Էլեկտրոնային սիգարետն անվտա՞նգ է. Ահա՛ թե ինչ են գիտնականներն ասում
Ավելի քան 60 տարի է անցել, բայց Ժիլբերի հայտանգործությունը հանրային առողջության լայն շրջանակում քննարկումների առիթ է դարձել: Էլ.-սիգարետները, որոնք հատկապես վերջին հնգամյակում մեծ տարածում են գտել հանրության շրջանում, ի սկզբանե ստեղծվել էին ծխելը թողնելու հարցում մարդկանց օգնելու համար: Դրանք նաև պետք է զգալիորեն կրճատեին թոքերի քաղցկեղի ու այլ հիվանդությունների քանակը: Ավանդական սիգարետների մեխանիզմը շատ պարզ է. Ծխախոտն այրվում է, թթվածնի համադրությամբ առաջանում է ծուխը: Juul, Blu և Vuse բրենդների արտադրության Էլ.սիգարետներն այրում են քիմիական բաղադրության հեղուկը, որը, որպես կանոն, նիկոտին և բուրավետ բաղադրիչներ է պարունակում և որն առաջացնում է աէրոզոլ: Առանց խեժի ու այլ վնասակար բաղադրիչների նիկոտին մատակարարելով ու միաժամանակ ծխողի ցանկությունը բավարարելով՝ էլ.սիգարետները ծխողների համար ավելի առողջ այլընտրանք են դառնում:
Առաջին հայացքից թվում է՝ կրկնակի շահում, բայց պրակտիկորեն այս հարցում առայժմ կոնսենսուս չկա. Էլ.սիգարետներն իրո՞ք արդյունավետ օգնություն են ծխողներին, թե՝ոչ:
Կարդացեք նաև.
Հոգեկան խանգարումներ, որ կարելի է բացահայտել խոսքով ու պահվածքով
Ի՞նչ են ուտում Էմանուել և Բրիջիտ Մակրոնները
[InterPress] 7 առողջարար մթերք, որոնք անառողջ էիք համարում
Վեյփերը (այսպես են դրանց անվանում) սովորական սիգարետներից քիչ քաղցկեղածին քիմիական բաղադրիչներ են պարունակում (մկնդեղ, բենզոլ 7 ֆորմալդեհիդ): Միևնույն ժամանակ դրանց ազդեցության շուրջ երկարաժամկետ ուսումնասիրություններն էլ են քիչ: Գիտնականները չեն բացառում, որ Էլ.սիգարետներն ազդում են սրտի ու թոքերի վրա: Բացի այդ, Էլ.սիգարետների օրինական վաճառքը թույլատրվում է միայն չափահասներին, բայց դրանք լայն տարածում են գտել հատկապես թինեյջերների շրջանում: Մասնագետներն ահազանգում են՝ Էլ.սիգարետները նոր սերնդի ծխախոտային կախվածություն առաջացնելու պոտենցիալ վտանգ է:
Թեև հանրային առողջության որոշ փորձագետներ, օրինակ՝ Բրիտանիայում, էլ.սիգարետների օգտագործմանը կողմ են, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ավելի զգուշավոր է: Դոկտոր Սքոթ Գոթլիբը (ԱՄՆ) Սննդի ու դեղորայքի անվտանգության կոմիտեի անդամ է և կարծում է, որ Էլ.ծխախոտներն անվնաս չեն, քանի որ այդուհանդերձ կան ռիսկեր: Բայց կարևոր է նաև, որ դրանք չափահասներին օգնում են ծխելը թողնելու հարցում, նվազեցնում են քաղցկեղով հիվանդների թիվն ու ընդհանրապես բարելավում են շնչառական օրգանների վիճակը:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
