag Summer Fest-ը։ Ու հենց սկզբից՝ ծնողների համար նախատեսված գրքի շնորհանդեսների ու թրեյնինգների ընթացքում, երեխաներն էլ Meseum, Music Hall, Music Hall սրահներում կվայելեն իրենց օրը։
Հեքիաթներ լսելու համար երեխաներին հրավիրում ենք LIBRARY սրահ։

Հրատարակչությունն ու «Երազ փրոջեքթսը» շաբաթներ առաջ «Երազ» մատենաշարով ներկայացրեցին մանկական գրքեր։ «Վտվտիկի օրագիրը» և «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» կվաճառվի նաև գրքի տաղավարում։ Այս և մյուս գրքերից էլ 13:00-ից 20:00-ն նրանց համար կընթերցեն հայտնի ու սիրված դեմքերը՝ Սյունե Սևադան, Լիանա Վանոյանը, Անի Քոչարը, Էվիկը (Էվելինա Խանոյան)։
«Կանա» զարգացման կենտրոնի հիմնադիր Էլիզա Մանուկյանն իր խորհուրդներով կօգնի մարզել հիշողությունը։ Հանդիպումը տեղի կունենա 13:00-ին, Museum սրահում։

Music Hall-ում կա երկու իրադարձություն։ 17:00 «Կանա» կենտրոնի մասնագետների հետ երեխաները խաղերի միջոցով հնարավորություն կունենան զարգացնել հիշողությունն ու կենտրոնացնել ուշադրությունը։ Այս խաղերն ու խորհուրդներն օգտակար են հատկապես արձակուրդներին, երբ դպրոցականների ազատ ժամանակն անցնում է սմարթ իրականությունում։
Մանկական ևս մեկ ծրագիր, որը տեղի կունենա կրկին Music Hall-ում, երեխաներն ուղիղ 18:00-ին կդիտեն տիկնիկային ներկայացում։
Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)